06:45
12/05/2021
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

2013-05-06 11:20

«Դե Ֆակտո» 83 (2013թ.)

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ֆեյսբուքյան գրառումը

 Ապրիլի 24-ը 20-րդ դարի ամենամեծ ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրն է։ Մենք` հայերս, ամեն տարի ապրիլի 24-ին (և ոչ միայն այդ օրը) մի մարդու պես գնում ենք և միշտ գնալու ենք Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Ցեղասպանության վերքերը և ցավերը պահպանվում են ինչպես վերապրած հայերի հիշողություններում, այդպես էլ համայն հայության սրտերում։ Հույս ունեմ, որ քաղաքակիրթ աշխարհը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և կդատապարտի Թուրքիային։ Իսկ Թուրքիան պետք է ընդունի ճշմարտությունը և առերեսվի իր պատմության հետ։ Պատմության հետ առերեսումը ինչ-որ տեղ երաշխիք է, որ նման ոճիր այլևս չի կրկնվի։ Դատապարտելի է ցեղասպանությունը և մարդկության հանդեպ որևէ ոճիրը։ Խաղաղությո'ւն բոլորիս։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...