22:04
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ


2013-06-21 11:32

«Դե Ֆակտո» 6 (2007թ.)

Գարունը եկավ, ընթերցո՛ղ բարեկամ։ Իսկ մենք սկսել էինք հուսահատվել։ Եվ ի՜նչ լավ է, որ այն միշտ հայտնվում է ճիշտ ժամանակին, երբ մենք ձմռան ցրտից հալածական ներանձնանում ենք ու մեզ լքված, մոռացված ենք համարում։

Ցուրտը միշտ էլ վիրավորել է ինձ, և երբ որպես մխիթարություն վրա է հասնում գարնան անվախճանականությունը և ջնջում մայթերի սառույցի պես լպրծուն քաղաքական թախիծը, որը ձյունաեղյամի նման փակում էր հեռաստանը և մեզ բթացնելով դարձնում մանրախնդիր, բամբասողներին համամիտ նախընտրական զանգված… հայտնվում է գարունը` որպես միակ փրկություն։

Եվ բոլոր զգայուն հոգիները միանգամից հասկանում են` ոչինչ որ իրենք մեծամասնական ցուցակում չկան և ոչ էլ համամասնականի թեկնածուներ են։

Կարևորը գարունն է` զարդարված կանանց տոներով, կարևորը ծաղիկն է ու ծաղկող ծառը, խոտը կանաչող, որի հայտնվելը մենք այդպես էլ չենք տեսնում, քանզի այն հայտնվում է, երբ մենք քնած ենք լինում, և երևում է մեզ` որպես մեր չտեսած երազի շարունակություն։

Եվ քանի դեռ մենք բոլորս չենք դարձել սոսկ անդեմ ընտրազանգված և ունենք մեր անուն-ազգանունը, փորձենք վայելել գարունը, որը նոր բացվող ծաղկի հետ արթնացնում է հին, քամուց քշված մի անցյալ ծաղկի չմոռացվող ցավը, մեր կյանքի` մեզանից հեռացած գարունները, որ մենք մեր երկրի անկախությունը հաստատելու ճանապարհին այդպես էլ չվայելեցինք մանրամասն։

Իսկ հիմա, ընթերցո՛ղ բարեկամ, մոռանանք ամեն ինչ ու մեզ հանձնենք գարնան ծփանքին, քանի դեռ ընտրություններին գրեթե երկու ամիս ժամանակ կա, և հիշենք, որ մենք ենք մեր և՛ կորուսյալ գարունների, և՛ մեր երկրի այս արթնացած գարնան Տերը։ Ու կեցցե՛ կյանքը…



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...