08:59
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անձնական օգտագործման թաղապետարաններ

2013-05-31 12:08

«Դե Ֆակտո» 10 (2007թ.)

 Դուքյանատիրոջ և բդեշխիկի հոգեբանական կոմպլեքսը, որպես Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր ախտանիշ, չի շրջանցել նաևմայրաքաղաքի թաղապետարանները։ Ըստ կոչման ու նշանակության դրանք կառավարման մարմիններ են ընդհանուրի համար,ժողովրդի ու իշխանության շփման ամենաանմիջական օղակը։ Սակայն այսպես է միայն կայացած երկրներում։ Նեոֆեոդալիզմի փուլը դանդաղորեն հաղթահարող Հայաստանում թաղապետարանները աստիճանաբար նմանվում են կալվածքների ևանձնական օգտագործման մեքենային,քարտուղարուհուն համահավասար անձնական օգտագործման թաղապետարանների։Նախընտրական այս եռուն շրջանը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու այս տերմինի ճշմարտացիությունը։Անձնական օգտագործման են դարձել շենքերի պատերը,կրպակների ու խանութների պատուհանները,շարժական տրանսպորտն ու անշարժ կանգառները։ Ամենուր քարոզչական պլակատներ են`այնտեղ պատկերվածների գեղագիտական ճաշակին ու փոթորկոտ պատանեկության սևեռուն մտքերին համապատասխան։Սակայն կարևորն ու ցավալին սա չէ։ Ամեն թաղային բդեշխ իր անձնական օգտագործման թաղում ինքն է որոշում,թե ո'ր քաղաքական ուժի ևո'ր թեկնածուի պաստառը պետք է փակցվի։ Այսինքն ընտրվողին զրկում է իրեն ճանաչելի դարձնելու, իսկ ընտրողին ընտրություն կատարելու`Աստծուց տրված, և ՀՀ օրենքներով սահմանված իրավունքից։Բռնանում է բակում ոչ թե իր, այլ շենքի բնակչի ուժերով կառուցված տաղավարում բլոտ ու նարդի խաղացողի,երթուղայինի վարորդի, օրական երկու հազար դրամով տուն պահող բանվորի,սոցիալական նվաստացուցիչ վիճակում մի կերպ բարոյական նկարագիրը պահող մանկավարժի(պահել է,քանզի Չարենց է կարդացել) կամքի ու իրավունքների վրա։Անձնական օգտագործման թաղերում նորահայտ իշխանիկները միայն իրենց մոտիկների`կամ իրենց ավելի հարազատ բառապաշարով`լավ ընկերոջ հարմար ախպերների քարոզչական պաստառներն են փակցնում։

    Անձնական օգտագործման թաղերում անձնական օգտագործման օբյեկտներ, խանութներ,տաքսի և այլ սերվիսներ բացելու,լավ ախպերների քարոզչական պաստառների համար էլիտար տեղեր հատկացնելու խիստ ինտելեկտուալ ևաշխատատար պրոցեսի հորձանուտում բդեշխիկները մոռանում են իրենց ուղղակի պարտականությունների մասին։Այն պարտականությունների,որոնց մասին ճչան պաթոսով հիշում են միայն թաղապետ ընտրվելուն նախորդող շոու-հանդիպումների ժամանակ։Ի դեպ այդ հանդիպումների ժամանակ էլ, դեռ չընտրված,նրանք մտքում հաշվարկում են, թե որքան ժամանակում են թաղից կլպելու իրենց նախընտրական համերգին հրավիրված երգիչներին վճարված գումարի և նախընտրական ասֆալտի վրա ծախսված գումարի համարժեքը։ Սա մինչևընտրվելը։ Ընտրվելուց հետո բդեշխիկների մեծամասնության մոտ գերակշռում է փնթի զինվորի կոմպլեքսը։ Ով բանակում ծառայել է,ինձ հասկացավ։ Բանակից ազատվածների համար պարզաբանեմ այդ կոմպլեքսի էությունը`օրինակ,երբ կոշիկ մաքրելու բոլոր հարմարությունների առկայության դեպքում անգամ տվյալ զինվորի կոշիկները մշտապես ցեխակոլոլ են,ուրեմն ծառայությունը կապ չունի,նա քաղաքացիական կյանքում էլ է այդպիսին եղել։Եվ ուրեմն,փնթի զինվորի բարդույթով տառապող բդեշխիկները չեն բարեհաճում անել էլեմենտարը՝ հավուր պատշաճի կազմակերպել իրենց անձնական օգտագործման թաղի աղբահանությունը (Զիլլի կոստյումը դեռ նրբակրթության ու մաքրակենցաղության նշան չէ)։Աղբահանությունը դեռ փոքր մասն է այն ամենի,որ ըստ էության կոչված են ու պարտավոր են անելու բդեշխիկները։Նրանցից շատերն արդեն մոռացել են,թե ինչպես էին տեսախցիկների առջևհամակ ուշադրությամբ լսում նախընտրական տատիկների պրոբլեմների մասին ու նույն հուզվածությամբ էլ նախընտրական խոստումներ տալիս։ Այժմ, ընտրվելուց տարիներ հետո, չեն բարեհաճում մի փոքր բարեկարգել փողոցը,որ նախընտրական տատին փոսերի մեջ ոտքը չկոտրի։

   Վերջին պարբերությունը տեղեկանք է ընտրությունից ընտրություն սրան-նրան աղուհացով դիմավորող միամիտ էլեկտորատի ու նախընտրական տատիկների համար։Ոչ բոլոր բարեհամբույր և ժպտացող թեկնածուներն են, որ ընտրվելուց հետո իրենց կզգան ոչ թե անձնական օգտագործման,այլ համայնքին ծառայող թաղապետարաններում։

                                                                                 Արկադի Գրիգորյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...