19:20
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2016-06-27 15:34

«Դե Ֆակտո» N121 (2016թ.)

Բարեխիղճ և որակյալ աշխատանքն ամեն ոլորտում կարևորվում է, սակայն առավել, քան կարևոր է շինարարական աշխատանքների բարձր որակը: Հայրենական շինարարական կազմակերպությունները մեծաթիվ են, որոնք իրականացնում են շինարարական մեծ նախագծեր` ստեղծելով ապագայի կառույցներ, որոնք պետք է ծառայեն սերունդներին: Եվ շատ կարևոր է, որպեսզի նրանք գիտակցեն իրենց գործի պատասխանատվության աստիճանը:
Իր որակյալ աշխատանքով, բարձր պատասխանատվությամբ և մասնագիտական հզոր թիմով շինարարական կազմակերպությունների շարքում առանձնանում է «Գոհարիկ» ՍՊԸ-ն, որի հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանը մեծ սեր, նվիրվածություն և պրոֆեսիոնալ սկզբունքներ է ներդրել ընկերության աշխատանքում: Պատահական չէ, որ այս ընկերությանը վստահվել է իրականացնել այնպիսի պատասխանատու նախագիծ, ինչպիսին Հանրապետության հրապարակի գորգահարթակը և պարող շատրվաններն են: «Գոհարիկ» ՍՊԸ-ն իրականացրել է նաև բազում դպրոցների, մանկապարտեզների և հատուկ նշանակության այլ նախագծեր:
Սամվել Խաչատրյանը նաև հասարակական գործունեությամբ է զբաղվում, հնարավորության դեպքում օգնում հայրենի Գետափ գյուղին, որտեղ եկեղեցի է կառուցել, ստեղծել հոգևոր տուն իր փոքր հայրենիքում:
«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք «Գոհարիկ» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Սամվել Խաչատրյանին, ով ներկայացնում է «Գոհարիկ»-ի պատմությունը, անվան գաղտնիքը, բազում ձեռքբերումները և իր հասարակական գործունեությունը:
 
 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...