12:44
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հասցեն` Հայաստան

2013-07-15 11:13

«Դե Ֆակտո» 4 (2007թ.)

 Հեռուստաեթերում Հասցեն` Հայաստան տնտեսական ծրագիրը արդեն վեց տարվա աշխատանքային փորձ ունի, անձամբ գործարար դաշտի լուսաբանմամբ շատ ավելի վաղուց եմ զբաղվում։ Ինձ համար այս ոլորտը հոգեհարազատ է ու թանկ, որովհետևՆրանց ներկայացնելու, Նրանց մասին խոսելու  իրավունքը ձեռք եմ բերել` անցնելով բազում դժվարությունների, վերելքների ու վայրէջքների, հաղթանակների ու հիասթափությունների միջով։ Չէ որ իմ հաղոդումներով ես կերտում եմ հայ գործարարի հիմնականում բարոյական կեպարը, ևորպեսզի խոսքս համապատասխաներ իրականությանը, նախ պետք էր, որ Նրանք` մեր գոծարաները, կրթվեին ու  բարեփոխվեին, խոսել ու գործել սովորեին, որպեսզի արժանի լիներին այդ կեպարին, հասկանային, թե ուր են գնում, ճիշտ գնահատեին ժամանակի շունչն ու պահը, լավ ներկայացված հաղոդման արժեքն ու գինը,  ևամենակարևորը. հաղոդում պատրաստողին զանազանեին իր մարմինն առաջարկողից…

Տարիներ առաջ, երբ դեռ սկսնակ էի այս ոլորտում, իսկ կոմերցիա, գովազդ, հասկացողությունը դեռ նոր էր ամրապնդվում մեր հոգեբանության մեջ, հեռուստաընկերությունը, որտեղ աշխատում էի, մի օր հյուրընկալեց  մի խումբ ազդեցիկ գործարաների…կոլեգաներս, որ տեղյակ էին գործարար աշխարհին անդրադարձող հաղոդաշար հիմնելու իմ մտադրությունների մասին, շտապեցին հայտնել ինձ այդ “բարի” լուրը` միաժամանակ հրահրելով.

“Շանսը ձեռքիցդ բաց մի թող, եթե դուխդ հերիքումա,   գնա, կպցրու նրանցից որևէ մեկին”։  Ես դռան հետևից թաքուն նայում էի  մեր երկրի բիզնես էլիտայի ամենահեղինակավոր ներկայացուցիչներին, որոնք իրենց ձայների ու շարժումների հաստատուն ելևէջներով, անկաշկանդ ծիծաղով մի պահ ինձ սարսափեցրին. այն ժամանակ փող ունեցողներին հետաքրիր չէր քո լուրջ առաջարկը, /այն էլ հեռուստաընկերությունում աշխատող սիրունատես աղջկա/ փող պատրաստ էին տալ, գիտակցում էին որ իրենց բիզնեսին ռեկլամնել է պետք, բայց հաղոդման, գովազդի լավ ու վատից գլուխ չէին հանում, լսել էի, որ մի կրակոցով երկու նապաստակ են նախընտրում  խբել, ասել է թե գովազդ, աղջիկն էլ  հետը…

…  ես մտածեցի. ինչով կարող եմ արդյոք ես նրանց նմանների ուշադրությունը գրավել…ու որոշեցի գործի դնել խելքիս հմայքը, բարեփոխել նրանց. այն ժամանակ.  ես չէի հասկանում, որ դրանք էին այն ճակատագրական րոպեները, որոնք իմ կյանքում էլ էին շատ բան փոխելու, այն ժամանակ ես պարզապես բախտս փորձեցի, ինքս ինձ հետաքրքիր էր, թե ինչքան համարձակ կարող եմ լինել ես, ևներխուժելով դահլիճ, որտեղ հավաքված էին նրանք բոլորը` իմ ապագա ներշնչանքի աղբյուրները, իմ մուսաները, կարթս ձգեցի… “ Մեր կարկառուն գործարաներից ով կցանկանա իմ հաջորդ հաղոդման հյուրը լինել”,- հարցս հնչեց բարձր ու համարձակ։ Խայծը կուլ տվեց նա, ում սկզբունքորեն ուղղել էի խոսքս  ու այդպես հաղթանակ տարա…

