06:36
04/30/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ժամանակակիցների հիշողության մեջ կուզենամ մնալ որպես իր գործը սիրող, շիտակ և գործիմաց անձնավորություն

2015-09-15 14:13

                               «Դե Ֆակտո» N111 (2015թ.)


Արշավիր Հայրապետյան
Տեխնիկական  գիտությունների թեկնածու, “Մերձափնյա”  ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն

-Պարո՛ն Հայրապետյան, պատմեք մի փոքրՄերձափնյա”  ՋՕԸ-ի  գօրծունեության մասին։

-”Մերձափնյա” ջրօգտագործողների ընկերությունը հիմնադրվել է 2004թ.-ին, սպասարկումն իրականացվում է  Արմավիր մարզի 16 համայնքներում,  7402 հա ոռոգելի հողատարածքով և 12230  ջրօգտագործողներով։

Ընկերության կառավարումն իրականացվում  է  ջրօգտագործողների  կողմից ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Ջրօգտագործողների  ընկերության խնդիրը  ոռոգման համար անհատույց օգտագործման հանձնված, համայնքային սեփականության  հանդիսացող 825 կմ երկարությամբ ներտնտեսային (90%  հողային հունով) ջրանցքներն են,  94 խորքային  հորերը, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող 79 կմ երկարությամբ  միջտնտեսային  ջրանցքների և 3 ջրհան կայանների շահագործումը պահպանելը և մշտական գործուն վիճակում պահելու համար ընթացիկ  վերանորոգումներ իրականացնելը և սպասարկման տարածքի ջրօգտագործողներին ոռոգման  ջուր  մատակարարելը։   Ջրօգտագործողների  հիմանական  խնդիրը  ոռոգման  ջուրն  ընդունելը և դրա  դիմաց  վճարում  կատարելն է։

-Գիտենք, որ  Ձեր   ընկերությունն  ինքնածախսածածկումով աշխատող ընկերություն էինչպե՞ս  է ընկերության  ներկայիս  ֆինանսական  վիճակը։

-Իրոք, ոչ միայն   “Մերձափնյա” ընկերությունը , այլ շատ ընկերություններ  կան, որ այս  սակագնի  պայմաններում  կարող են  ինքնուրույն, ինքնածախսածածկումով աշխատել,   սակայն կարող են լինեն  տարիներ, երբ պահանջ  կառաջանա  աջակցության։  Ըկերության  ֆինանսական մուտքերն  առաջանում  են   ջրօգտագործողների վարձավճարներից և անդամավճարներից ։ Գանձման աշխատանքի  կազմակերպման առումով արդյունքն ինձ դեռևս չի բավարարում, անընդհատ  փնտրում և կիրառում ենք  նոր  մոտեցումներ, որպեսզի ընկերությունն իրոք դառնա  ինքնածախսածածկող ընկերություն՝  անկախ տարվա բնակլիմայական պայմաններից։

2013թ-ին ընկերությունր գրեթե  առանց  պարտքերի,    ինքնածախսածածկումով  փակեց  տարին, սակայն    2014թ-ին  բնակլիմայական պայմանները  դարձան  անկանոն  ջրամատակարարման պատճառ, դժվարացավ  գանձման  գործի  կազմակերպումը,  ընկերությունում տարեվերջին  կուտակվեց 94 մլն դրամ  կրեդիտորական  պարտք։ Տարեսկզբին  ներկայացրեցինք ֆինանսական աջակցություն տրամադրելու  առաջարկ։ Եղավ բացասական պատասխան:

-Պարո՛ն  Հայրապետյան, ինչպե՞ս  է  գործում այժմ  ընկերությունը։

-2014 թ-ին առաջացած և 2015թ. անցած ամիսների  ֆինանսական դժվարությունները  չեն խանգարել, որպեսզի ջրամատակարարման համակարգը մշտապես լինի գործուն վիճակում, ջրամատակարարից ստացած և տեղական աղբյուրներում  ունեցած ջրաքանակներով ապահովվում է ընկերության ջրօգտագործողների ջրապահանջարկը։

 Կատարվող աշխատանքները  նպատակաուղղված են առավել   բարձր ցուցանիշներ  գրանցել   ընթացիկ տարում։

-Մի փոքր  կպատմե՞ք տարածքի ջրի օգտագործման պատմությունից։

-Ջրօգտագործողների ընկերության  համայնքները  նախախորհրդային ժամանակների  գյուղեր են , որոնց  բնակիչները զբաղվել են  հիմնականում հողագործությամբ և անասնապահությամբ։ Մինչև 1928թ-ը  համայնքներից յուրաքանչյուրը  Արաքս գետից  11  լամբարների միջոցով, յուրաքնչյուր գյուղի համար առաձին կառուցված ջրանցքով իրականացրել են ջրառ։ Արաքս  գետի  գարնանային վարարումները բազմիցս առաջացրել են  ջրանցքներում ջրառի  խաթարումներ, որոնց վերականգնման համար անցյալում պահանջվում էր մեծաքանակ բանվորական ուժ, ծախսվում նյութական միջոցներ։

 1928թ-ին Արաքս  գետից  մեկ տեղից  ջուր վերցնելու համար  սկսվել է 94մ երկարությամբ և 5մ բարձրությամբ Ղարաղալայի պատվարի, նրան կից լվացման ջրարգելակների և Սարդարապատի փոքր ջրանցքի  կառուցման շինարարական աշխատանքներ։ Ջրանցքի  հինգերորդ  կիլոմետրից անցկացվել է 15կմ երկարությամբ գետափնյա  (Մերձափնյա) ճյուղը, գլխամասում  13 մետր խորանարդ ջրածախսով։ Չնայած  ջրանցքը  1930թ-ին հանձվում է  շահագործման, սակայն  նրա առանձին հատվածներում, բարդ երկրաբանական պայմանների պատճառով,  ջրօգտագործման ընթացքում  առաջացել  են դժվարություններ։ Այդ թերությունների  վերացման համար  պահանջվել  է  տարիներ։ Այդ աշխատանքում  աչքի է ընկել տեղամասի հիդրոտեխնիկ, գյուղատնտեսության բնագավառի  հանրապետության   առաջին Սոցիալիստական աշխատանքի  հերոս, Արկադի Յարոնիսը։ Ազգությամբ լիտվացի  Ա. Յարոնիսը մահացել է 1959թ-ին և թաղվել է  մոտ  30 տարի  իր սպասարկած Սարդարապատի (Արմավիրի) ջրանցքի  5-րդ կիլոմետրի վրա՝ նրա աջ ափին։

-Պարո՛ն  Հայրապետյան, ո՞րն է Ձեր անձնական նպատակը։

 -Ժամանակակիցների հիշողության մեջ կուզենամ մնալ, որպես իր գործը սիրող,  շիտակ և գործիմաց  անձնավորություն։

 

Հարցազրույցը՝ Սյուզաննա Ղուկասյանի

 

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...