03:49
11/01/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
«Զեն­քը հրա­ձի­գի հա­մար նույնն է, ինչ ջու­թա­կա­հա­րի հա­մար ջու­թա­կը»

2013-10-03 11:37

 

Sport Դե Ֆակտո 06/2012

23.02.1960       Ծնվել է Երևա­նում

1978-1980       Ծա­ռա­յել է ԽՍՀՄ ­բա­նա­կում (ԳԴՀ)

1981-2009       «Դի­նա­մո» մար­զա­կան ըն­կե­րութ­յու­նում մարզ­վել է գնդա­կա­յին հրաձ­գութ­յուն       մար­զաձևով

1982 -1992      «Դի­նա­մո» մար­զա­կան ըն­կե­րութ­յուն, ա­վագ են­թաս­պա, հրա­հան­գիչ

1992-2007       «Դի­նա­մո»  մար­զա­կան ըն­կե­րութ­յուն, մի­լի­ցիա­յի փոխգն­դա­պետ ՈՒՄԲ-ի պե­տի տե­ղա­կալ, ա­վար­տել է ծա­ռա­յութ­յու­նը և ան­ցել թո­շա­կի

1985-1990       Սո­վո­րել է  ՀՀ ­ֆի­զի­կա­կան կուլ­տու­րա­յի և սպոր­տի պե­տա­կան ինս­տի­տու­տում  և  ստա­ցել  մար­զիչ-ման­կա­վար­ժի  մաս­նա­գի­տութ­յուն

1983-1992      Մաս­նակ­ցել է ԽՍՀՄ, Եվ­րո­պա­յի, աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յուն­նե­րին  

1988,1992       ԽՍՀՄ ­հա­վա­քա­կան թի­մի կազ­մում  մաս­նակ­ցել է  օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին 

1996,2000       Օ­լիմ­պիա­կան խա­ղե­րին մաս­նակ­ցել է Հա­յաս­տա­նի  հա­վա­քա­կա­նի կազ­մում

1998-2010       Երևա­նի հրաձ­գութ­յան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի տնօ­րեն

1997-2011      Հա­յաս­տա­նի հրաձ­գութ­յան ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահ

-Ինչ­պի­սի՞  մար­զա­կան ու­ղի է ան­ցել օ­լիմ­պա­կան չեմ­պիոն Հրաչ­յա Պե­տիկ­յա­նը։

