16:53
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-02-19 11:46

«Դե Ֆակտո» N77 էքսկլյուզիվ

Արցախը մեր հպարտությունն է

Մենք շատ ենք սիրում ասել, որ Արցախը մեր հպարտությունն է, բայց այդ հպարտությունը պահպանելու համար պետք է ամենօրյա քրտնաջան աշխատանք և ներդրումներ՝ ձեռք բերած հաղթանակն ամրագրելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար: Պատերազմը կարծես թե ավարտվել է, բայց իրականում արցախցին ապրում է առաջին գծում՝ հոգեբանորեն պատրաստ դիմագրավելու ցանկացած պահին վերսկսվելու վտանգ ունեցող ագրեսիային: Արցախի իշխանությունները՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, 24 ժամ աշխատում են երկրի անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տնտեսական կայուն աճ ապահովելու ուղղությամբ, որպեսզի արցախցին շարունակի ապրել և արարել իր հայրենի հողի վրա: Բայց նույնիսկ արցախցու և ԼՂՀ իշխանությունների նվիրումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աջակցությունը բավարար չէ Արցախի տնտեսությունը և պատերազմից տուժած ենթակառուցվածքները վերականգնելու և զարգացնելու համար: Ուրախալի է, որ շատ հայորդիներ, հասկանալով այս իրավիճակը, հայրենիքից հեռու իրենց աշխատած գումարների մի մասը բարեգործության և բիզնես-ներդրումների տեսքով ուղղում են Արցախ: Արմեն Շահազիզյանն այդ բարերարներից մեկն է, ով Մոսկվայում աշխատած իր գումարներից մաս է հատկացնում արցախցու խնդիրները թեթևացնելու նպատակով: Արմեն Շահազիզյանի նման բարերարները շատ են և գնահատված ինչպես Արցախի իշխանությունների, այնպես էլ Արցախի ժողովրդի կողմից:

Հաճելի կլիներ, որ օտար հողում հարստացած հայ գործարարներից օրինակ վերցնեին նաև հայաստանյան հարուստ գործարարները և ներդրումներ կատարեին ոչ թե օտար երկրներում, այլ՝ Լեռնային Ղարաբաղում: Իսկ այն գումարները, որոնք պարտվում են այս կամ այն կազինոյում, ուղղեին բարեգործական ծրագրերին, որոնք իրականացվում են Արցախում:

 

 

Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...