20:47
05/22/2026
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք միասին երկար և դժվարին ուղի ենք անցել

2013-06-06 11:03

«Դե Ֆակտո» 84 (2013թ.)

Աչքի վնասվածքաբանական բաժանմունքը  գործում է 1978թ-ից։ Բաժանմունքը ղեկավարում է  բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Արմեն Վարդանյանը։ Նա 1989թ.-ից հանդիսանում է Երևանի գլխավոր ակնաբույժը, ՆԳՆ օֆթալմոլոգ-կոնսուլտանտը։ Հանդիսանում է նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական օրդինատորների պրոգրամ-ղեկավար։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ Երևանում։ Գրել է շուրջ 45 հոդված, որոնց մեծ մասը հրատարակվել է նաև արտերկրներում։

Բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատությունները՝  թափանցիկ վնասվածքների դեպքում վերքի առաջնային մշակում, կոպի պլաստիկա վնասվածքից հետո, եղջերաթաղանթի փոխպատվաստում (թափանցող կերատոպլաստիկա), արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում հետվնասվածքային անիրիդիայի դեպքում,   ծիածանաթաղանթի և բբի պլաստիկա, ֆակոէմուլսիֆիկացիա կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա հետին խցիկ արհեստական ոսպնյակի IOL տեղադրումով   (ոսպնյակի հետին կապսուլայի վնասվածքի դեպքում սկլերալ ֆիկսացիայի միջոցով),   արհեստական ոսպնյակի տեղադրում բնածին, հետվնասվածքային կամ հետվիրահատական աֆակիայի դեպքում, արհեստական ոսպնյակի դիրքի ուղղում տեղախախտի դեպքում, ցանցաթաղանթի շերտազատման հետ կապված վիրահատություններ, օպտիկ ռադիար նեյրոտոմիա։

ԱՄՆ-ում վերապատրաստվելուց հետո, բաժանմունքի ղեկավար Ա. Հ. Վարդանյանը գլխավորեց 1997թ-ից բացված և ժամանակակից սարքավորումներով զինված վիտրեոռետինալ կենտրոնը, որը ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում միակն է։ Այստեղ կատարվում են ցանցաթաղանթի ցանկացած բնույթի շերտազատման վիրահատություններ։

Բժիշկ Թ. Ա. Հովհաննիսյանի կողմից կատարվել է ատենախոսական աշխատանք «Դիաբետիկ պրոլիֆերատիվ անգոռետինոպաթիայով հիվանդների պրոֆիլակտիկայի և վիրաբուժական բուժման մեթոդը»։ Աշխատանքը հավատարմագրվել է որպես գյուտ։

Դիաբետիկ անգիոռետինոպաթիան այսօր աշխարհում հանդիսանում է բնակչության կուրության հիմնական պատճառը։ Հաշվի առնելով խնդրի կարևորությունը,  2010թ. Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Ա. Հ. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է դիաբետով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, որտեղ Երևանի բոլոր ակնաբույժների և էնդոկրինոլոգների հետ ձեռնարկվելու է բոլոր միջոցները կանխելու հիվանդության հետագա զարգացումը։

Բաժանմունքում կատարվել է 4 գրանտային աշխատանք` NUS (ՏՆՍ)-ի  ատրոֆիա, NUS-պիգմենտային դիստրոֆիա, Տաուրին, NUS- վիտրէկտոմիա։

Բաժանմունքում աշխատում են 6 բժիշկ, 5 բուժքույր, 4 սանիտար, ինչպես նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի 3 աշխատակիցներ։ Բոլոր բժիշկները անցել են վերապատրաստում արտերկրներում, մասնակցել են բազմաթիվ միջազգային գիտաժողովների։ Բաժանմունքում կատարվում է ամսական շուրջ 120 վիրահատություն։

Բաժանմունքի վարիչ Ա. Հ. Վարդանյանը 1989թ.-ից հանդիսանում է Երևանի գլխավոր ակնաբույժը, ՆԳՆ օֆթալմոլոգ-կոնսուլտանտը։ Հանդիսանում է նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական օրդինատորների պրոգրամ-ղեկավար։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ Երևանում։ Գրել է շուրջ 45 հոդված, որոնց մեծ մասը հրատարակվել է նաև արտերկրներում։

Արմեն Վարդանյան

«1984թ. ես ղեկավարում եմ Ս. Վ. Մալայանի անվան աչքի վնասվածքաբանական բաժանմունքը։ Այն սկզբում ստեղծվել է որպես Հայաստանի վնասվածքաբանության կենտրոն, որտեղ ուղղորդվում էին աչքի տարբեր վնասվածքներով բոլոր հիվանդները։ Հետագայում, երբ իրականություն դարձավ հայ-ամերիկյան ծրագիրը,  տարբեր բժիշկներ վերապատրաստվեցին ԱՄՆ-ում, այդ թվում և ես՝ ստանալով «Ցանցաթաղանթի և ապակենման մարմնի հիվանդությունների վիրաբուժական բուժում» մասնագիտացումը։ Այնուհետև վնասվածքաբանության բաժանմունքի բազայի վրա ստեղծվեց  ապակենման մարմնի և ցանցաթաղանթի հիվանդությունների բուժման կենտրոնը, որը հետագայում դարձավ բաժանմունք։ Ներկայումս մենք զբաղվում ենք աչքի վնասվածքներով։ Մեզ ավելի շատ դիմում են շաքարային դիաբեդով, կարճատեսությունից առաջացած շերտազատումներով, ինչպես նաև վթարների հետ կապված վնասվածքներով  հիվանդները։

Մեր բաժանմունքի և կենտրոնի կարևոր ձեռքբերում եմ համարում Տաուրինի օգտագործումը դիաբեդով հիվանդներին բուժելիս, որը մեր կողմից արդեն ապացուցված փաստ է, և մենք այն պատենտավորել ենք։ 

Շնորհավորում եմ մեր ողջ անձնակազմին հոբելյանների առթիվ։ Մենք միասին երկար և դժվարին ուղի ենք անցել, որը միանշանակ կարելի է հաջողակ համարել, քանի որ բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքում  ստեղծվել է մի կենտրոն, որը սպասարկում է ողջ  հարապետությանը՝ մատուցելով ամենակարևորը որակյալ ակնաբուժական ծառայություն։

Շնորհավորում եմ Ալեքսանդր Սերգեևիչին, ով կենտրոնի հիմնադիր Սերգեյ Մալայանի մահից հետո կարողացավ ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը համընթաց քայլի ժամանակակից ակնաբուժության ձեռքբերումներին»։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...