09:36
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Անմոռաց պահեր

2013-06-17 11:44

                                                                                     «Դե Ֆակտո» 69 էքսկլյուզիվ (2012թ.)

             Վլադիմիր Աբրահամյան

                                                                                                             բանաստեղծ


Սպարտակ Մելիքյանը` հասարակության խոցելի շերտերի կողքին

 Արդեն կրկնվող ավանդույթ է դարձել, ամեն Նոր տարվա առաջին օրերին, ապա և հունիսի առաջին օրերի ու սեպտեմբերի 1-ին, Գեղարքունիքի մարզի մի շարք սահմանամերձ գյուղերի ուսուցիչների և աշակերտների հետ հանդիպման է գալիս Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր, ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը։ Գալիս է ավելի մոտիկից իմանալու դպրոցների ու աշակերտների հոգս ու կարիքների մասին, ուսման ասպարեզում ձեռք բերված առաջադիմության մասին, քննարկելու` այդ ասպարեզի շատ ու շատ հարցեր…

 Այդ հանդիպումները սկսվում և վերջանում են ժողովրդական երգ-երաժշտությամբ։ Աշակերտները հյուրերին պատմում են իրենց հաջողությունների մասին, բանաստեղծություններ են նվիրում իրենց մշտական բարեկամներին։

 Հետո, որպես օրենք, սկսվում է երեխաներին նվերներ բաժանելու պահը։ Հանդիսավոր պայմաններում երեխաներին են հանձնվում գրենական պիտույքներ, գրիչ ու մատիտ, գրքեր ու տետրեր, կաշեպատ պայուսակներ, օգնության կարիք ունեցող փոքրերին` հագուստ, քաղցրավենիք և այլ պարագաներ։

 Գոհ են աշակերտները։ Գոհ են և ծնողները։ Վերհիշում են անցած-գնացած այն տարիները, երբ «կարմիր մայովկաները», երգ ու ծիծաղով իրար էին կապում քաղաքներն ու գյուղերը, սրտերը մարդկանց։

 Երեխաների, ինչպես և ուսուցիչների ու ծնողների հետ հանդիպումը սկսվում է մարզի ծայրամասային մի գյուղից, իսկ հետո նախանշված ծրագրով  մեքենաները շարժվում են դեպի մյուս նորանուն ու նորատես գյուղերը, ուր բնակություն են հաստատել իրենց հայրական բնօրրաններից` Բաքվից ու Գանձակից, Շամքորից ու Խանլարից, Շահումյանից ու Դաշքյասանից դադարկուն արված մարդիկ… Այն մարդիկ ու նրանց երեխաները, որոնք երբեք չեն մոռանա 1988-ի ձմռան այն դաժան օրերը, երբ այս վայրերում սուգուշիվան էր միայն, համատարած արցունք …

«Անցել են այդ օրերը»,- զրուցում է շամքորեցի 90-ամյա Մուխան Ցականյան պապը, - փառքը շատ լինի Աստծու, հիմա շտկել ենք մեր մեջքը, նոր տուն ու տեղ ենք դրել, կով ու ոչխար ունենք։ Կյանքը, ինչ խոսք, լավացել է, լավանում է, բայց էլի բայցեր կան։

 Ու սկսվում է մի նոր զրույց հողի ու հողի աշխատավորի, նրա առօրյա և գալիք օրերի մասին, կապված այն պահանջների հետ, որ առկա են գյուղերում. հողի արդյունավետ մշակման ու օգտագործման, պարարտանյութերի հարմար գներով ձեռք բերման մասին, սահմանամերձ գյուղերի որոշ արտոնությունների մասին, գյուղացուն հողին ամուր կապող ուրիշ շատ ու շատ հարցերի մասին…

 Մեքենաները իրար են կապում հեռու և մոտիկ գյուղերը` Գեղամասարն ու Ավազանը, Գեղաքարն ու Դարանակը, Փոքր Մասրիկն ու Արեգունին, Կախակն ու մյուս գյուղերը, որ նոր անուններ են, որ մեկը չեն, երկուսը չեն, հասնում են տասնյակների։

 Երեկոն կամաց իր փեշերն է փռում մարզի գյուղերի վրա։ Սևանի լեռնաշղթայի հեքիաթային թևի տակ առնված գյուղերում բոցկլտում են հազարավոր լույսեր` մի նոր երկինք արարելով երկրի վրա։

 Հյուրերը հեռանում են գյուղերից, սակայն երկար ժամանակ չեն դադարում այն հուշերն ու զրույցները անցած և սպասվող նոր հանդիպումների մասին, որոնց կազմակերպման ամենամյա ծանրությունն ու հոգսը արդեն որերորդ տարին իր ուսերին է կրում Սպարտակ Մելիքյանը` ԱԺ պատգամավորը, ԺԱԿ նախագահն ու «Գարդմանա երկիր» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահը։

          Խոսք ի խորոց սրտի

                         Գարդմանի որդուն` Սպարտակ Մելիքյանին

 

                                           Գալիս ես հեռվից`

                                                           Սրտով ու սիրով,

                                              Հարազատի պես

                                                            Հանդիպում մեզ հետ

                                              Եվ մեզ թվում է,

                                                             Բացվում են մեր դեմ

                                              Հազար խորունկ ձոր,

                                                            Հազար արահետ…

                                             Այդպես էլ մնա`

                                                            Բարձր սարի պես,

                                              Քո սուրբ հայրենին

                                                            Սրտիդ մեջ պահիր,

                                              Ամեն ինչ կգա,

                                                            Կանցնի, կգնա,

                                              Գարդմանը` թիկունք

                                                            Քեզ ամեն պահի։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...