19:43
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՄԻՆՉԵՎ ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԵԿԱՆԸ ԱՐԳԵԼՎԱԾ Է ԿԱՐԴԱԼ

2013-07-13 11:15

«Դե Ֆակտո»   4 (2007թ.)

Կա՞ արդյոք Հայաստանում խոսքի իրական ազատություն, ևորքանո՞վ են անկախ լրատվամիջոցները։ Խոսքը թե՛ հեռարձակվող, թե՛ տպագիր ԶԼՄ-ների մասին է։ Այս առիթով Դե Ֆակտո ամսագիրը նախաձեռնել է նաևօրաթերթերի վարկանիշային հարցախույզ։ Այս խմբագրականը վերաբերելու է հիմնականում տպագիր մամուլին ևմասնավորապես ամենաընթերցվողներին։ Սովորաբար որոշակի նախապաշարմունք կա, թե տպագիր մամուլն ավելի ազատ է հեռուստաընկերությունների համեմատ։ Եվ շատերն այն կարծիքին են, որ Ա1+-ը ևնախկին ԱՐ-ը երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններն էին, իսկ այսօր դաշտում մնացել են ակնհայտ իշխատամետները։ Ավելին` դրանցից մի քանիսը «դիվան բաշու» իմիջ հանելու ևվարկանիշ ձեռք բերելու համար մերթ ընդ մերթ համարձակ ևսկանդալային տեղեկություններ են հաղորդում` կապված մի շարք ազդեցիկ գործարարների, նախարարների ևբարձրաստիճան այլ այրերի հետ։ Առիթից օգտվեցին տպագիր մամուլի որոշ ներկայացուցիչներ` ընդունելով ընդգծված ձախամետ կեցվածք։ Դա են վկայում իշխանություններին աջ ու ձախ հայհոյող նրանց հոդվածները, որտեղ պարբերաբար խոսվում է նաևհեռուստաընկերությունների կողմնակալության մասին։ Հաշվի առնելով հայաստանյան «սոցիալական իրականությունը»` բնականաբար, դա շատերի սրտով է։ Այսինքն, նույն ընդդիմադիր Առավոտ, Հայկական Ժամանակ, Չորրորդ իշխանություն, Իրավունք թերթերը փորձում են իրենք իրենց համար ստեղծել ամենաարդար կերպարը, ինչը նաևկոմերցիոն նպատակներով է արվում։ Մեկ պարզ պատճառով` բոլորը կսկսեն, այսպես ասած, «արդար ինֆորմացիայի» միակ աղբյուրից օգտվել։ Սակայն այս ևշատ այլ հարցերում աքսիոմաներ չկան, ևամեն ինչ համեմատության մեջ է թևավոր արտահայտությունն ավելի քան ակտուալ է մեր երկրում։ Ցավալի է, բայց անգամ տպագիր մամուլում արդարացի քննադատությունն այսօր շատ հաճախ ձևաչափ է, պատրանք, ինպես օրինակ Կովկասյան վագրի (Հայաստանի տնտեսության) երկնիշ թվերը, քաղաքապետարանի նախորդ տարվա 106 տոկոսանոց արդյունքը։ Իրականում դա արվում է հեռու գնալ ցանկացող մարդկանց ևնրանց հեռահար նպատակների համար։ Մեր երկրում քննադատելու իրավունքն էլ է ԽԾԲ-ով (խնամի, ծանոթ, բարեկամ)։ Թերթերից շատերը ուշացնում կամ ընդհանրապես չեն հրապարակում ֆինանսական մուտքերի ևելքերի տարեկան հաշվետվությունը։ Հրապարակելու դեպքում էլ թվերը ցույց են տալիս կամ վնասով աշխատանք, կամ էլ չնչին օգուտ։ Թերթերն ել են աշխատում կոմերցիոն սկզբունքով, ևորևէ նման կազմակերպություն այսպիսի ցուցանիշների դեպքում չի կարող գոյատևել։ Բիզնեսի տեսանկյունից ձեռնտու չէ։ Եվ տրամաբանական հարց է