03:05
04/17/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Արսեն Սաֆարյան

2013-07-13 11:22

 «Դե Ֆակտո»  5 (2007թ.)

Ի՞նչ է քաղաքականությունը։

- Քաղաքականությանը, ինչպես մնացած բնագավառներին, բնորոշ է անձնական կապերը, որոնց թուլացմամբ և ուժեղացմամբ էլ պայմանավորվում է այն։ Այսօրվա քաղաքականությունը  նման է նաև այս տարվա ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը։

Ունե՞ք նախընտրած քաղաքական գործիչ։

- Քաղաքական գործիչը պետք է կարողանա իր գաղափարները առաջ տանել ու մնալ դրանց հավատարիմ, իսկ  մարդկային հոգին սիրում է ծախվել։

Ինձ դուր չի գալիս  նաև մեր քաղաքական գործիչների` միմյանց հետ շփման մակարդակը։ Ժողովրդի համար արվեստագետի խոսքը ավելի մեծ արժեք ունի, քան  քաղաքական գործիչներինը։ Չունեմ սիրած քաղաքական գործիչ։

Ունե՞ք նախընտրած քաղաքական կուսակցություն։

- Մեր կուսակցությունների գաղափարներին խորապես ծանոթ չեմ։ Առհասարակ կուսակցություն երևույթը չեմ ընդունում, քանի որ բոլորի գերագույն նպատակը մեկն է` գալ իշխանության։ Կուսակցություն ասվածը սպառել է իրեն նաև ժողովրդի շրջանում։

Ձեզ քաղաքական որևէ պաշտոնում  պատկերացնո՞ւմ  եք։

- Չեմ կարծում, որ մեր օրերում դժվար է դառնալ քաղաքական գործիչ։ Ունենում ես տեղակալներ, որոնք աշխատում են քո փոխարեն։ Երևի Կրթության և գիտության նախարար։ Լավ սերունդ ունենալու համար պետք է սկսել մանկապարտեզից, դպրոցից։

Ձեր առաջին երեք քայլերը որո՞նք կլինեն։

- Պետք է բուհեր ընդունվեն խելացի շրջանավարտները, այլ ոչ թե` ով գումար ունի։

Դպրոցի համար կմշակեի այնպիսի ծրագիր, որ երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնեին դպրոցում ու սիրեին դպրոցը։  Մանկապարտեզների ցանց կստեղծեի, որտեղ կընդգրկվեին ոչ ապահով ընտանիքների երեխաները։ Եթե նրանց ծնողները չեն կարողանում վճարել, չի նշանակում` երեխաները ձմռանը պետք է սառչեն։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...