-1977 թվա­կա­նի գար­նա­նը դպրո­ցում ռազ­մա­գի­տութ­յան դա­սի շրջա­նակ­նե­րում ռազ­մա­գի­տութ­յան ու­սուց­չի ու­ղեկ­ցութ­յամբ այ­ցե­լե­ցինք հրաձ­գա­րան կրա­կե­լու։ Իմ կրա­կոց­նե­րից մե­կը դի­պել էր թի­րա­խի ա­մե­նա­կենտ­րո­նին։ Ի­հար­կե, դա ո­չինչ չէր նշա­նա­կում, բայց ռազ­մա­գի­տութ­յան ու­սու­ցիչս ոգևոր­ված էր, ու ա­սաց, որ ես լավ կրա­կող եմ դառ­նա­լու, ու նա ինձ կօգ­նի այդ հար­ցում։ Եվ իս­կա­պես, մի քա­նի օր հե­տո ինձ տա­րավ «Դի­նա­մո» մար­զա­կան ըն­կե­րութ­յուն, որ­տեղ էլ սկսե­ցի մարզ­վել հրաձ­գութ­յուն մար­զաձևով։ 1978 թվա­կա­նին զո­րա­կոչ­վե­ցի Սո­վե­տա­կան բա­նակ, ծա­ռա­յութ­յունս Գեր­մա­նիա­յում էր անց­նում։ Այն­տեղ էլ էի մրցում­նե­րի  մաս­նակ­ցում։ Մինչև բա­նակ գնալս սպոր­տի վար­պե­տի թեկ­նա­ծու էի, իսկ բա­նա­կում ար­դեն ա­ռա­ջին մրցման ժա­մա­նակ  մի­ջազ­գա­յին կար­գի սպոր­տի վար­պետ դար­ձա։ Ծա­ռա­յութ­յունն ա­վար­տե­լուց հե­տո վե­րա­դար­ձա հայ­րե­նիք, նո­րից գնա­ցի «Դի­նա­մո» մար­զա­կան ըն­կե­րութ­յուն ու մինչև վեր­ջերս «Դի­նա­մո­յի» ան­դամ էի։ 1982 թվա­կա­նին ընդգրկ­վել եմ «Դի­նա­մո» կենտ­րո­նա­կան մար­զա­կան ըն­կե­րութ­յան հա­վա­քա­կա­նում։ 1983 թվա­կա­նին ա­ռա­ջին ան­գամ մաս­նակ­ցել եմ Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նութ­յա­նը Սո­վե­տա­կան Միութ­յան հա­վա­քա­կա­նի կազ­մում ու թի­մա­յին հաշ­վար­կով  դար­ձել Եվ­րո­պա­յի չեմ­պիոն։ Դրա­նից հե­տո մինչև 1992 թվա­կա­նը ե­ղել եմ Սո­վե­տա­կան Միութ­յան հա­վա­քա­կա­նի ան­դամ, մաս­նակ­ցել այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում անց­կաց­ված աշ­խար­հի և Եվ­րո­պա­յի գրե­թե բո­լոր ա­ռաջ­նութ­յուն­նե­րին։ Ե­թե հարց­նեք` քա­նի ան­գամ եմ դար­ձել Եվ­րո­պա­յի կամ աշ­խար­հի չեմ­պիոն, կա­սեմ, որ այն ժա­մա­նակ չեմ հաշ­վել։ Ո­րով­հետև ա­սում էին, որ ե­թե հաշ­վեմ, էլ չեմ հաղ­թի։ Բայց մի ան­գամ նման բան ա­րե­ցի, երբ սպոր­տա­յին կա­րիե­րաս ար­դեն ա­վար­տել էի։ Պարզ­վեց`  ես միայն 1991 թվա­կա­նին Մոսկ­վա­յում տե­ղի ու­նե­ցած աշ­խար­հի ա­ռաջ­նութ­յու­նից 17 մե­դալ ու­նեմ։

-Այդ ինչ­պե՞ս։

-Հրաձ­գութ­յան մեջ կա 13 օ­լիմ­պիա­կան վար­ժութ­յուն։ Բայց կան նաև ոչ օ­լիմ­պիա­կան վար­ժութ­յուն­ներ։ Օ­լիմ­պիա­կան­նե­րը կա­տար­վում են միայն օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ, իսկ ոչ օ­լիմ­պիա­կան­նե­րը` աշ­խար­հի և Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նութ­յուն­նե­րի ժա­մա­նակ` օ­լիմ­պիա­կան մա­սի ա­վար­տից հե­տո։ Ստաց­վում է, որ աշ­խար­հի մեկ  ա­ռաջ­նութ­յան ժա­մա­նակ ես կրա­կել եմ 10 տար­բեր վար­ժութ­յուն­նե­րում։ Իսկ այդ տա­սը վար­ժութ­յուն­նե­րից խա­ղարկ­վում են և՛ ­թի­մա­յին, և՛­ ան­հա­տա­կան մե­դալ­ներ։  Ես այդ ա­ռաջ­նութ­յու­նում 20 հնա­րա­վոր մե­դալ­նե­րից նվա­ճե­ցի 17-ը։

-1992 թվա­կա­նին Բար­սե­լո­նում անց­կաց­վե­ցին օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը, ո­րոնք շատ հա­ջող դա­սա­վոր­վե­ցին մեր հա­վա­քա­կա­նի և ան­ձամբ Ձեզ  հա­մար։

