12:53
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ ԹՈՒՅԼԵՐԸ ՏԵՍՆՈՒՄ ԷԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷԻՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՈՒԺԵՂՆԵՐԸ

2013-06-22 11:35

«Դե Ֆակտո» 6 (2007թ.)

Երրորդ հանրապետության հռչակումից, իսկ եթե ավելի հստակ`  ղարաբաղյան պատերազմից հետո,  մեզանում  ձևավորվեց և հետագայում աստիճանաբար առանձնացավ հասարակության փոքրաթիվ մի շերտ, որը բնակչության համընդհանուր աղքատության ֆոնի վրա առավել ընդգծվեց։ Տարբեր, անգամ անհեթեթ  եղանակներով հարստություն դիզածներից  շատերին  դա քիչ թվաց, հետևաբար վերագնահատելով իրականությունը և գերագնահատելով սեփական հնարավորությունները` որոշեցին ինքնահաստատվել ժողովրդի վրա և նրա հաշվին։ Հենց այդ ժամանակվանից էլ  մեր խոսակցականում հաճախակի գործածելի դարձան VIP  և էլիտար  հասկացությունները, այսինքն` շատ կարևոր անհատականություն և ընտրյալներ։ Հիշյալներից շատերը, թանկարժեք հագուստ կրելով և շքեղ մեքենաներ վարելով,  իրենց ներշնչեցին, որ հենց այդպիսին են, մյուսներն էլ փորձեցին հետ չմնալ։ Սակայն ներշնչանքը նյութականացվեց` վերաճելով ամենակարողների ամենաթողության հասնող պահելաձևի։ 1988-ի Սպիտակի երկրաշարժից և պատերազմից ցնցված  հայ  ժողովուրդն այս պահն ակնհայտորեն աչքաթող արեց  և այդ արատի դեմ պայքարելու փոխարեն` ձեռք բերեց վախի  և անելանելիության յուրատեսակ բարդույթ։ Մենք  կորցրեցինք  վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և մինչև օրս էլ չենք  գիտակցում մեր նշանակությունը պետության կառավարման հարցում։ Բարդույթը հաղթահարելու ընձեռված հնարավորություններն էլ ոմանց ապիկարության պատճառով վատնվեցին։ Ընդհանրապես մեր նման փոքր երկրներում  լուրերը շատ արագ են տարածվում։ Այդ իսկ պատճառով Հայոց աշխարհում   զանգվածային լրատվական ամենահզոր միջոցը բամբասանքն է։ Բավական է` ինչ-որ մեկը հատուկ հանձնարարությամբ հասարակական վայրում հաճախ  զրպարտանքի հասնող դեզինֆորմացիա տարածի, ժամեր հետո ողջ քաղաքն այդ մասին կիմանա։ Ընդ որում, առավել աղավաղված և  ուռճացված տարբերակով։  Ուստի տրամաբանական է, որ  պարբերաբար` 4-5 տարին մեկ` ընտրությունից-ընտրություն,  իշխանություններն ու ընդդիմությունը կիրառում են  այս  ամենապրիմիտիվ  մեթոդը` խորացնելով  վերոնշյալ  բարդույթը։ Դրա  վառ օրինակը  ամեն քայլափոխի  հնչող խոսակցություններն են առ այն, որ մայիսի 12-ի և անգամ նախագահական ընտրույթունների ելքը կանխորոշված է. քվեարկությունը ոչինչ չի փոխելու։ Զավեշտալին այն է, որ  սա ոչ թե ինքնավստահության, այլ վախի արդյունք է. փորձում են ցանկությունը որպես իրողություն ներկայացնել։ Եթե այդքան համոզված են, որ հաղթելու են, ապա ինչո՞ւ են   ահռելի  գումարներ   ծախսում նախընտրական պայքարի շրջանում։ Նախընտրական ծախսերի մի մասն էլ հրամցվում է որպես բարեգործություն։ Պետք  չէ անտեսել նաև այն, որ ինտեգրվում ենք Եվրոպա, համագործակցում ենք միջազգային

բազմաթիվ կառույցների հետ, որոնցից շատերը մեր երկրում ֆինանսավորում են ծրագրեր։ Այդ թվում են մի շարք երկրների կառավարություններ, արժույթի համաշխարհային հիմնադրամը, համաշխարհային բանկը։ Գումարներ ենք ստանում հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայից։ Եվ այս կառույցները բազմիցս,  ոչ երկիմաստ, հասկացրել են,  որ եվրոպական չափանիշներին ոչ հարիր  ընտրությունների դեպքում ֆինանսավորումը կդադարեցվի։ Այսպիսով, իշխանությունները պետք է ամեն ինչ անեն` արդար ընտրությունների գոնե պատրանք ստեղծելու  համար։ Շարունակելով հարցի շուրջ  դիտարկումները` հարկ է նկատել, որ  որևէ իշխանամետ կամ ընդդիմադիր կուսկացություն չի փորձում լուրջ աշխատանք տանել հասարակության հետ` մարդկանց քաղաքական ինքնագիտակցությունը բարձրացնելու ուղղությամբ, ինչն այսօր այդքան անհրաժեշտ է ժողովրդավար դառնալու համար։ Եվ քանի դեռ շատերը առաջնորդվում են վերմակն իր վրա քաշելու ռազմավարությամբ, միավորվելու շուրջ խորհրդավոր ընթրիքները շարունակ ծաղրանքի են արժանանալու։ Ճակատամարտից առաջ թույլերը տեսնում են, թե ինչպես են վախենում ուժեղները, սակայն ոչինչ չեն  անում` իշխանափոխության մասին չարչրկված գոռում-գոչյուններից ու բամբասանքից բացի։ Ինչպես ասում են` գոյատևում է ուժեղագույնը, սկսած նախնադարից, իսկ ավարը միշտ էլ ուժեղներինն է. մեր նախնիներից շատ չենք տարբերվում, ուղղակի միջոցներն ու հնարավորություններն են այլ։ 

                                                                                           Արմեն Չիբուխչյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...