21:20
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջրարբեցին պետք է անհոգ ապրի

2013-07-24 11:46

«Դե Ֆակտո» N74 (2012թ.)

2011 թ.-ին Արմավիրի մարզի Ջրարբի համայնքը  ճանաչվեց մարզի լավագույն 3 համայնքներից մեկը։ Գյուղապետ Ղազար Ղազարյանի  խոսքերով  մարզում բոլորն են ճանաչում 1.830 բնակիչ ունեցող փոքրիկ  համայնքը, որը խորհրդային տարիներին   հիմնադրվել է  այսօրվա  «Արաքս» թրջնաբուծական ֆաբրիկայի  հենքի վրա։ Այս տարածքում հիմնականում բնակվում են գյուղացիներ, որոնց մի մասն աշխատում է թրջնաֆաբրիկայում, եւ քանի որ նրանք գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողատարածքներ չունեն,    հիմնականում  զբաղվում  են  իրենց տնամերձ այգիների մշակմամբ։ ՈՒստի համայնքի խնդիրները  բազմաթիվ են ու բազմապիսի։

Հենց այդ խնդրի լուծմանն էլ միտված է գործող գյուղապետ եւ գյուղապետի միակ թեկնածու` արմատներով սասունցի, Ղազար Ղազարյանի աշխատանքային գործունեությունը։

    Գյուղացիների  խոսքով` գյուղում շատ ու շատ խնդիրներ լուծում են ստացել իրենց գյուղապետի հետևողական աշխատանքի շնորհիվ։ Ջրարբեցիներ` Կ. Իսպիրյանը և Ա. Առաքելյանը  գոհունակությամբ են նշում, որ, օրինակՂազարյանի համառ ջանքերի շնորհիվ է լուծվել գյուղի խմելու ջրի հիմնախնդիրը, որը նախկինում երազանք էր թվում։ Համայնքի բնակիչներն էլ ավելացրեցին, որ նոր կոյուղագծերի անցկացումը և գյուղի բոլոր փողոցների լուսավորվածության հարցերն էլ են լուծվել նրա շնորհիվ։ Գյուղաբնակների խոսքերով լավ գործերն այնքան շատ են, որ հնարավոր չէ թվարկել բոլորը։

  Շուտով  Ջրարբի  համայնքի համայնքապետի ընտրությունն է։ Գյուղապետի միակ թեկնածու Ղազար Ղազարյանը վերընտրվելու դեպքում խոստանում է այն կարևոր հարցերը, որոնք միշտ եղել են համայնքապետի ուշադրության կենտրոնում կհասնեն իրենց ավարտին։

    -Պարո՛ն Ղազարյանառջևում ընտրություններ են, ի՞նչ  կերպ եք նախապատրաստվում այդ իրադարձությանը։

 - Թեկնածուն պետք է ունենա ոչ միայն նախընտրական, այլև հաջորդական  գործողությունների հստակ ծրագիր։ Ես իմ կատարած աշխատանքի արդյունքով եմ վաստակել  ժողովրդի վստահությունը։ Գյուղաբնակների կողքին եմ ցանկացած պահի` թե՛ ուրախության, թե՛ տխրության։  Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին դպրոցի առաջին դասարանցիներին  նվիրում եմ պայուսակ` լի  գրենական պիտույքներով, իսկ 2005թ.-ից աշակերտների  դասագրքերի բոլոր վարձավճարները ամբողջությամբ համայնքի բյուջեից ենք փոխանցում,  2012թ. ավելի պարզ` այս տարվա շրջանավարտներին 12.000-ական դրամ ենք նվիրել։ ՀՀ-ում, չգիտեմ,  արդյո՞ք կգտնվի  ևս մեկ համայնք, որը մեր նման  հողի հարկի ապարք  չունենա, այսինքն համայնքային բյուջեի, մուտքագրվող հարկերը 100 %- են կատարվում։ Գյուղացիները վստահելով համայնքի  ղեկավարին գույքահարկը,  հողի հարկը ժամանակին են մուծում,  գյուղի  զարգացմանն ուղղված քայլեր են կատարում։

 -Պատմե՛ք, խնդրեմ, Ձեր կատարած աշխատանքների մասին։

 -«Օրինակելի համայնք», սա  իմ կարգախոսներից մեկն է, և հպարտորեն  կարող եմ  նշել, որ այսօր դրա վառ արդյունքը տեսանելի է`  զորօրինակ,  համայնքն իր լուսավորությամբ   Էջմիածին քաղաքի հետ է համեմատվում,   3 խորքային հորեր ենք հորատել, 2 պոմպ տեղադրել,  արդյունքում  24 ժամյա ջրամատակարարում ապահովել, կոյուղագիծ ենք անցկացրել ամբողջ գյուղով մեկ։ Փոքր համայնք, փոքր բյուջեով, բայց  լավ և համախմբված թիմով`  մեծ աշխատանքներ։

-Ինչպե՞ս է  ստացվել, որ գյուղապետի միակ առաջադրված  թեկնածուն եք։

-Երևի ժողովրդին այդ հարցը տաք.  մրցակից բոլորին  էլ կհամարեմ, սակայն չեն առաջադրվել կամ իմ նկատմամբ հարգանքից դրդված կամ գյուղապետի հոգսաշատ աշխատանքը չի հետաքրքրել մեր համագյուղացիներին։ 

-Վերընտրվելուց հետո առաջնային ի՞նչ ծրագրեր եք կատարելու։

 - Անելիքները շատ են` գյուղի դպրոցի շենքի վերակառուցման և փողոցների  ասֆալտապատման հարցով կզբաղվենք,  Ֆուտբոլի դաշտի կառուցումը  կավարտենք։ Բոլոր մեր ծրագրերը  գյուղի հասարակության պահանջից և ավագանու հետ համաձայնեցնելուց  հետո եմ կյանքի կոչում։

Հարցազրույցը՝ Կարինե Սարգսյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...