02:18
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2017-06-27 13:53

«Դե Ֆակտո » N 132(05/2017թ.) 

 

Հայաստանի Հանրապետությունը, 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների իրականացմամբ, կարևոր քայլ կատարեց խորհրդարանական կառավարման մոդելին անցնելու ճանապարհին, որի արդյունքում այսօր աշխատանքային բուռն ընթացքի մեջ է նոր ձևավորված Ազգային ժողովը: Հին ու նոր, երիտասարդ, սկսնակ, կին պատգամավորները փորձում են նոր շունչ հաղորդել ԱԺ աշխատանքին: Նրանց շրջանում, սակայն, կան պատգամավորներ, որոնք աշխատանքային երկարամյա փորձ ունեն և որոնց ներկայությունը խորհրդարանում անչափ կարևոր է: Խոսքը հատկապես վարկանիշային ընտրակարգով ընտրված այն պատգամավորների մասին է, ովքեր ներկայացնում են ՀՀ տարբեր մարզերը և փորձում վեր հանել դրանցում առկա ցավոտ խնդիրները, հասնում դրանց լուծմանը` պետական և սեփական միջոցների ներգրավմամբ: Նրանց շարքում առանձնանում է ՀՀ Լոռու մարզը ներկայացնող Արկադի Համբարձումյանը, ով Աժ աշխատանքային երկար տարիների ընթացքում բազում ծրագրեր է իրականացրել Լոռու մարզում, այդ թվում` բարեգործական, և ում նպատակը` շարունակելու պատգամավորական գործունեությունը, մեկն է` աջակցել հատկապես մարզի խնդիրների լուծմանը: Նա արդեն իսկ սկսել է քայլեր ձեռնարկել իր նախընտրական ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնց արդյունքում մարզում կբացվեն նոր աշխատատեղեր:


«Դե Ֆակտո» ամսագրի այս համարի առաջին էջին ներկայացնում ենք ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանին, ով պատգամավորի հետաքրքիր տեսակ է, և ում աշխատանքը Աժ-ում ոչ թե հաճախակի ելույթներով, այլ հատկապես իր ընտրատարածքին ուղղված գործնական քայլերով է աչքի ընկնում, նա նախընտրում է աշխատել, քան խոսել:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...