13:48
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանը կույս է, և մենք դեռ պատմական առումով չենք աղտոտվել

2013-02-28 11:06

«Դե Ֆակտո» 20 (2008թ.)

Հարցազրույց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հետ

-Պարո՛ն Կարապետյան, ի՞նչ գնահատական կտաք այսօր Հայաստանում առկա քաղաքական դաշտին, ձևավորման ինչպիսի՞ փուլում է այն գտնվում: 

-Քաղաքական դաշտն այսօր խղճալի վիճակում է գտնվում, որովհետև չկան նոր դեմքեր, ամենուր իշխանավորներն են` նախկին և այժմյան: Լավ կլիներ, եթե երիտասարդ ուժեր ձևավորվեին, լինեին այլընտրանքային թեկնածուներ, այժմ դեռ միայն ես եմ այլընտրանքային, որովհետև երբևէ չեմ եղել իշխանության մեջ և հենվում եմ ժողովրդի ներուժի վրա: Այսօր իշխանական թևերի իրական տարանջատում կա: Տեղական ինքնակառավարման մարմինների ու իշխանության փոխգործակցում է պետք, իսկ այսօր տեղական ինքնակառավարման մարմինները ծառայում են իշխանությանը: Մեր երկրում չկան տեղական խնդիրներ, կան գերխնդիրներ:

-Ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մենիշխան պայմաններում քաղաքական ուժերը ռիսկ չեն անում մրցակցել: Այնպես, ինչպե՞ս չի կարող փոքր կամ միջին բիզնեսը մրցակցել մեծ բիզնեսի հետ: Մասնավորապես պայքարում են այն ուժերը, որոնք ունեն դրսից աջակցություն, իսկ իմ հաջողություները պայմանավորված են միայն մեր ժողովրդով:

-Պարո՛ն Կարապետյան, Դուք, կարելի է ասել, չունեք նախընտրական ծրագիր, այդ դեպքում ի՞նչ սկզբունքներով եք գործելու նախագահ ընտրվելուց հետո:

-Նախընտրական ծրագիրն անձամբ ես այնքան էլ չեմ կարևորում, որովհետև միշտ էլ քաղաքական ուժերն ունեցել են ծրագրեր, բայց երբևէ դրանք չեն իրագործել: Ծրագիրը կարևոր է, եթե այն իրագործվելու է: Իմ ծրագիրն Աստվածաշունչն է, կան նաև լրացուցիչ դրույթներ, թե ինչպես պետք է առաջնորդվել, այսինքն` որն է այն մեխանիզմը, որով ես պետք է հասնեմ իմ նպատակներին:

 -Այդ դեպքում, պարո՛ն Կարապետյան, ինչպե՞ս կարող է քաղաքացին կատարել իր ընտրությունը:

- Սոցիոլոգները, որոնք պետք է մարդկանց իրազեկեն, ցույց տան քաղաքական անցուդարձի իրական պատկերը, ապակողմնորոշում են: Որոշում կայացնելու համար առաջնային պետք է ճանաչել թեկնածուներին, ընտրություններից առաջ բոլոր թեկնածուները զբաղված են քարոզարշավով, որն էլ թույլ կտա ճանաչել վերջիններիս: Իսկ իմ պարագայում անգամ քարոզարշավի անհրաժեշտությունը չկա, որովհետև չորս տարի անընդմեջ ես ելույթներ եմ ունենում, և ժողովուրդը ծանոթ է իմ մոտեցումներին, իմ դրույթներին, թե ինչն է ինձ մտահոգում ու ինչ անելիքներ ունեմ, և ժողովուրդը կիսում է իմ մտահոգությունները: Ծրագիրը կարևոր է միայն որպես փաստաթուղթ:

-Ինչպե՞ս եք վերաբերում PR երևույթին, և արդյո՞ք այն գոծում է մեր երկրում այնպես, ինչպես աշխարհի այլ երկրներում:

-PR երևույթի մասին խոսելիս ես կցանկանայի նշել, որ շատ հաճախ զրպարտանքը կարող է հակառակ ազդեցություն ունենալ: Իմ մասին շատ հաճախ գրում են, որ ես չունեմ քաղաքական թիմ: Դա գրում են որպես թերացում, բայց չեն հասկանում, որ այդ թիմն է, որ հետագայում դառնում է կլան, որովհետև նախագահը դառնում է այն թիմի պատանդը, որն իրեն իշխանության է բերում: Իմ քաղաքական մոտեցումը նախագահ ընտրվելուց հետո այլ քաղաքական կուսացություններից, ուժերից հատուկ ընտրված մարդկանց հրավիրելն է, այսինքն` քաղաքական թիմը պետք է ձևավորվի նախագահի ընտրվելուց հետո` թիմն ընտրելով ժողովրդի միջից: Ես համարում եմ առավելություն, եթե չունես նախապես ձևավորած քաղաքական թիմ: Դասական PR-ը մարդկանց վրա ենթագիտակցորեն է ազդում, իսկ այն, ինչով մեր քաղաքական այրերը զբաղվում են և կոչում PR, պոպուլիզմ է: Եթե ելույթի ժամանակ ջուր հաճախակի ես խմում, ժողովուրդը կարող է կարծել, թե դու հուզվում ես: Եթե պատասխանելիս պատահմամբ գլուխդ քորում ես, կարող է թվալ, թե դժվարանում ես պատասխանել, եթե խոսելու ժամանակ շրջվում ես և նայում թիմիդ, տպավորություն է ստեղծվում, որ աջակցության կարիք ունես: Կան թվացյալ մանրուքներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ: PR-ը գեղեցիկ երևույթ է: Կարևոր է, թե վերարկուդ կոճկած է, թե բաց, գլխարկդ հանում ես, թե թողնում ես գլխիդ: Դա PR է, որը ոչ մեկը չի զգում, բայց այն ազդում է, ինչպես 25-րդ կադրը: Ըստ օրենքի չի թույլատրվում երեխաներին օգտագործել PR նպատակով, ինչն այսօր մեր քաղաքական կուսակցությունները հաշվի չեն առնում: Օրինակ` PR նպատակով օգտագործվող Լևոն Տեր-Պետրոսյանի ներողությունների շարանը ապաշխարանքի է նման, որը պետք է եկեղեցում արվի, կամ կարող է օրագրում հուշերի տեսքով գրվել: Քաղաքական դաշտ չի կարելի ներողություններով մտնել:

-Պարո՛ն Կարապետյան, եթե ընտրությունները չանցնեն ազատ, արդար ու թափանցիկ, և արդյունքները չլինեն այնպիսին, ինչպիսին Դուք ակնկալում եք, ապա ինչպես եք պայքարելու արդարության համար, և արդյո՞ք պայքարելու եք:

-Ամեն հնարավորություն օգտագործելու ենք դատապարտելու համար: Եթե ունենանք փաստեր, կդիմենք Սահմանադրական դատարան:

-Այդ դեպքում ինչո՞ւ դա չարեցիք նախորդ ընտրությունների ժամանակ:

-Նախորդ ընտրությունների ժամանակ ես բոլոր կեղծիքների մասին տեղյակ էի, բայց չունեի փաստեր:

-Ինչպե՞ս կարող է մեր երկիրը զգալի առաջընթաց ունենալ: 

- Հայաստանը կույս է, և մենք դեռ պատմական առումով չենք աղտոտվել, պահպանել ենք մեր ազգային արժեքները: Գուցե տեխնիկապես հետ մնացինք և խորհրդային համակարգում այնքան չզարգացանք, որ ձեռք բերեինք այն բոլոր ոչ բարոյական արժեքները, որ այսօր գլոբալիզացիայի հետևանք են: Դա է պատճառը, որ մենք այսօր ազգային դաշտում ենք: Առաջընթաց կապրենք, եթե միանման դատենք, բայց մեր քաղքականության մեջ չկա միասին դատելու ու միասին աշխատելու սկզբունքը: Ես արդեն 8-9 տարի է քաղաքականության մեջ եմ, բայց մինչև հիմա երբևէ ինձ քաղաքական որևէ հարցով չեն դիմել: Պետք են արդար ընտրություններ, երկրորդ փուլի անհրաժեշտությունը ես ավելի արդար եմ համարում: 

-Քաղաքականություն մուտք գործելու և հաջողությունների հասնելու համար ի՞նչ է պետք քաղաքական գործչին:

-Ամենակարևոր նախապայմանը ժողովրդի կամքն է: Ժողովուրդն ինքը պետք է որևէ քաղաքական գործչի համար ճանապարհ հարթի` համապատասխան տվյալ անձի ձգտումներին ու կատարած ներդրումներին: Եթե ժողովուրդը վստահի, ոչ ոք չի կարող նորմալ ընթացքը փոխել, չնայած որ այսօր մեր երկրում պետք են նաև այլ գործոններ` փող, ուժ և լծակներ: Ես իմ ունեցվածքը ձեռք եմ բերել ոչ մեր երկրում, փող ես ունեմ, բայց չունեմ լծակներ և ուժ, փոխարենը ունեմ ժողովրդի սերն ու վստահությունը, ունեմ ճանաչելիություն, ժողովրդի 99.9 տոկոսն ինձ ճանաչում է:

-Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենա նախագահը Հայաստանի Հանրապետությունը ղեկավարելու համար:

-ՀՀ նախագահը պետք է նախևառաջ լինի ազգային, սկզբունքային, խելացի, ունենա մեծ ներուժ և զուսպ լինի:

Հարգելի՛ ընթերցող, գնահատեք նաև Տիգրան Կարապետյանի բանաստեղծական ունակությունները.

Տիգրան` որդի Կարապետի, փառքից հեռու մնա,

Իշխանություններին ընդհանրապես մի՛ մոտենա,

Սուտ, դատարկ խոստումներին ականատես`

Քաղաքականության մեջ եղիր դու հեռատես:

Չինովնիկները ավանդական և ոչ,

Ունեն անարդար աշխատաոճ,

Որտեղ սրտին չկա սահման`

Տվյալներ են ուղարկում արտասահման:

Ստորգետնյա պղտոր ջրեր դարձած,

Աշխարհի մեղքերը ուսերին բարձած,

Պառկում են գռփած արծաթների վրա,

Իսկ արդարները խունկ են ծխում վրա-վրա:

Հասմիկ Մարտիրոսյան

http://df.am/journals/ara-kirakosyanabb.html#/68

Վերադառնալ

Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի

Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...