- Նախ ա­սեմ, որ թե՛ 1988 թվա­կա­նի Սեու­լի, թե՛ 1992-ի Բար­սե­լո­նի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում ին­ձա­նից մե­դա­լա­յին ակն­կա­լիք­նե­րը շատ մեծ են ե­ղել։ Բայց 1988-ին ո­րոշ խնդիր­ներ ա­ռա­ջա­ցան.  ես ու թի­մա­կիցս` Կի­րիլ Ի­վա­նո­վը, մրցում­նե­րի նա­խորդ օ­րը չգի­տես ին­չու ո­րո­շե­ցինք, որ 1173 միա­վո­րը բա­վա­կան է հաղ­թա­նակ տա­նե­լու հա­մար, ու հենց այդ տրա­մադր­վա­ծութ­յամբ հա­ջորդ օ­րը գնա­ցինք ու այդ­քան միա­վոր վաս­տա­կե­լով` բա­վա­րար­վե­ցինք։ Այդ­պես էինք մտա­ծել, քա­նի որ 1173 միա­վո­րը այդ ժա­մա­նակ աշ­խար­հի ռե­կորդ էր հա­մար­վում։ Բայց, ցա­վոք սրտի, գրանց­վեց նոր ռե­կորդ` 1181 միա­վոր։ Արդ­յուն­քում  զբա­ղեց­րի 6-րդ ­տե­ղը։ Մինչև 1988-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի մեկ­նար­կը մար­զիչ­նե­րին խնդրել էի, որ ինձ հայ­տա­վո­րեն 50 մետր պառ­կած և 3 ան­գամ 40 վար­ժութ­յա­նը, քա­նի որ այս եր­կու­սը հա­մար­վում են ի­րար օգ­նող վար­ժութ­յուն­ներ։ Բայց քա­նի որ այդ տա­րի ես դար­ձել էի Եվ­րո­պա­յի չեմ­պիոն օ­դամ­ղիչ հրա­ցան վար­ժութ­յու­նից, ինձ ա­սա­ցին, որ ո՛չ, պետք է պար­տա­դիր կրա­կեմ։ Երբ զբա­ղեց­րի 6-րդ ­տե­ղը, հայ­տա­րա­րե­ցի, որ 1992-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում  կամ կկրա­կեմ իմ ու­զած վար­ժութ­յուն­նե­րում, կամ ուղ­ղա­կի չեմ մաս­նակ­ցի օ­լիմ­պիա­դա­յին։ Ե­կավ 1992 թվա­կա­նը։ Յու­րա­քանչ­յուր օ­լիմ­պիա­դա­յի տա­րում կազ­մա­կեր­պիչ երկ­րում մինչև խա­ղե­րի մեկ­նար­կը կազ­մա­կերպ­վում է օ­լիմ­պիա­կան շա­բաթ։ 1992-ի օ­լիմ­պիա­կան խա­ղե­րից ա­ռաջ Բար­սե­լո­նում օ­լիմ­պիա­կան շա­բա­թի շրջա­նակ­նե­րում հաղ­թա­նակ եմ տա­րել եր­կու վար­ժութ­յուն­նե­րում էլ։ Բայց այս­պի­սի օ­րի­նա­չա­փութ­յուն կա. ե­թե հաղ­թում ես օ­լիմ­պիա­կան շա­բա­թի շրջա­նակ­նե­րում, ա­պա հա­ջո­ղութ­յու­նը սո­վո­րա­բար չի ժպտում օ­լիմ­պիա­կան խա­ղե­րի ժա­մա­նակ։ ՈՒ դա ան­նա­խա­դեպ էր, երբ մար­զի­կը հաղ­թում էր թե՛ շա­բա­թի, թե՛ բուն խա­ղե­րի շրջա­նակ­նե­րում։ Ի­րոք, Բար­սե­լո­նի օ­լիմ­պիա­կան խա­ղերն ան­նա­խա­դեպ էին Հա­յաս­տա­նի հա­մար, քա­նի որ մեր բո­լոր մար­զիկ­նե­րը մե­դալ­նե­րով վե­րա­դար­ձան հայ­րե­նիք։ 

-Օ­լիմ­պիա­կան չեմ­պիո­նի կո­չու՞մն  եք հա­մա­րում Ձեր ա­մե­նա­մեծ սպոր­տա­յին ձեռք­բե­րու­մը։

