16:35
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այսօր մեր երկիրը թևակոխել է այնպիսի մի փուլ, որում ստեղծվել են նախադրյալներ տնտեսության ակտիվացման, տարբեր ոլորտների զարգացման համար

2015-06-10 10:48

                                          «Դե Ֆակտո» N108 (2015թ.)

Մայիսը հաղթանակների ամիս է հայ ժողովրդի համար։ Ամեն տարի մենք տոնում ենք և հպարտանում մեր պատմական  անցյալի հաղթական էջերով։ Այնինչ տոնելուն զուգահեռ` պետք է խորհենք նաև մեր անկախ Հանրապետության հաղթանակների ավելացման, զարգացման և ժողովրդի կենսամակարդակի բարձրացման մասին։

Գաղտնիք չէ, որ պետությունները զարգացած և հզոր են առաջին հերթին իրենց տնտեսությամբ։ Այսօր մեր  երկիրը թևակոխել է այնպիսի մի փուլ, որում ստեղծվել են նախադրյալներ տնտեսության ակտիվացման, տարբեր ոլորտների զարգացման համար։ Թերևս, տնտեսության ամենախոցելի և քիչ զարգացած ոլորտներից մեկը գյուղատնտեսությունն է, որում ներդրումներ շատ քիչ են կատարվում, քանի որ այն ռիսկային է համարվում։ Սակայն ուրախալի է, որ կան գործարարներ, որոնք չեն վախենում ռիսկի դիմել և զարգացնել ագրոբիզնեսը Հայաստանում։ Նման քաջ անձնավորություն է “Բիո գրուպ” ընկերության սեփականատեր Գուրգեն Թորգոմյանը, ով ստեղծել է եվրոպական չափանիշներին համապատասխան, Հայաստանում նմանը չունեցող ջերմատուն` ապահովելով առողջ, էկոլոգիապես մաքուր սնունդ։ Ուրախալի է նաև, որ մեր պետությունը սկսել է աջակցել նման գործարարներին և թիկունք լինել նրանց համար։

“Դե ֆակտո” ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք Գուրգեն Թորգոմյանին, ով մեզ տված իր հարցազրույցում մանրամասն ներկայացնում է ջերմատան ստեղծման, զարգացման և արտադրանքի որակի առանձնահատկությունները։ Հուսանք` Գուրգեն Թորգոմյանի ներդրումային և արտադրական գործունեությունը կշարունակվի և կհաջողի։






Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...