19:16
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ջուլի Դոուն Սարկիսյանս

2013-04-05 11:05

                               «Դե Ֆակտո»  82 (2013թ.)

SWAROVSKI լուսավորություն.

շքեղության և նրբագեղության արվեստ

 Ջուլի Դոուն Սարկիսյանս` «Քլասիս» ջահերի, կահույքի և վարագույրների խանութ-սրահների հիմնադիր տնօրեն։

-Տիկի՛ն Դոուն Սարկիսյանս, Դուք ավելի քան հինգ տարի է, ինչ գործունեություն եք ծավալում Հայաստանում, ինչպե՞ս որոշեցիք գործունեություն ծավալել այստեղ և ինչպիսի՞ տպավորություն ունեք հայաստանյան բիզնես դաշտից։ 

-Տարիներ առաջ, երբ ես եկա Հայաստան, բավականին լավ տպավորություն ստացա. այստեղի մթնոլորտը, մարդիկ ինձ շատ դուր եկան։ Որոշեցի բացել այնպիսի խանութ-սրահ, որը նոր առաջարկով կմտներ շուկա և կմատուցեր իր տեսակի մեջ յուրահատուկ ծառայություն։ Քանի որ ինքս որակյալ և ինքնատիպ բրենդների ու ծառայությունների սիրահար եմ, որոշեցի հայ  հասարակությանը  ներկայացնել աշխարհահռչակ բրենդների ապրանքատեսականի, որը  չտեսա Հայաստանում։ Մասնագիտությամբ ինտերիեր դիզայներ լինելն ինձ ուղղորդեց ներկայացնել ինտերիերի պարագաներ՝ ջահեր, լուսամփոփներ, վարագույրներ, կահույք, սպասք։ 

2007թ. հիմնադրվեց Classis ընկերությունը, որը SWAROVSKI Lighting (լուսավորություն)  ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ 2011թ. բացվեց «Քլասիս» լայթինգ ցուցասրահը, որն ավելի մասնագիտացած է լուսավորության ոլորտում։

-Ինչպիսի՞ տեսականի է ցուցադրված «Քլասիս լայթինգ» ցուցասրահում։ 

-Սրահն առաջարկում է SWAROVSKI լուսավորություն, որն իր շքեղությամբ գրավել է աշխարհը։ Այստեղ կարելի է գտնել ջահերի, լուսատուների և լուսամփոփների բազմաոճ տեսականի ազնվական դասականից մինչև յուրօրինակ արդիական։ Ջահերի մեծ մասը պատրաստվում է SCHONBEK ընկերությունում, որը բյուրեղապակե ջահերի նախագծման և պատրաստման ոլորտում գլխավոր առաջատարն է։ SWAROVSKI և SCHONBEK ընկերությունների համաձուլումը երաշխավորում է ստեղծագործական գործունեության զարգացում նորաձև ինտերիերներում։

Այստեղ կարելի է պատվիրել նաև Jonathan Charles անգլիական   բարձրակարգ կահույք, որն առանձնանում է իր ոճով և որակով՝ արտացոլելով Հին աշխարհի նրբագեղության շունչը ժամանակակից աշխարհին։

«Քլասիս լայթինգ» ցուցասրահում կարելի է գտնել նաև անգլիական  բրենդների արծաթե, արծաթապատ և բյուրեղապակյա նրբագեղ սպասք։  

-Ինչպիսի՞ կտորներ և գործվածքներ են ներկայացված  Կիևյան փողոցում գտնվող «Քլասիս դեքոր» խանութ-սրահում։

-«Քլասիս դեքոր» խանութ-սրահում ներկայացված են աշխարհահռչակ ընկերությունների վարագույրների, ծածկոցների կտորների, պաստառների, ինչպես նաև շքեղ մետաքսների հսկայական տեսականի։ 

Մենք ցուցաբերում ենք անհատական մոտեցում, տրամադրում անվճար խորհրդատվություն, օգնում ենք գնորդին իր տան ինտերիերին համապատասխան ընտրություն կատարել։ Մեր հարուստ տեսականին և բազմազանությունը թույլ կտան ձեր ինտերիերը դարձնել եզակի և անկրկնելի։

-Քանի որ կանանց տոների միամսյակն է, հետաքրքիր է իմանալ՝ անգլուհու համար ո՞րն է երջանկության բանալին։

-Ինձ թվում է ազգությունն այստեղ կապ չունի, կնոջ համար ամենամեծ երջանկությունն իր երեխաներն են, ընտանիքը և նրանց կողմից սիրված լինելը։ Ես երեք զավակ ունեմ՝ երկու որդի և դուստր։ Մենք միասին ենք աշխատում և փորձում օգտակար ծառայություն մատուցել հայ հասարակության համար։

 

Հարցազրույցը՝ Սուսաննա Թամազյանի

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...