12:41
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2013-02-20 12:22

«Դե Ֆակտո» N55(2010թ.)

Մոտեցավ ավարտին 2010 թվականը, և ինչպես յուրաքանչյուր տարեվերջին, այս անգամ ևս մտովի անցնելով անցնող տարվա յուրաքանչյուր օրվա միջով, մենք փորձում ենք յուրաքանչյուրս մեր հերթին ամփոփել տարին՝ գնահատականներ տալով մեր հաջողություններին ու բացթողումներին: 2010-ը հետճգնաժամային տարի Էր իր բոլոր դրսևորումներով. աշխարհի բոլոր պետությունների կառավարությունները, այդ թվում նաև ՀՀ իշխանությունները, փորձում Էին վերացնել ֆինանսատնտեսական ճգնաժամի վերքերը, որոնք սոցիալական մեծ խնդիրներ էին առաջացրել հասարակությունների համար: Դժվար է ասել, թե որքանով հաջողվեց իշխանություններին պայքարել ֆինանսատնտեսական ճգնաժամի դեմ, բայց այնուամենայնիվ մի բան ակնհայտ է. Հայաստանի տնտեսությունը կարծես թե ապաքինվում է, և հաջող ելքի դեպքում առաջիկա տարիներին մենք կունենանք ավելի բարեկեցիկ հասարակական միջավայր: Քաղաքական առումով 2010-ը հարաբերական հանգիստ տարի էր Հայաստանի քաղաքացու համար, քանզի մեծ ցնցումներ և քաղաքական վայրիվերումներ տեղի չունեցան:

Ամփոփելով 2010 թվականը՝ «Դե Ֆակտո» ամսագրի խմբագրակազմը ավանդույթի համաձայն փորձեց գնահատականներ տալ և որոշել, թե ովքեր են 2010-ի հաջողակներն ու անհաջողակները, ովքեր են այն մարդիկ, ում աշխատանքի շնորհիվ մեր կյանքը դարձել է ավելի բարեկեցիկ, իսկ մեր միջավայրը՝ ավելի արդար: 2010 թվականի մեր ամենամեծ հաջողություններից մեկը «Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակի հրատարակումն է Մոսկվայում, որը նպատակ ունի լսելի դարձնել Ռուսաստանում ապրող բազմաթիվ հայերի խոսքը ՌԴ իշխանություններին, ինչպես նաև հնարավորություն տալ Ռուսաստանի հայերին՝ տեղեկացված լինել Հայաստանի կյանքին: Այս տարի «Դե Ֆակտո» ամսագիրը տարվա մարդ Է ճանաչել Հայաստանում՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, և Ռուսաստանում՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեվին (այսուհետ «Դե Ֆակտո» ամսագրի ռուսական տարբերակը ևս յուրաքանչյուր տարեվերջին փորձելու է ամփոփել ռուսաստանյան հասարակական-քաղաքական դաշտը):

Անցավ ևս մեկ խաղաղ տարի, որը մեր ժողովրդին ավելի Է մոտեցնում իր ամենամեծ երազանքի իրագործմանը՝ ԼՂՀ անկախության ճանաչմանը:

Թող որ 2011 թվականը բոլորիդ ընտանիքներում լինի խաղաղության և բարեկեցության տարի:

Մենուա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...