2017-10-25 11:31
Գեորգի Գրիգորյան
Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ
Շուրջ չորս տարի է, ինչ ճանաչում եմ բժշկուհի Էմմա Ծառուկյանին և կարող եմ նշել, որ դրական կարծիք ունեմ նրա մարդկային տեսակի մասին և հավատում եմ նրա` բարձրակարգ մասնագետ դառնալու հեռանկարին:
Առաջին երեք տարին նա ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնում և մեր բժշկական կենտրոնում սովորել և աշխատել է որպես օրդինատոր: Ուսումնառության տարիներին նա դրսևորել է աշխատասիրություն, սեր դեպի մասնագիտությունը, գործել է որպես պրպտուն բժիշկ, ով հետաքրքրվում է դիագնոստիկայով, վիրաբուժությամբ, երբեք չի խուսափել աշխատանքից, ինչը շատ գովելի է: Վերջին կես տարվա ընթացքում նա իմ ղեկավարած բաժանմունքում աշխատում է որպես բժշկուհի, վարում է հիվանդներ, կատարում է վիրահատություններ, ինչպես նաև զբաղվում է հետազոտական աշխատանքներով, ընդ որում` բարձրակարգ մեթոդներով: Ուզում եմ ողջունել նրա նախաձեռնությունը և մեծամեծ հաջողություններ մաղթել ակնաբուժության ոլորտում:
Վերադառնալ