-Չէ, ինձ հա­մար բո­լոր հաղթ­նակ­ներն են կարևոր, քա­նի որ դրանց հա­սել եմ աս­տի­ճա­նա­բար` եր­կար պա­րապ­մուն­քե­րի արդ­յուն­քում։ Բայց յու­րա­քանչ­յուր մե­դալ ստա­նա­լիս  ես ինքս բա­վա­րար­ված չեմ զգա­ցել ինձ։ Ա­յո՛, ու­րա­խա­ցել եմ, որ այդ մե­դալն ինձ է բա­ժին հա­սել, որ հա­սել եմ ինչ-որ բա­նի, բայց ի­մա­նա­լով, որ կա  ա­վե­լի լավ մե­դալ, ես ձգտել եմ այդ ա­վե­լի լա­վին։ Մտա­ծել եմ, որ դա ուղ­ղա­կի մի փուլ է ա­վե­լի բարձր տեղ հաս­նե­լու ճա­նա­պար­հին։

-Իսկ զեն­քի տե­ղա­փոխ­ման հետ կապ­ված խնդիր­ներ երբևէ  չե՞ն­ ե­ղել օ­դա­նա­վա­կա­յա­նում։

-Ո՛չ, այն մար­դիկ, ով­քեր զեն­քի հետ եր­բեք չեն շփվել, մտա­ծում են, որ դա լուրջ պրոբ­լեմ է։ Բայց դա այդ­պես չէ։ Զեն­քը հրա­ձի­գի  հա­մար նույնն է, ինչ  ջու­թա­կա­հա­րի հա­մար ջու­թա­կը։ Ուղ­ղա­կի պետք է սո­վո­րել զեն­քի հետ ճիշտ վար­վել, ին­չի հա­մար տա­րի­ներ են պետք։ 

-Գի­տեմ, որ Ձեր որ­դի­նե­րը ևս հ­րա­ձիգ­ներ են։

-Ա­յո, եր­կու որ­դի­ներս էլ զբաղ­վել են հրաձ­գութ­յամբ։ Եր­կուսն էլ սպոր­տի վար­պետ են։ Մեծ տղաս ի վեր­ջո նա­խընտ­րեց ճար­տա­րա­պե­տութ­յու­նը։ Իսկ փոքր որ­դիս հի­մա ծա­ռա­յում է Հա­յոց Բա­նա­կում։ Ե­թե վե­րա­դառ­նա­լուց հե­տո ցան­կութ­յուն լի­նի, կշա­րու­նա­կի մարզ­վել։

-Ինչ­պե՞ս  եք գնա­հա­տում հրաձ­գութ­յան ներ­կա­յիս վի­ճա­կը Հա­յաս­տա­նում։

-Ես կա­րող եմ գրել հրաձ­գութ­յան վաղ­վա  օր­վա նկա­րագ­րութ­յու­նը, փա­կել ծրարն, ու տա­րի­ներ անց բա­ցե­լով` ար­ձա­նագ­րել, որ ես ի­րա­վա­ցի էի այդ հար­ցում։ Ի՞նչ­ է պետք հրա­ձի­գին։ Ըն­դա­մե­նը փամ­փուշտ ու զենք։ Հրաձ­գութ­յու­նը արդ­յու­նա­վետ մար­զաձև է։ Ծախ­սեք հրաձ­գութ­յան վրա գու­մար, ու 5-10 տա­րի հե­տո մեր մար­զիկ­նե­րը մրցա­շա­րե­րից ա­մե­նա­բարձր կար­գի մե­դալ­նե­րով են վե­րա­դառ­նա­լու։ Հրաձ­գութ­յունն ա­ռա­ջին հեր­թին պետք է պե­տութ­յան պաշտ­պա­նութ­յան հա­մար։ Մեկ դի­պու­կա­հարն ա­վե­լի մեծ ուժ է, քան մեծ զոր­քը։ Հրաձ­գութ­յունն այ­սօր զար­գա­ցած է այն բո­լոր երկր­նե­րում, ո­րոնք ա­նընդ­հատ կռվի մեջ են ե­ղել հարևան երկր­նե­րի հետ։ Ու այ­սօր այդ երկր­նե­րը հրաձ­գութ­յուն սպոր­տաձևի քո­ղի  տակ զի­նել են ի­րենց ժո­ղո­վուրդ­նե­րին։ Զեն­քը պետք է լի­նի։ Ուղ­ղա­կի դրա հետ պետք է ճիշտ վար­վել ի­մա­նալ։ Զեն­քը դաս­տիա­րա­կութ­յուն է։ Ե­թե մար­դուն զենք է պետք, նա, միևնույն է, այն ձեռք կբե­րի, կապ չու­նի` օ­րի­նա­կան, թե ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հով։ Ուս­տի ա­վե­լի լավ չէ՞, որ օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով զենք ու­նե­նան բո­լո­րը, պե­տութ­յունն էլ կի­մա­նա, թե ով ինչ ու­նի։

