17:10
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ` ՀԱՅՈՑ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

2013-01-28 13:32

-Թերևս,  Ճիշտ չէ, որ  մեր բանակը քսան տարեկան է: Քանզի յոթ հազար տարի առաջ  մեր հեծելազորը  Շումերից մինչև Եգիպտոս դրության տեր էր, երբ ուզում էին և թագավոր ունեին,-գրում է գրող –հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և շարունակում,-իսկ երբ մեր թագավորին մենք ուրացել էինք` անպարտելին մնաց միայն հայոց Այրուձին: Նույնիսկ Լենկ Թեմուրը, ով արդեն տիրացել էր աշխարհի կեսին, չկարողացավ ամբողջությամբ գրավել անթագավոր Հայաստանը: Նրա երկաթյա թումաններին դիմակայեց հայոց Այրուձին և չթողեց, որ Թեմուրը խորանա երկրում: Եվ Արևելքի Մեծ Զինվորը հետագայում իր զորավարներին խորհուրդ տվեց օրինակ վերցնել հայերի հեծյալ բանակից:

                Իսկ ավելի ուշ, երրորդ հանրապետության տարիներին, երբ վերաստեղծվում ու ձևավորվում էր Հայոց բանակը`տաղանդավոր գրող ու սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում էր.

                 -Ես մեր ժողովրդի աչքին բոբո եմ դարձել,-ու բարեհոգի ծիծաղում,-բայց ժողովուրդը մեղավոր չէ, ես եմ իմ վրա բոբոյի դեր վերցրել, որովհետև ուժի զոռով բանակ եմ ստեղծում, նրանց երեխեքին զոռով բանակ եմ տանում, կանցնեն օրեր և մեր ժողովուրդը իր զավակներին կամավոր կուղարկի բանակ, երբ բանակը կայանա, բանակի պատիվը բարձրանա, այդ ժամանակ էլ ես կդադարեմ բոբո լինելուց, պարզապես ժամանակ է պետք, որ մենք հասկանանք. ինչքան կարևոր է սեփական բանակ ունենալը…

                Հետո ինչ եղավ.  հետո եղավ այն, որ արդեն  հայոց հաղթական բանակի մասին սկսեցին գրել առաջին նվիրյալները.

                Լևոն  Խեչոյան, Հովիկ Վարդումյամ, Վարդան Դևրիկյան, Աշոտ Մինասյան  և  հարգելի այլոք, ովքեր մասնակցել էին պատերազմին ու տեսել էին  հայ զինվորին և° զոհվելուց, և° հաղթանակի մեջ:

                Եղան գրողներ նաև, ովքեր հատորներ գրեցին, առանց տեսնելու և առանց ճանաչելու պատերազմը, ինչը կենաց ու մահու կռիվ էր:  Գրեցին ու կեղծեցին  Ղարաբաղի ազատագրական պատմությունը, փառքը վերցնելով իրեց վրա, մահը`  թողնելով  մեր տղաներին:

                 Այնինչ Հովիկ Վարդումյանի ՙՀատուկ   առաջադրանքում՚ և Լևոն  Խեչոյանի ՙՇաբաթ, կիրակի՚ հրաշալի վեպում  ներկա ու  ճանաչելի է, և մեզանից հետո նույնպես պիտի ճանաչվի Ղարբաղյան, պատերազմը ճշմարիտ:

                Խեչոյանի հերոսը լավատես է, վստահում է իր երկրին ու ընկերներին.

                ՙՀարութը գիտեր, որ  արդեն լուսացել է, սկսեց այլմոլորակայինին սպասել` թեկուզ կիրակի է, սակայն վստահ է` ուր որ է կգա, հանգստյան օր չի վերցնի, անհնար է, որ լքի, որովհետև հեռավոր խոշոր մոլորակի վրա հատուկ նշանակություն էին տալիս իր անձին և առանձնակի վերաբերմունք, խիղճ ունեին իր կյանքի նկատմամբ: Որովհետև տիեզերքի մեջ` երկինք-գետնի արանքում, նկատել էին Հարութին ընկած` ինչպես ավազահատիկի չափ փոքրիկ մի կետի, առանց օգնության չէին թողել՚:

                Լևոն Խեչոյանը մասնակցել է Արցախյան պատերազմին: Նա ՙՍև գիրք, ծանր բզեզ՚ վեպի համար արժանացել է ՀՀ պետական`ՙՈսկե եղեգն՚ մրցանակի:

