01:07
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-06-28 11:07

«Դե Ֆակտո» 38 (2009թ.)

Սովետական Միության տարիներին ստեղծվեցին բազմաթիվ արակյալ ֆիլմեր, այդ թվում' հայ­կական: Ձևավորվեցին և ժողովրդի սիրուն արժանացան շատ տաղանդավոր դերասաններ: Անկախացումից հետո թվում էր, թե հայ կինոն մահացավ: Բայց երբ զարգացան մասնավոր հեռուստաընկերությունները, ինչպես նաև Գաֆեճյան և Սարգսյան ընտանիքների կողմից սեփւականաշնորհվեց Հայֆիլմը, հսկայական ներդրումներ կատարվեցին հայկական արդի կինոինդուստրիայի մեջ: Այսօր շատերը քննադատում են ցուցադրվող հեռուստասերիալները, բայց ակնհայտ է երկու բան. հեռոա­տասերիալներն ունեն բարձր վարկանիշ և, որ ամենակարևորն է, դա ճանապարհ է կինոինդուստրի­այի զարգացման, և ժամանակի ընթացքում սերիալներին վտխսւրինելու կգան հայկական թանկար­ժեք ֆիլմերը: Փորձելով պարզել, թե ինչպիսի վարկանիշ ունեն հայկական հեռուստասերիալները, «Դե Ֆակտո» ամսագիրը հարցում իրականացրեց Երևան քաղաքում (725 քաղաքացի) և պարզեց, որ հեռուստասերիալները մեծ մասսայականություն են վայելում մեր քաղաքացիների ամենատարբեր խավերի շրջանում: Արմենիա TV-ով հեռարձակվող «Կյանքի գինը» հեռոատասերիալը, որն ավելի շուտ հիշեցնում է ֆիլմ, ունի ամենաբարձր վարկանիշը (քաղաքացիները գնահատում են նաև վերոնշյալ հեռոատասերիալի դերասանական կազմի ընտրությունն ու նկարահանումների ճաշակը): Հարցումներով մենք վարձեցինք պարզել, թե ինչպես են քաղաքացիները գնահատում հանրա­պետության նախագահի, Աժ նախագահի և վարչապետի գործունեությունը, և պետք է ասել, որ հա­սարակության մեջ մեծ վստահություն կա նախագահ Սերժ Սարգսյանի և նրա քաղաքական թիմի հանդեպ:

Ցանկանում ենք' ամառն անցկացնեք հաճելի և ջերմ միջավայրում:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...