Ես չգի­տեմ, թե ինչ­պի­սին է հրաձ­գութ­յան վի­ճակն այ­սօր։ Մի քա­նի տա­րի ա­ռաջ ես հրաձ­գութ­յան ֆե­դե­րա­ցիա­յի նա­խա­գահն էի։ Այդ տա­րի­նե­րին երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չար­յա­նի ա­ջակ­ցութ­յամբ և Հա­յաս­տան հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով Երևա­նում կա­ռուց­վեց հրաձ­գութ­յան մար­զադպ­րոց։ Ես էլ նշա­նակ­վե­ցի մար­զադպ­րո­ցի տնօ­րեն։ Ցա­վոք, դա Հա­յաս­տա­նում միակ մար­զադպ­րոցն է։ Նման հզո­րութ­յան հրաձգ­րան պետք է լի­նի 40 հա­զար բնակ­չութ­յուն ընդգր­կող յու­րա­քանչ­յուր տա­րած­քում։ Ա­մե­նա­ժա­մա­նա­կա­կից սար­քա­վո­րում­նե­րով բա­զա է։ Այս­տեղ կա­րե­լի է անց­կաց­նել թե՛ հան­րա­պե­տա­կան, թե՛ մի­ջազ­գա­յին ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի մրցում­ներ։ Բայց մար­զա­բա­զան պետք է ու­նե­նա զենք, զի­նամ­թերք, բարձր ո­րա­կա­վոր­մամբ մար­զիչ­ներ։ Ե­թե լի­նի հա­մա­պա­տաս­խան մո­տե­ցում և ու­շադ­րութ­յուն, արդ­յունք էլ կլի­նի։ Այ­սօր ո­մանք  ա­սում են, որ Պե­տիկ­յա­նը չի ու­զում, որ օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն­ներ ու­նե­նանք։ Բո­լոր նման կերպ մտա­ծող­նե­րը սխալ­վում են։ Ես իմ ողջ գի­տա­կից կյան­քը նվի­րել եմ այն բա­նին, որ Հա­յաս­տա­նում հրաձ­գութ­յուն մար­զաձևը չկո­րի։

Իմ սպոր­տա­յին կա­րիե­րա­յի ըն­թաց­քում ես տար­բեր նպա­տակ­ներ եմ դրել իմ ա­ռաջ և աս­տի­ճա­նա­բար ի­րա­կա­նաց­րել։  Այս­պի­սով, 1992 թվա­կա­նին հա­սել եմ  ա­ռա­վե­լա­գույ­նին։ Այ­նու­հետև հե­ռա­նա­լով մեծ սպոր­տից` նպա­տակ եմ դրել Հա­յաս­տա­նում զար­գաց­նել հրաձ­գութ­յուն մար­զաձևը, ո­րի հա­մար անհ­րա­ժեշտ էր կա­ռու­ցել հրաձ­գութ­յան հա­մա­պա­տաս­խան  մար­զա­բա­զա, ին­չը նույն­պես հա­ջող­վել է։ Լավ մար­զիկ­ներ պատ­րաս­տել և բարձր կար­գի մար­զիկ­նե­րով հա­մալր­ված հա­վա­քա­կա­նով պաշ­տո­նա­կան մրցում­նե­րի մաս­նակ­ցել չհա­ջող­վեց`  ո­րոշ ղե­կա­վար­նե­րի ան­համ­բե­րութ­յան և հրաձ­գութ­յուն մար­զաձևից հե­ռու լի­նե­լու պատ­ճա­ռով։ Ու ես  հե­ռա­ցա իմ սի­րե­լի մար­զաձևից...

-Ի՞նչ ­հատ­կա­նիշ­ներ են պետք լավ հրա­ձիգ դառ­նա­լու հա­մար։  

-Հրա­ձի­գը «գլխով է կրա­կում», ա­սում էր մի տա­րեց մար­զիչ։ Ի­րոք հա­մա­ձայն եմ այդ մտքի հետ, քա­նի որ հրա­ձի­գը պետք է հո­գե­բա­նո­րեն շատ ու­ժեղ լի­նի։ Կան շատ հրա­ձիգ­ներ, ում կո­չում ենք պա­րապ­մունք­նե­րի չեմ­պիոն. գա­լիս են մարզ­վե­լու, կրա­կում են, հրա­շա­լի արդ­յունք­ներ ցույց տա­լիս։ Բայց երբ գնում են մրցում­նե­րի, միան­գա­մից մո­ռա­նում են այդ արդ­յունք­նե­րի մա­սին, չի ստաց­վում հա­ջող հան­դես գալ։ Սա հո­գե­բա­նութ­յան հետ է կապ­ված։ Ե­թե մար­զի­կը հո­գե­բա­նո­րեն պատ­րաստ է, ա­պա գնա­լով մրցում­նե­րի, կա­րող է նույ­նիսկ շատ ա­վե­լի լավ հան­դես գալ, քան սպա­սում են ի­րե­նից։ Հրաձ­գութ­յան մեջ դու չու­նես մրցա­կից։ Հրաձ­գա­րա­նում կանգ­նած են մի­նի­մում 80 հո­գի, ու դու չգի­տես, թե մյուս­ներն ինչ­պես են կրա­կում։ Դու պետք է կրա­կես միայն ինքդ քեզ հա­մար։ Հրա­ձիգ­նե­րից շա­տե­րը գնում են մրցում­նե­րի հա­կա­ռա­կոր­դին հաղ­թե­լու հա­մար` մո­ռա­նա­լով, որ ա­ռա­ջի­նը ի­րենք ի­րենց պետք է հաղ­թեն։ Ե­թե հրա­ձի­գը ինքն իր հետ կռվեց ու հաղ­թեց, ա­պա նա հաղ­թող է բո­լոր ա­ռում­նե­րով։ Ման­րուք­նե­րը շատ են, բայց այդ ման­րուք­նե­րից ա­մեն մե­կը պո­տեն­ցիալ վտանգ է պա­րու­նա­կում ու կա­րող է ձա­խող­ման տա­նել, օ­րի­նակ` մկան­նե­րի սխալ աշ­խա­տան­քը, սո­վո­րա­կան քա­մին։ Հրա­ձիգ պատ­րաս­տե­լու պրո­ցե­սը շատ եր­կա­րատև է։ Զրո­յից օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն պատ­րաս­տե­լու հա­մար ա­մե­նա­քի­չը պետք է 15 տա­րի։

-Ո՞ր ս­պոր­տաձևերն են հե­տաքրք­րում Հրաչ­յա Պե­տիկ­յա­նին։

-Այն­պի­սի բուռն մար­զա­կան կյանք եմ ու­նե­ցել, որ այ­սօր այն­քան էլ չեմ սի­րում հետևել սպոր­տա­յին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րին։ Ներ­կա­յումս սպոր­տում շոուն չա­փից ա­վե­լի մեծ տեղ է զբա­ղեց­նում։

-Ինչ­պե՞ս­ է անց­նում Ձեր ա­ռօր­յան։ Հրաձ­գա­րա­նում հա­ճա՞խ­ եք  լի­նում։

-Հի­մա որ­դի­նե­րիս հետ իմ տունն եմ շի­նում։ Շատ հա­ճե­լի աշ­խա­տանք է։ Գի­տե՞ք, հրաձ­գութ­յունն ու շի­նա­րա­րութ­յու­նը շատ նմա­նութ­յուն­ներ ու­նեն։ Հրաձ­գութ­յան մեջ էլ արդ­յուն­քե­րի հաս­նե­լու հա­մար քար առ քար շա­րե­լով` ա­ռաջ ես շարժ­վում։ Հրաձ­գա­րան չեմ գնում այ­սօր, վատ հու­շեր են արթ­նա­նում այն­տեղ գտնվե­լուս ժա­մա­նակ։

-Ո՞րն­ է մար­զի­կի հա­ջո­ղութ­յան բա­նա­լին։

-Մար­զի­կի հա­ջո­ղու­թան գրա­վա­կա­նը ա­մե­նօր­յա աշ­խա­տանքն է, քրտնա­ջան աշ­խա­տան­քը։ Մար­զի­կը պետք է ամ­բող­ջո­վին նվիր­վի իր սպոր­տաձևին` ա­ռանց կողմ­նա­կի հան­գա­մանք­նե­րի վրա հույ­սը դնե­լու։ Բա­ցի այդ` շատ կարևոր է նաև պե­տա­կան ա­ջակ­ցութ­յու­նը։ Պե­տութ­յու­նը պետք է սա­տա­րի մար­զիկ­նե­րին, քա­նի որ մար­զի­կը վեր­ջի­վեր­ջո  իր եր­կիրն է ներ­կա­յաց­նում։

-Ի՞նչ զ­վար­ճա­լի դեպք եք հի­շում կապ­ված հրա­ձիգ­նե­րի հետ։

-Կոնկ­րետ դեպք չեմ հի­շի, բայց կա­սեմ հետևյա­լը։ Հրա­ձիգ­նե­րի վրա միշտ ծի­ծա­ղում են։ Երբ մրցում­նե­րի ենք գնում, հետ­ներս չորս տե­սա­կի զենք ենք տա­նում։ Եվ այդ չորս զեն­քե­րը տա­նե­լու հա­մար բա­վա­կան մեծ ճամպ­րուկ­ներ են պետք։ Մեզ «мешочник»  էին ա­սում։ Տար­վա վեր­ջում, սո­վո­րույ­թի հա­մա­ձայն, գնում էինք աշ­խա­տա­վարձ ստա­նա­լու։ Այդ ի­րա­դար­ձութ­յա­նը հրա­ցան կրա­կող­նե­րը ներ­կա­յա­նում էին նո­րից «մեծ ճամպ­րուկ­նե­րով», քա­նի որ ա­վարն էլ մեծ էր։ Ի­հար­կե սա փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով։

-Ինչ նա­խա­սի­րութ­յուն­ներ ու­նի օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն Հրաչ­յա Պե­տիկ­յա­նը։

-Սի­րում  եմ տեխ­նի­կա­կան գրա­կա­նութ­յուն կար­դալ։ Հա­մա­կարգ­չա­յին տար­բեր ծրագ­րե­րով եմ հե­տաքրքր­ված։ Տանս շի­նա­րա­րութ­յամբ եմ զբաղ­ված։

-Ձեր խոս­քը «Սպորտ Դե Ֆակ­տո­յի» ըն­թեր­ցո­ղին։

-Մաղ­թում եմ, որ հայ մար­զիկ­ներն ա­վե­լա­նան։ Որ կա­րո­ղա­նան գնալ մի­ջազ­գա­յին մրցա­շա­րե­րի ու պատ­վով պա­հեն մեր հայ­րե­նի­քի դրո­շը` աշ­խար­հին ա­պա­ցու­ցե­լով,  որ հայ մար­զիկն ա­մե­նաու­ժեղն է։ Հա­ջո­ղութ­յուն և հաղ­թա­նակ եմ մաղ­թում Լոն­դո­նում մեկ­նար­կող օ­լիմ­պիա­կան խա­ղե­րում Հա­յաս­տա­նը ներ­կա­յաց­նող մար­զիկ­նե­րին։ Շատ լավ կլի­նի, ե­թե այս տա­րի օ­լիմ­պիա­կան չեմ­պիոն ու­նե­նանք, և շատ ու­րա­խա­լի կլի­նի, ե­թե այդ չեմ­պիո­նը հրա­ձիգ լի­նի։

Հար­ցազ­րույ­ցը` Նա­րի­նե Դա­նեղ­յա­նի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...