2015-06-29 13:38
«Դե Ֆակտո» N108 (2015թ.)
Միսը կարևորագույն սննդամթերքն է։ Մսի արժեքավոր և քանակապես գերակշռող մասը կենդանու մկանային հյուսվածքն է, որը պարունակում է սպիտակուցներ, ճարպեր, հանքային աղեր, վիտամիններ։ Մսի կալորիականությունը պայմանավորված է ճարպերի պարունակությամբ, որը կախված է կենդանու տեսակից, տարիքից ու բտման աստիճանից։ Ի տարբերություն բուսական ծագման սպիտակուցների` մսինը լրիվ յուրացվում է մարդու օրգանիզմի կողմից։ Մսամթերքի արտադրությունը բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բարձրորակ հումք, նորագույն տեխնոլոգիաներ, բարեխիղճ և հետևողական աշխատանք։ Մեր երկրում մսամթերքի արտադրության ոլորտի առաջատարներից է “Моя Семья “ ընկերությունը, որն իր գործունեության տարիների ընթացքում մշտապես թողարկել է միայն որակյալ արտադրանք և աչքի է ընկել առաջարկվող լայն տեսականիով։ “Դե Ֆակտո” ամսագիրը զրուցել է ընկերության արտադրության ղեկավար` Սամվել Արշակյանի հետ։
-Պարո՛ն Արշակյան “Моя Семья” մսամթերքն աչքի է ընկնում իր բարձր որակով և տեսականու բազմազանությամբ, ինչի շնորհիվ դարձել է հայկական սեղանների անբաժան մասը; Կարո՞ղ եք նշել, որն է Ձեր ընկերության հաջողության գրավականը։
-Ընկերության հաջողության գրավականը, ըստ իս, ընկերության արդի մեխանիզմների կիրառումն է և բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող աշխատակիցների թիմային աշխատանքի արդյունքը։ Ընկերությունը հիմնադրվելով 2008 թվականին անցել է բավականին բարդ ու աշխատատար ճանապարհ։ Ներմուծվել են ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող սարքավորումներ Գերմանիայից, հիմնվել է լաբորատորիա, ընկերության մասնագետները անցել են վերապատրաստում արտասահմանում։ Այս ամենի շնորհիվ մենք ունենք բազում տեսականի, ինչպես նրբերշիկների ու երշիկների, այնպես էլ բաստուրմայի, սուջուխի ու խոզապուխտի ։
-Խոսեցիք հմուտ մասնագետների մասին, հետաքրքիր է, որքա՞ն աշխատող կա արտադրամասում
-Աշխատակիցներն այդքան էլ շատ չեն, քանի որ արտադրամասում առկա նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ մարդկային գործոնը հասցվել է նվազագույնի։ Ընկերությունում այժմ աշխատում են շուրջ 72
աշխատակիցներ, որոնք, հավատացեք ինձ, իրենց գործի գիտակներն են, անցել են համապատասխան վերապատրաստման կուրսեր ոլորտի առաջատար երկրներում։
-Պարո՛ն Արշակյան, “Моя Семья” մսամթերքն արտահանվո՞ւմ է այլ երկրներ։
-Պետք է նշեմ, որ շատ են լինում արտասահմանյան երկրներ արտահանման առաջարկներ։ Այս պահին ևս ընթանում են բանակցություններ։ ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին նոր դռներ բացեց մեր ընկերության առջև, այժմ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի Դաշնություն արտահանելու ուղղությամբ։
-”Моя Семья” մսամթերքի արտադրամասում մսամթերքի հումքը ո՞ր երկրներից է ներմուծվում։
-Հիմնական տոկոսը կազմում է տեղական թարմ միսը, սակայն ներմուծում ենք նաև Իտալիայից, Իսպանիայից, Կանադայից, Բրազիլիայից։ Ունենք մսամթերքի տեսականի որոնք պատրաստված են բացառապես տեղական մսից, որն էլ անպայմանորեն նշված է պիտակի վրա։
-Ինչպիսի՞ որակական հատկանիշներով են աչքի ընկնում ու տարբերվում շուկայում առկա տեսականուց “Моя Семья”-ի տեսականին։
-Մսամթերքի արտադրության ընթացքին մենք հետևում ենք շատ մանրակրկիտ. պահպանում ենք տեխնոլոգիական բոլոր նորմերը և շուկային ներկայացնում ենք երշիկի իրական բաղադրությունը։ Այս նրբություններն են, որ արտադրանքը դարձնում են տարբերվող, որը մսամթերքի համար առաջին հերթին նշանակում է որակ։
-Արդյո՞ք “Моя Семья” մսամթերքի արտադրատեսականին հասու է սպառողների գրպանին։
-Ունենալով բազմապիսի արտադրատեսականի, ես կարող եմ ասել, այո՛, մեր տեսականին հասու է սպառողի գրպանին։ Լայն տեսականին թույլ է տալիս կառուցել ճկուն գնային քաղաքականություն, ուստի ներկայացված երշիկների, բաստուրմայի և սուջուխի տեսականիները հասանելի են բոլորի համար։
-Ընկերությունը ունի՞ կարգախոս
-“Моя Семья” ինչը կարող է լինել ավելի սիրելի . . .”։
Հարցազրույցը՝ Օվսաննա Մնացականյանի
Վերադառնալ