00:11
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միամիտ հայը

2013-04-20 10:56

«Դե Ֆակտո» 14 (2007թ.)

Անկախ պետականությունը ցանկացած ազգի բարձրագույն արժեքն է, որին նա հասնում է հազարամյակներով ստեղծած իր հոգևոր և նյութական մշակույթով։ Եվ եթե որևէ մշակույթ իր ստեղծող ժողովրդին չի հասցնում անկախ պետականության, ուրեմն այդ մշակույթի մեջ մի խաթար բան կա։

            Ընկերոջս` գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի հետ Մանթաշով գարեջրատանը նստած խոսում էինք անկախության հետևանքով վերածնվելիք մեր հին արժեքների մասին, հընթացս քննարկելով նաև մայրաքաղաքի կառուցապատումը և ամբողջ հանրապետության այսօրվա ճարտարապետական տեսքը, որը Խորհրդային պլանային շինարարության պարտադրանքից ազատագրված կարող է շատ գեղեցիկ և առինքնող դառնալ` ազգային կնիքը վրան։ Եվ այդտեղ էր, որ ես զարմանքով մի բան պարզեցի, որ մեր հանրապետությունը չունի գլխավոր ճարտարապետ, այսինքն թե` մի տաղանդավոր մարդու, մի կենտրոնի հայացք, որը կհետևեր ամբողջ երկրի գեղագիտական տեսքին, ինչը որ ժամանակին, լինելով նորանկախ Հանրապետության գլխավոր ճարտարապետ, անում էր Ալեքսանդր Թամանյանը։ Այդպես նստած մի գավաթ գարեջրի շուրջ զրուցում էինք, երբ մեզ համար անսպասելի ներս մտան և մեր կողքի սեղանին նստեցին Մեթյու Բրայզայախառն ղարաբաղյան խնդրի կարգավորման եռյակը և անմիջապես էլ մեր մեջ արթնացավ ավանդական միամիտ հայը։ Սկզբից ուզեցինք ինչ-որ բանով հյուրասիրել, բայց իրենք էլ էին գարեջուր խմում, և հյուրասիրության իմաստը մի տեսակ դարձավ անհարմար ու կորավ։ Բայց միամիտ հայը շարունակում էր խոսել մեր մեջ և հուշում էր երկտող գրել, որ Ղարաբաղի խնդիրը միայն Ղարաբաղի և Հայաստանի խնդիրը չէ, այլ ամբողջ աշխարհինն է։ Ուստի կարևորելով մեծ տերությունների շահերը` հարցին պետք է մոտենալ նաև խղճով, որը բարձր է ամեն ինչից։ Ուզում էինք այդպես էլ գրել։Թեև Նարեկ Սարգսյանը հրաշալի ‎‎ֆրանսերեն է խոսում, բայց մտածում էինք, որ այդ երկտողը անգլերենով պետք է լինի, նույնիսկ թարգմանիչ-մատուցող գտանք։ Եվ երբ աղջիկը երկտողը արդեն թարգմանում էր, Նարեկն ու ես զարմացած նայեցինք իրար և անխոս հասկացանք այդ ամենի անիմաստությունը։ Դա գրեթե նույնն էր, ինչպես տարիներ առաջ ես Գորբաչովին Գարուն ամսագրի նշանով գրիչ նվիրեցի` խնդրելով, որ դրանով ստորագրի Ղարաբաղի ինքնորոշման փաստաթուղթը, իսկ Գորբաչովը վերցրեց գրիչը, շնորհակալություն հայտնեց և ժպտալով ասաց. Как раз ручки не хватала... Այսքան բան։ Ուղղակի միամիտ հայը անվախճան է մեր մեջ։ Խրիմյան Հայրիկը լաց եղավ Բիսմարկի մոտ` Հայոց փրկության համար և ի՞նչ եղավ. Բիսմարկը մեր Վեհափառին թաշկինակ նվիրեց, որ արցունքները սրբի...

            Ինչևէ, այսօր մեր թանկ անկախության օրն է, և թող միամիտ հայը շարունակի ապրել մեր մեջ, մեր խիղճը սթափ պահելու, բայց մենք մնանք մեր ոգու տերը. միևնույն է Ղարաբաղը մի օր ազատ է լինելու, քանի որ չի կարելի սպանել որևէ ժողովրդի հավաքական կամքը, եթե այդ ժողովուրդը ինքը չուզենա ինքնասպան լինել։

Մերուժան Տեր-Գուլանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...