05:22
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջուրն Աստծո պարգև է, կյանքի սկզբնաղբյուր, մարդկության գոյության գրավական, որի պաշարները յուրաքանչյուր երկրի համար մեծ հարստություն են:

2015-10-16 12:14

                          «Դե Ֆակտո» N112 (2015թ.)

Ջուրն Աստծո պարգև է, կյանքի սկզբնաղբյուր, մարդկության գոյության գրավական, որի պաշարները յուրաքանչյուր երկրի համար մեծ հարստություն են: Սակայն Աստծո ստեղծած աշխարհում մենք` մարդիկս, պետք է կարողանանք մեզ տրված յուրաքանչյուր բարիք պահել, պահպանել և թույլ չտալ, որ կորուստներ լինեն:


Հայաստանի Հանրապետությունը հարուստ է ջրի պաշարներով, սակայն անկորուստ ջրամատակարարման համար անհրաժեշտ է ունենալ նաև ժամանակ առ ժամանակ արդիականացվող ներքին ցանց, անխափան և որակյալ ջրամատակարարում ապահովելու համար` նվազեցնելով հնարավոր կորուստները:


Ներկայումս ՀՀ ջրամատակարարման համակարգում լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում, որոնք միտված են համակարգի արդիականացմանը, շուրջօրյա ջրամատակարարման ապահովմանը: Շատ կարևոր է նաև, որ այդ ամենը տեղի ունենա ողջ հանրապետությունում, ինչն այսօր մենք տեսնում ենք:

 
Այս համարի առաջին էջին ներկայացնում ենք «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ  Հարություն Անտոնյանին, ով իր հարցազրույցում ներկայացնում է Վանաձորում և մարզի 16 գյուղական համայնքներում իրականացվող ծրագրերը:

Այս համարում մենք անդրադառնում ենք նաև ՀՀ էներգահամակարգում իրականացվող աշխատանքներին, ԱԷԿ-ի ճակատագրին և էներգահամակարգի հեռանկարին:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...