… հետո ամեն ինչ այնքան սահուն գնաց, ոչ մի րոպե կանգ չեմ առել, օրնիբուն աշխատել եմ ինձ վրա, տարեցտարի բարեփոխվել ենք. ևես ևիմ գործարաները։  Ես  յուրացնում էի հեռուստատեսության նրբություններն ու ժամանակի ոգով հաղոդումներ ստեղծելու արվեստը, նրանք ավելի ու ավելի լավ էին հասկանում պատշաճ մեկնաբանության արժեքը, զանազանում որակյալ հեռուստաարտադրանքը անորակից, Հասցեն Հայաստանի պահանջարկը մեծանում էր տարեցտարի։ Եկավ մի պահ, երբ շաբաթական մեկ օրն այլևս չէր բավականացնում, պատվերները շատանում էին` չնայած նրան որ, գրեթե բոլոր հեռուստաալիքներում նմանատիպ հաղորդումներ էին բացվում ու փակվում, /այո շատերն են փորձել իմ հետքերով գնալ, բայց ձախողվել են, սա հաստատատ է/. մենք վերցրեցինք երկրորդ ժամը, այնուհետևերորդը, հետո մի հեռուստաալիքն  արդեն չէր բավականացնում, ես որոշեցի ամրապնդել անկախությունս ևոչ մի հեռուստաալիքի չպատկանել…

 Իմ թիկունքին այսօր կանգնած են մեր գործարաները, ես շատ բանով եմ նրանց պարտական, իսկ նրանք ինձ, ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք միմյանց կրթել ենք. անցած հինգ վեց տարում Հայաստանում գովազդի շուկան, կոմեցիոն առաջարկների ու պահանջարմների դաշտը հիմնային փոփոխոթյունների է ենթարկվել, այսօր մեր գործարարին հուզում է բիզնես առաջարկով իրեն այցելող աղջկա ոչ թե աչքերի գեղեցկությունը, այլ նրանցում թաքնված իմաստը…

 Ինձանից ձեզ խորհուրդ, հարգելի գովազդային գործակալներ ու կոմերցիոն բաժինների աշխատակիցներ, հաղորդման ղեկավարներ ու վարողներ` անգրագիտությունը, որ քողարկված է ամենաթանկարժեք ու ցանկալի հագուստ կապուստով, երևան է գալու վաղ թե ուշ, հեռուստաեթերից երևալու համար արտաքին շպարը բավական չէ, հույսներդ մի դրեք այն բանի վրա, որ ձեզ մի երկու ավել հաճոյախոսություն են անում, դա անցողիկ է, աշխատեք ձեզ վրա, արժանապատիվ պահեք ձեզ ևստիպեք ձեզ հարգել, այդպես միայն հաղթանակը կտոնեք…

         Այսօր   շատերն են փորձում անել այն, ինչ ես անում եմ, երբեմն փորձում են ընդօրինակել ձեռագիրս։  Հավատացնում եմ, որ առաջին հայացքից  պարզ թվացող այս հաղորդման պատրաստումը բավականին բարդ է ու դժվար։ Պատահում է, որ ֆիլմի նախապատրաստումը մի ողջ տարի է ձգվում։ ՀՀ-ի Ամեն մի  թողարկում շունչ է առնում  ստեղծագործական յուրահատուկ մոտեցման, մանրակրիտ հարձուփորձի, հանգամանալից նկարահանումների ու երկարատև, կատարյալ մոնտաժի արդյունքում։  

Այսօր Հասցեն` Հայաստանի հիմնական խնդիրն ու նպատակը  մեր երկրի տնտեսական աշխուժությունը, մեր գործարաների հաջողությունները ներկայացնելն է. փառք աստծո  ունենք գործարաներ, որոնց բարոյական կողմերի ու կատարած դրական գործերի մասին կարող ենք խոսել, փորձում ենք հիմնականում շեշտը դնել  հայրենական արտադրության վրա, իհարկե երբեմն անդրադառնում ենք  նա ճանաչված արտասահմանյան բրենդներին. խոսքը այն ապրանքների մասին է, որոնք մրցակցությունից դուրս են ևորոնց տեղական արտադրությունը իր որակով  դեռևս զիջում է։

Հաղորդաշարը վերջերս նոր շեշտադրումներով է եթեր մտնում. աշխատում ենք գովազդային, կոմերցիոն նպատակներից հնարավորինս շեղվել ևներկայացնել համընդընդհանուր հետաքրքրության խնդիրներ, տնտեսության ամենատարբեր ոլորտների առջևծառացած պրոբլեմները ներկայացնել, մեր ծրագիրը որդեգրել է ռազմավարություն, ըստ որի անշնոհք արդրությունն ու  անորակ ապրանքներն ու ծառայությունները երբևէ չեն ցուցադրվելու մեր թողարկումների ընթացքում։

 Իր տեսակի, իր ժանրի մեջ այս ծրագրիը` ՀՀ-ն  կարծում եմ  կայացել է, համենայն դեպս իր ուրույն տեղն ունի այսօրվա հեռուստաեթերում. ասում են շատ ճոխ, գունեղ լեզու ունեմ բայց սա այն դեպքն է երբ պետք է համեստորեն լռեմ. շատ ավելի լավ կլիներ, եթե ինձ ևիմ հաղորդաշարը գնահատեն բոլոր այն ընկերությունները, ում հետ համագործակցել ենք մինչ օրս…

 

 

 

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...