20:00
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենուա Հարությունյան

2013-03-28 11:51

«Դե Ֆակտո» N78 (2012թ.)

«Կիլիկիա» ապրանքանիշը Հայաստանում ամենաճանաչված ու պահանջված բրենդներից մեկը կարողանում է պահպանել առաջատարի իր դիրքերը շուկայում

 Յուրաքանչյուր բիզնես հավակնում է հասնել իր ապրանքանիշի առավել լայն ճանաչմանը, որը մեծ հաջողություն է նաև պետության համար: Ավելին, երբեմն ապրանքանիշերի որակը ստիպում է հարգանքով լցվել տվյալ պետության հանդեպ: Բամաթիվ են այն երկրները, որոնց մենք ճանաչում ենք իրենց ապրանքանիշերով: 

Հայաստանի Հանրապետությունում, տնտեսության զարգացմանը զուգընթաց, ստեղծվել և կայացել են ապրանքանիշեր, որոնք հավակնում են հասնել միջազգային ճանաչման: Գլխավորն այն է, որ մեր գործարարները ունեն այն գիտակցումը, որ իրենք պետություն են ներկայացնում և ձգտում են իրենց պետությունը լավագույնս ներկայացնել միջազգային ասպարեզում:

2012թ. իր 60-ամյակն է տոնում Հայաստանում ամենահեղինակավոր բիզնես կառույցներից մեկը՝ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն: Կառույցի 60-ամյա գործունեության լավագույն արդյունքը «Կիլիկիա» ապրանքանիշն է, որն այսօր Հայաստանում ամենաճանաչված ու պահանջված բրենդներից մեկն է և կարողանում է պահպանել առաջատարի իր դիրքերը շուկայում: Ընկերությունը նաև ՀՀ խոշոր արտահանողներից մեկն է, որի «Կիլիկիա»  ապրանքանիշը լայնորեն ճանաչված է  նաև աշխարհի տարբեր երկրներում:

«Դե Ֆակտո» ամսագրի այս համարում ներկայացնում ենք «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի  գործունեությունը:

Այս տարի իր 60-ամյակն է տոնում նաև «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի հիմնադիրներից մեկը՝ Աշոտ Բաղդասարյանը: Սիրով շնորհավորում ենք նրան և ընկերության ողջ աշխատակազմին հոբելյանի արթիվ՝ մաղթելով հաջողություններ միջազգային շուկայում:    

Մենուա Հարությունյան

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագիր

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...