17:57
10/14/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մենք 3-րդ աշխարհի երկիր ենք

2013-07-13 11:17

«Դե Ֆակտո» 4 (2007թ.)

Ի՞նչ է քաղաքականությունը

ՄԱՐԿ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

- Քաղաքականությունը պետության շարժիչ ուժն է։ Խաղի կանոններն ու նպատակը ամենուրեք նույնն են։ Նպատակն է գալ իշխանության, փորձել ինքնահաստատվել։  Ցանկացած քաղաքական գործիչ տառապում է իշխանություն ունենալու բարդույթով։ 

Ունե՞ք սիրած քաղաքական գործիչ

 - Մի քանիսն են։ Ինձ բախտ է վիճակվել բոլորի հետ էլ շփվել։ Չեմ ուզում թվա, թե իշխանամետ եմ, բայց շատ եմ համակրում մեր նախագահին։ Նա նպատակասլաց է ու գիտի` ինչ է անում։ Հավանում եմ նաև Սերժ Սարգսյանին։ Նրա մեջ շատ եմ գնահատում հումորի զգացումը։ Եթե մարդը հումորի զգացում ունի, նշանակում է` ամեն ինչ դեռ կորած չէ։

Ընդհանրապես մարդու բնությունն է` առաջին հերթին սեփական անձի մասին մտածել, բայց կուզենայի, որ մեր քաղաքական գործիչները հնարավորինս քիչ մտածեն իրենց մասին ու մտածեն պետականորեն։

Ունե՞ք սիրած քաղաքական կուսակցություն

- Չեմ համակրում որևէ կուսակցության, համակրում եմ մարդկանց։ Այստեղ հավաքվում են մարդիկ, որ ուզում են  առաջին հերթին իրենց, հետո մնացածին ապացուցել, որ իրենք դեմք են։

Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում պատկերացնո՞ւմ  եք։

- Ես իշխանության կոմպլեքս չունեմ, չեմ սիրում կառավարել։ Ես ստեղծագործող մարդ եմ ու դրանից եմ հաճույք ստանում, թեև այժմ ղեկավար եմ։ Հայաստանում կան խնդիրներ, որոնք ինձ անհանգստացնում են, օրինակ` մեր բուժվելու գործընթացը շատ դժվար է իրականանում։ Ամեն մեկը իրեն Նապոլեոն է կարծում, բայց այդպես չի կարելի, ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Կարևոր պաշտոններ պետք է զբաղեցնեն տվյալ ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետները։ Մենք 3-րդ աշխարհի երկիր ենք, մեզանում դա դեռ չի հասունացել։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց