01:41
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ժողովրդի վստահությունն ինձ ուժ է տալիս աշխատելու, մեր հարազատ քաղաքը շենացնելու ու զարգացնելու համար

2013-11-30 13:17

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

-Պարոն Գևորգյան, 2004թ-ից մինչև օրս, արդեն երրորդ անգամ ստանալով մարալիկցիների մեծամասնության վստահության քվեն, զբաղեցնում եք Մարալիկի քաղաքապետի պաշտոնը։ Ի՞նչ խնդիրներ եք հասցրել լուծել և ի՞նչ ծրագրեր եք իրականացրել այս տարիներին ընդհանուր առմամբ։

-Ինձ համար մեծ պարտավորություն է ժողովրդի վստահությունը։ Այն ինձ ուժ է տալիս աշխատելու, ավելի լավ կառուցապատելու մեր հարազատ քաղաքը, ապահովելու բարեկեցիկ համայնք մեր ազգաբնակչության համար։ Այս տարիներին հասցրել ենք լուծել բավականին հիմնախնդիրներ։ Հիմնանորոգվել է քաղաքի ջրամատակարարման համակարգը, որն այսօր մարալիկցուն ապահովում է մշտական ջրով։ Ասֆալտվել են Գագարին, Երիտասարդականների, Կոլտնտեսականների, Մաշտոցի, Ձերժինսկու, Հր. Շահինյան փողոցները, բարեկարգվում Է նորակառույց սոցիալական թաղամասի  և Շիրազի թաղամասի բակերը, վերակառուցվել են քաղաքի երկու դպրոցների շենքերը, թիթեղապատվել են 20 բազմաբնակարան շենքերի կտուրներ, հիմնանորոգվել է քաղաքի “Հաղթանակ” զբոսայգին, հիմնանորոգվել է քաղաքապետարանին կից պուրակը, վերականգնվել է քաղաքի լուսավորման ցանցը, կառուցվել են թվով 9 բազմաբնակարան կիսակառույցներ, հիմնադրվել է սոցիալական թաղամասը` սոցիալական կարիքներով բնակիչների համար, վերակառուցվում է հիվանդանոցի շենքը։ Հիմնադրվել են հուշարձաններ` նվիրված Արցախյան  պատերազմին և  Հայոց եղեռնին անմեղ զոհերի հիշատակին։ Վերանորոգվել են համայնքային ենթակայության հիմնարկները։ Եվ, որ ամենակարևորն է, ստեղծվել է կայուն և խաղաղ բարոյահոգեբանական մթնոլորտ քաղաքի ազգաբնակչության համար, որտեղ գերակայում է հանդուրժողականությունը և սրտացավությունը։

- Ի՞նչ խնդիրներ ունի այսօր Մարալիկ քաղաքը։

-Քաղաքը կենդանի օրգանիզմի նման միշտ ունի սնուցման և պահպանման կարիք։ Հետևաբար անհրաժեշտ է այն միշտ կառուցել։ Այսօր անհրաժեշտ է շարունակել ասֆալտապատել մյուս անբերեկարգ փողոցները ևս, որպեսզի ճանապարհային հանգույցը դառնա ամբողջական։ Անհրաժեշտ է վերակառուցել և որոշ տեղերում հիմնել կոյուղու համակարգ։ Պետք է թիթեղապատել մյուս բազմաբնակարան բնակելի շենքերի կտուրները։ Բարեկարգման կարիք ունեն բակերը։

- Ինչպես և Շիրակի մարզի այլ բնակավայրեր, Մարալիկը ևս մասամբ տուժել է երկրաշարժից, այսօր որքանո՞վ են լուծված աղետի հետևանքով առաջացած խնդիրները և ի՞նչ անելիքներ ունեք այս ուղղությամբ։

-Երկրաշարժի հետևանքով տուժած 2-րդ թաղամասի չորրորդ աստիճանի  վթարային 5-րդ շենքի 50 ընտանիքներ կապահովվեն բնակարանով` կիսակառույցի շահագործմամբ, որով և ամբողջանում է երկրաշարժի հետևանքի վերացման խնդիրը։

- Ինչպիսի՞ն է գործազրկության մակարդակը Մարալիկում։ Աշխատատեղերի ապահովման, հնարավոր արտագաղթը կանխելու առաջիկա ծրագրեր ունե՞ք։

- Ինչպես հանրապետության մյուս բնակավայրերում, Մարալիկում ևս գործազրկության մակարդակը բարձր է, որի խթանման համար տարվում է քաղաքականություն հնարավորինս զարգացնելու գյուղատնտեսական գործունեությունը, զարգացնելու առևտրի համակարգը, ստեղծելու արտադրամասեր և աշխատեցնել արդյունաբերական գործարանները։

-Եվ վերջում, կկիսվե՞ք մեր ընթերցողի հետ, որն է նախկին երիտասարդ քաղաքապետի երկարակեցության և հաջողության գաղտնիքը։

-Յուրաքանչյուր մարդ, ով կյանքում ժամանակի մեջ կերտում և արարում է իրեն բաժին հասած ժամանակաշրջանը, պարտավոր է թողնելու մնայուն հետագիծ, որն իմ պարագայում քաղաքաշինական սուրբ գործն ու ժողովրդի վստահությունը պահելու առաքելությունն է։ Ամեն ինչ անցողիկ է, միակ մնայունը` մարդկային գործն է ու բարի անունը։ Իմ խոսքը գործ է, Մարալիկը մեր բոլորի տունն է, մարալիկցիները` իմ տան անդամները, հետևաբար բոլորի խնդիրները  նաև իմ խնդիրներն են, հաջողությունները նույնպես։

 Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...