15:49
06/21/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀՀ էներգետիկ ոլորտը տարածաշրջանային շուկայում պետք է զբաղեցնի իրեն արժանի տեղը

2018-04-26 17:46

ՄԿՐՏԻՉ ՋԱԼԱԼՅԱՆ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրեն

«Դե Ֆակտո » N 142 ( 03/2018թ.)

-Պարո՛ն Ջալալյան, մենք տեղյակ ենք, որ 2017թ. բավականին հագեցած աշխատանքային տարի էր` հատկապես էներգետիկ շուկայի ազատականացման գործընթացի հետ կապված: Կնշե՞ք` ի՞նչ կարևոր աշխատանքներ են իրականացվել նախորդ մեկ տարվա ընթացքում:

-Իսկապես, 2017թ. բավականին հաջող և ձեռքբերումներով լի տարի էր, որի ընթացքում կատարված աշխատանքները, միանշանակ նպաստելու են ՀՀ էներգետիկ ոլորտի զարգացմանը:
Մասնավորապես` իրականացվեց նախորդ տարի նախաձեռնված խոշոր արտադրող կայաններում և Բարձրավոլտ էլեկտրացանցի 220կՎ-ի ենթակայաններում տեղակայված հաշվառման համալիրները օպտիկամանրաթելային կապով Էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման համակարգին միացնելու նախագիծը, ինչը մեծապես բարձրացրեց տեղեկատվության ստացման ապահովությունը, արագությունը և հուսալիությունը:
ՀՀ կառավարությունը արձանագրային որոշմամբ հավանություն տվեց Էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ծրագրին, ըստ որի` մենք շուկայի մի մոդելից անցում ենք կատարելու մեկ այլ մոդելի, որում ներմուծվելու են ազատականացման տարրեր: Որոշման համաձայն` մեր ընկերությանը վերապահվել է որպես շուկայի օպերատոր հանդես գալու գործառույթը, որի իրականացման համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի գործունեության լիցենզիայում կատարեց համապատասխան փոփոխություններ: Պետք է նշեմ, որ մենք, նախապես տեղյակ լինելով սպասվող փոփոխությունների մասին, նախապատրաստական աշխատանքներ էինք սկսել իրականացնել, որպեսզի շուկայի օպերատորի գործառույթները գործնականում ստանձնելուց հետո կարողանանք աշխատել առավել արդյունավետ:
Ապագա շուկայի կառուցվածքի (մոդելի) ընտրությունը ենթադրում է մեծածավալ հաշվարկների կատարում, ինչի իրականացման համար պատվիրել և գործարկել ենք հատուկ սիմուլյացիոն ծրագիր: Ներկայումս ընկերության աշխատակիցները լիովին տիրապետում են այդ ծրագրին և կարողանում են հաշվարկներ կատարել էներգահամակարգի տարբեր սցենարների համար: Պետք է նշեմ նաև, որ ինչպես շուկայի ազատականացման ծրագիր-ժամանակացույցի մշակման, այնպես էլ դրա իրականացման և մեր մասնագետների ուսուցման գործում, ամենօրյա աջակցություն ենք ստացել ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի կողմից: Այդ համագործակցության շնորհիվ արդեն իսկ մշակվել է նոր ազատական շուկայի հայեցակարգը և ներկայացվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` հետագա քննարկումների համար:

-Ե՞րբ է նախատեսվում Էներգետիկ շուկայի ազատականացման ծրագրի իրականացման մեկնարկը:

-Պետք է նշեմ, որ ՀՀ կառավարության կողմից ծրագրի իրականացման համար սահմանված ժամկետները բավականին հավակնոտ են` շուկայի ազատականացման առաջին գործնական քայլերը նախատեսվում է իրականացնել մինչև 2020-2021թթ., այնինչ, օրինակ, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի շատ ուշատ երկրներում այդ գործընթացը տևել է 15-20 տարի: Այսինքն` արդյունավետ տնտեսական ազդակների ձևավորման հետ մեկտեղ` առաջիկա տարիներին, կպահանջվի մեծածավալ աշխատանքների կատարում` շուկայի բոլոր մասնակիցների կողմից:


-Պարո՛ն Ջալալյան, Դուք 40 տարի է, ինչ աշխատում եք էներգետիկ ոլորտում, ինչպիսի՞ հեռանկարի մասին եք երազում:


-Ես ակնկալում եմ ՀՀ էներգետիկ ոլորտը տեսնել արդյունավետ ինտեգրված տարածաշրջանային շուկայում, հավատում եմ նման հեռանկարին, և այդ տեսլականով աշխատում:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...