                ՙՔնում էինք քնապարկերի մեջ՝ թացին, չորին, ցրտին ու տաքին, քնում ու արթնանում էինք, դեռ լույսը չծագած տանկերը առաջներս գցած, հողի դողը ոտքներիս տակ, մետաղե ատամնանիվների ճռնչոցը ականջներիս մեջ, մտանք տափաստան։ Դեմ դիմացի գյուղը վերցնելը դժվար չէր, բայց չէինք ցանկանում տղաներին կորցնել։ Դադար առանք ու օձերի՝ կապտակարմրագույն ՝ էլեկտրակայծերի նման դուրս նետած երկթև լեզուները արհամարհելով, քնեցինք դեղին դդումների դաշտում։ Լուսածագին քարտեզը ծնկներին գեներալներն ու հրամանատարները ճշտեցին գյուղի դիրքը ու մենք չորս կողմից տապալված հեռագրասյուների, էլեկտրասյուների, առաջնորդների մեծադիր յուղանկարների, գալարաթափ լարերի, մետաղների ու քթներիս առած ինչ-որ բուրմունքների միջով, շղթայակազմ շարքերից ընկնող տղաներին թողած կրնկակոխ եկող սանիտարական մեքենաներին, բամբակի դաշտերով էլ անցանք ու հողի դողը ոտքներիս տակ, մտանք գյուղ՚:

                Թե ինչո՞ ւ կամավոր գնացինք, և ինչո՞ ւ համար էր կռիվը…Դրա պատասխանը թերևս  Լևոն Խեչոյանի ՙՇաբաթ, կիրակի՚ հրաշալի վեպի մոտիվներով  շուտով էկրան բարձրացող ՙՓուշը՚ վերնագրով ֆիլմն է, ռեժիսորն է Սուրեն Բաբայանը:

                Իսկ  բոլորովին վերջերս Աշոտ Մինասյանը, ով պատերազմը աչքով էր տեսել և ըստ  էության պատերազմի հերոս է, և  ում կողքին զոհվել էր հարազատ եղբայրը` բանաստեղծ Աղվանը, իր ծախսով ֆիլմ նկարահանեց` ՙՉկրակած փամփուշտներ՚ վերնագրով:

                Պատերազմը Աշոտ Մինասյանի մեջ չի հանգել, և այսօր իրեն գրող չհամարելով` գրում է պատերազմի մասին, և ամենակարևորը` հետպատերազմյան ողբերգության մասին` ուր խոսում է, թե ինչպես հաղթանակած բանակի զինվորները, հաղթանակից հետո մնացին մենակ:

                Իսկ  գրող, ազատամարտիկ Հովիկ Վարդումյանի ՙՀատուկ առաջադրանք՚ վիպակը ՙՄեծն Տիգրան՚ ջոկատի կյանքից մի քանի օրվա հուշ-օրագրություն է, հայի մարտունակ տեսակի կյանքից՝ վավերական ու գեղարվեստական ։  

                Վիպակում Վարդումյանը խոսում է հայության միասնության, միակամության մասին։ Դա հատկապես ցավոտ հարց է Բաքվի կոտորածների ականատես Ամիրջան Պողոսովի համար. նա կատարվածի պատճառներն է անվերջ փնտրում ու գտնում մի պատասխան՝ միատեղ ու համառ ջանքերով կարելի է Հայրենիք պահել:  

                Վիպակի հերոսները պարզապես կատարում են իրենց պատմական առաքելությունը՝ աշխարհին ներկայացնելով հայի իսկական ոգին։

    Իրեն համեստ զինվոր ներկայացնող  Հովիկ  Վարդումյանը` իր պատմվածքներում(ՙՍարսափելի հայը՚,ՙՊահապանը՚,ՙՌազմավար՚, ՙԲաջին՚ և այլն¤ պատկերում է հայ զինվորի  ազգային ու մարդկային նկարագիրը:

                Այո, Արցախի ազատագրական պայքարի հերոսական պատումը  հավերժ կմնա մեր ցեղի պատմության  փառահեղ տարեգրության մեջ: Այս հերոսամարտի օրերին կատարվեց  անհավատալին. հայն ազատագրվեց զոհի բարդույթից:  Քանի որ Հայոց բանակի տղաները կռվեցին մինչև վերջ` Հայրենիքի ազատագրության համար նրանք տվեցին ոչ միայն իրենց բոլոր կարողությունները, ճակատագիրն ու հոգին, այլ նաև իրենց  կյանքը:  Հայի այս նոր  որակը սարսափեցնում է թշնամուն:

                 Նույնիսկ,         ժամանակների մեջ, երբ  մեր պետականության անկումից հետո  Հայոց Այրուձին թափառական դարձավ ու որպես վարձու բանակ ծառայում էր օտար տիրակալներին և հայտնվում էր այնտեղ, որտեղ կռիվ կար` դարձյալ հաղթողների մեջ էր:

                 Որեմն  հայի այս տեսակը մենք պահենք ու պահպանենք,  ու պիտի դեռ շատ նվիրյալներ գրեն մեր Հայոց հաղթական բանակի մասին,  և պիտի գրեն նաև մեզանից հետո եկող սերունդները:

 

 

                                                                                            ԱՆՆԱ  ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...