ծագում` ո՞վ է ֆինանսավորում ևինչո՞ւ։ Քանի որ տպագիր լրատվամիջոց պահելը թանկ հաճույք է, բացի այդ էլ ընդդիմադիրների լուսակնարները ևնրանց հետ հարցազրույցները հաճախակի ներկայացնելը դեռ չի նշանակում ընդդիմադիր լինել։ Նույն Հայկական Ժամանակը, Առավոտը, Չորրորդ իշխանությունը ևԻրավունքը գրում են, որ Հայաստանում խոսքի ազատություն չկա, մինչդեռ քննադատում են ում ուզում են, երբ ուզում են ևոնց ուզում են։ Այդ դեպքում ինչպե՞ս է, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է։ Հակառակ դեպքում Ա1+-ի բախտակիցը կդառնային։ Իրենք էլ լավ գիտեն, որ անկախ չեն, պարզապես թույլ են տալիս` քննադատում են։ Ձևաչափը պահելն էլ շատ կարևոր է, այլապես կկորցնեն ընթերցողների վստահությունը, նաևազդեցությունն ու շահույթը։ Ձեռքի հետ էլ եվրոպացիների աչքին թոզ փչելու և Ա1+-ը վերաբացելու ցանկությունից նրանց հետ պահելու հիանալի հնարավորություն է։ Ի վերջո Միջազգային կառույցներին փորձում ենք համոզել, թե որքան ժողովրդավար ենք մենք։ Բա չե՞ն ասի «էլ ի՞նչ ժողովրդավարություն, եթե ձեր երկրում գոնե մի հատ ընդդիմադիր լրատվամիջոց չկա»։ Դրա համար էլ մի քանի հատ են պահում, բայց` տպագիր։ Ավելի էժան է։ Եվ վերջապես պետք չէ մոռանալ, որ Չորրորդ իշխանությունը բացահայտորեն ՀՀՇ-ական է։ Խոսքերն ավելորդ են։ Երբեմն թվում է, թե հիշյալ թերթերի համար խոսքի ազատության չափման միավորը հայհոյանքն է։ Հատկապես դա Չորրորդ իշխանությանն ու Իրավունքին է վերաբերում։ Պետք չէ մոռանալ, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ գռեհկության սահմանն անցնող արտահայտություններն ընդամենը հակաէսթետիկ են։ Հարկավոր է ընթերցողին տեղյակ պահել, որ մինչև16 տարեկանը Չորրորդ իշխանություն կարդալն արգելված է, որպեսզի ծնողները ուշադիր լինեն ևթաքցնեն երեխաներից։ Ավելի թեմատիկ կլինի կրպակներում այդ օրաթերթը փակցնել «Play boy» ամսագրի կողքին։ Վերջերս աշխարհահռչակ «Forbes» ամսագիրը խմբագրություն բացեց նաև Հայաստանում, իսկ գլխավոր խմբագիր նշանակվեց Կենտրոն հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։ Եվ այստեղ իրադարձությունների հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան։ Մանրամասների մեջ չխորանանք, միայն ասեմ, որ կարճ ժամանակահատվածում ամսագրի համար բազում արհեստական խնդիրներ ստեղծվեցին, իսկ գլխավոր խմբագիրը հրաժարական տվեց։ Պատճառը` ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Սա նշանակում է, որ մեր երկրում պատահական որևէ մեկը չի կարող թպրտալ։ Դա նեղ շրջանակների մենաշնորհն է։ Հետևաբար, քանի դեռ մեզանում ամեն ինչ մենաշնորհային է, սկսած շաքարավազից ու բենզինից մինչևԶԼՄ-ները, բալը միշտ էլ թանկ կլինի, մամուլն էլ` կախված։

 ԱՐՄԵՆ ԷԴՎԱՐԴ



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...