14:32
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-07-03 12:00

«Դե Ֆակտո» N 56 (2011թ.)

 Ուսումնասիրելով ռուսաստանյան տպագիր մամուլի շուկան' մենք որոշեցինք լրացնել այն բացը, որը կա ռուսաստանյան 4-րդ իշխանության դաշտում, այսինքն' հասարակական-քաղաքական ամսագիր տպագրել, որի միջոցով հնարավորություն կտրվի Ոուսաստանում ապրող հայ մարդուն տեղեկացված լինել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես-նաև Սփյուռքում ապրող հայ մարդու առօրյայի մասին: Մյուս կողմից Ոուսաստանի պաշտոն­յաները ամսագրի էջերում կկարդան Ռուսաստանում ապրող հայերի խնդիրների մասին:

«Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակը յուրօրինակ կամուրջ է դառնալու հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Փաստացի «Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակը հանդիսանում է Ռուսաստանում տպագրվող հայկական ծագում ունեցող և Ռուսաստանում ապրող հայերի հասարակական ու քաղաքական խնդիրները վեր հանող միակ հասարակական-քաղաքական ամսագիրը, այնպես, ինչպես «Դե Ֆակտոն» հանդիսանում է հայաստանյան տպագիր դաշտի միակ հասարակական-քաղաքական ամսագիրը:

2011թ. հունվարի 14-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում տեղի ունե­ցավ «Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակի շնորհանդեսը, որի ընթացքում Ռուսաս­տանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը պաշտոնապես ճանաչվեց «Տարվա մարդ 2010»: Միջոցառմանը մասնակցում էին Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիա­զոր դեսպան Օլեգ Եսայանը, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանը, ՌԴ պետ- դումայի փոխնախագահ Արթուր Չիլինգարովը և այլ նշանավոր հայեր:

Որպես «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր' իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցում և դեռ աջակցելու են ռուսաստանյան մեծ շուկայում մեր ամսագրի կայացմանը: Կանենք ամեն ինչ, որպեսզի «Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակի ընթերցողները ստանան անաչառ տեղեկատվություն իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ և իրենց կարոտը պատմական հայրենիքից ինչ-որ չափով քաղեն մեր ամսագրի էջերից:

Սա մեր 2011 թվականի առաջին համարն է, որում «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը փորձել է ամփոփել 2010-ը' հնարավորություն տալով տարբեր գերատեսչությունների ղեկա­վարներին ներկայացնելու ձեռք բերած հաջողություններն ու խոսել ապագայի մասին:

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և ՈԴ պետդումայի փոխնախագահ Արթուր ՉԻԼԻՆԳԱՐՈՎԸ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...