01:24
04/20/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԵՆՈՒԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2018-07-13 15:03

Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունը նոր, ավելի արագ տեմպերով զարգացող Հայաստան կառուցելու հետ կապված ժողովրդի ցանկության պոռթկումն էր, որն արտացոլվեց հատկապես երիտասարդության պայքարում: Նրանք պայքարում էին հանուն իրենց երազանքների Հայաստանի: Եվ ի պատիվ ՀՀ ոստիկանության գրագետ աշխատանքի և իշխանությունների դրսևորած ադեկվատ վերաբերմունքի` Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ հեղափոխություն` առանց զոհերի: Այս փաստը հպարտանալու տեղիք է տալիս մեր ողջ ժողովրդին, և այստեղ իշխանություն և ընդդիմություն տարանջատումը ճիշտ չէ...
Հեղափոխությունն այլևս կայացած փաստ է, որը մեծ հույսերով ու երազանքներով է պատել ժողովրդին, սպասելիքները շատ են, որոնք պարտավորությունների մեծ բեռ են դրել նոր իշխանությունների ուսերին, ինչը նրանք պետք է պատվով կրեն, հակառակ դեպքում ժողովուրդը կրկին դուրս կգա պայքարի: Դա պետք է հստակ գիտակցեն նոր իշխանությունները, և իրենց յուրաքանչյուր քայլ կատարեն մտածված ու ճիշտ:
Հայաստանյան հեղափոխությունը լայն արձագանք գտավ նաև Սփյուռքում: Հայկական Սփյուռքը, ապրելով հայրենիքի սահմաններից դուրս, նույնպես երազում է ավելի հզոր ու բարեկեցիկ Հայաստանի մասին: Բազում սփյուռքահայեր, այդ թվում` գործարարներ, մշակութային և այլ ոլորտի գործիչներ, հետաքրքրված լինելով հայաստանյան իրադարձություններով, եկան Հայաստան` մասնակցելու կամ պարզապես իրենց աչքով տեսնելու տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները: Նրանցից էր սփյուռքահայ գործարար, «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանը: Իհարկե, պետք է նշել, որ նա վերջին մի քանի տարիներին բավականին հաճախ է այցելում Հայաստան, ներգրավված է որոշակի ծրագրերում և մեծ ցանկություն ունի օգտակար լինել հայրենիքին, իսկ հեղափոխությունն առավել ընդլայնեց նրա ծրագրերը, որոնց մասին նա պատմում է մեր ամսագրին տված իր հարցազրույցում:
Այսպիսով` նոր Հայաստանում տպագրվող մեր առաջին համարի առաջին էջին ներկայացնում ենք «Դավթյան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» միջազգային ընկերության հիմնադիր Դավիթ Դավթյանին:

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...