14:41
04/16/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հզոր Հայաստանի հպարտ քաղաքացի

2013-06-01 11:05

«Դե Ֆակտո» 61 (2011թ.)

Ժառանգություն կուսակցության ղեկավար Րաֆֆի  Հովհաննիսյանի շնորհավորական խոսքը երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Հայ մանուկներին` ի խորոց սրտի,

Տարվա ամենալուսավոր տոնի` երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով ուրախ եմ Ձեզ հղել սրտաջերմ ու խորազգաց իմ շնորհավորանքները:

Ձեզ, սիրասուն բալիկներ, մաղթում եմ ուրախ, անվրդով, երջանիկ մանկություն, անամպ երկինք, ծնողական սեր, համընդհանուր ապավինություն և շատ ու շատ ժպիտներ: Թող հունիսմեկի խորհուրդը` պաշտպանվածության և ապահովության զգացողությունը, ձեզ հետ լինի Աստծո ամեն օրն ու ժամը: Մեծագույն բաղձանքս է, որ Դուք, իմաստասեր հայ պապիկների բառապաշարով ասած, ծլեք-ծաղկեք, մեծանաք առողջ, բախտավոր, խելացի, քամեք գիտելիքների նեկտարը, ինչպես մեղուն` ծաղիկներինը: Որովհետև Դուք եք լինելու մեր արժանի հերթափոխն ու վաղվա ժողովրդավարական, իրավական և հզոր Հայաստանի հպարտ քաղաքացին:

Խոսքս կավարտեմ մեծն Շիրազի տողերով և սիրով կմիանամ հանճարեղ բանաստեղծի մաղթանքին.

Երբ գրկում եմ բալիկներիս`

Ձեզ եմ գրկում, հայ բալիկներ,

Երբ գրկում եմ ձագուկներիս`

Ձեզ եմ գրկում, հայ գալիքներ:

Կուզեմ դառնան տիեզերքիս

Աստղերը ձեզ խաղալիքներ:



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...