17:33
12/06/2019
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ագարակը պետք է դառնա ժողովրդավարության, զարգացած տնտեսության և սոցիալական սկզբունքների վրա հիմնված քաղաք

2013-07-19 11:22

«Դե Ֆակտո» N45 (2010թ.)

Հարցազրույց  Սյունիքի  մարզի  Ագարակ  քաղաքի   քաղաքապետ Մխիթար  Զաքարյանի  հետ

-Պարոն  Զաքարյան, ներկայացրեք, խնդրեմ, Ագարակ  քաղաքը։ Քանի՞  տարվա  պատմություն  ունի։ Որքա՞ն  է  բնակչության  թիվը, ինչո՞վ են  հիմնականում  զբաղվում։

-       Ագարակ  քաղաքը տեղակայված է  Սյունիքի  մարզի  Մեղրու  տարածաշրջանի  արևմտյան  մասում, որը  հիմնադրվել  է  1949թ.-ին`  որպես  բանավան։ Ի  դեպ, 2009  թ.-ի  հոկտեմբերի  10-ին  մեծ  շուքով  նշեցինք  մեր  քաղաքի  60-ամյա  տարելիցը։ Տարեցտարի  աճելով  և   զարգանալով`  Ագարակը  դարձել  է  գեղեցիկ  ու  մեծ  հեռանկարներով    քաղաք։ Վերջին  մարդահամարի տվյալներով` քաղաքի  ազգաբնակչության  թիվը  հասնում  է  5200-ի,  և  գնալով  այն  ավելանում  է։

         Բնակչության  մեծամասնությունը` մոտավորապես  930  մարդ, աշխատում  է «Ագարակ  Պ/Մ կոմբինատ» ՓԲԸ-ում, իսկ  զգալի    մասն  աշխատում է  մաքսատանը, հիվանդանոցում,

մանկապարտեզում, միջնակարգ  և  արվեստի մանկական դպրոցներում, զորամասում  և   այն  հիմնարկ- ձեռնարկություններում, որոնք  գործում  են   Ագարակի  տարածքում ։     

- Մեկ  տարուց  ավել  էղեկավարում  եք  Ագարակ  համայնքը, ի՞նչ  դրական  փոփոխություններ  են  կատարվել  քաղաքում։

-       Ինչպես  բոլորս  գիտենք,  2009  թվականը  ճգնաժամային  տարի  էր, և  այդ  ժամանակահատվածում   էլ  ստանձնեցի  համայնքի  ղեկավարի պաշտոնը։ Համայնքային  ձեռնարկություններում  առաջացել   էին   բավականին  մեծ  պարտքեր` հատկապես  աշխատավարձի  մասով, իսկ  այսօր  դրական  շատ  փոփոխություններ  կան։ Նախ` այն, որ պարտքեր  չունենք,  և  համայնքային  ենթակառույցները  գործում  են  բնականոն  ռեժիմով, ավելին`  համայնքի  բյուջեի  եկամուտները,  2009 թվականի  համեմատությամբ, աճել են  մոտ  30  տոկոսով,  քաղաքի  տարածքում    իրականացվում  են  բարեկարգման   աշխատանքներ`    փողոցների  լուսավորության, աղբահանության, ջրահեռացման, բակերի  բարեկարգման, բնակչության   շուրջօրյա  ջրամատակարարման  հետ կապված։

Համաշխարհային  բանկի  ֆինանսավորմամբ   կատարվեցին  մայրուղուց  մինչև  քաղաքապետարան  ընկած  ճանապարհի   ասֆալտապատման  աշխատանքները։ Արտակարգ իրավիճակների  նախարարության  աջակցությամբ  քաղաքում   այժմ  գործում  է  փրկարար ծառայությունը։

 Ագարակում  մթնոլորտն  աշխատանքային  է։ Աշխատանքները  կատարվում  են  բոլոր   ուղղություններով`  դանդաղ, բայց   հաստատակամ։     

 -Ո՞րն  է  այն  ներուժը, որի  վրա  պետք  է  հիմնվի  ագարակցին, և  որը  կարող  է  ապահովել  Ագարակի  զարգացումը։

- Քանի  որ Ագարակ  քաղաքը  հանքարդյունաբերության    ծնունդ  է, ուստիև  բոլոր  հեռանկարները  կապված  են   հենց  հանքարդյունաբերության  զարգացման  հետ։ Նաև  Ագարակը   խաչմերուկ է Հայաստան-Իրան միջպետական կոմունիկացիաների  հարաբերությունների  զարգացման  համար։

   Ինքնահոս  ջրամատակարարման  հարցի  լուծման  դեպքում  զարկ կտրվի գյուղատնտեսությանը, մասնավորապես  մերձարևադարձային  կուլտուրաների  զարգացմանը, որը  Մեղրու   տարածաշրջանի  «մենաշնորհն»  է։          

-Ինչպիսի՞ն  է  քաղաքի  կրթամշակութային  կյանքը։

 Ագարակում  մշտական  ուշադրության  կենտրոնում  է   գտնվում  երեխաների  և երիտասարդների կրթամշակութային   կյանքը, որի  զարգացման   և  բարգավաճման  համար  ոչ  մի  ջանք  չի  խնայվում։ Օրինակ`  արվեստի  մանկական  դպրոց  է  հաճախում  168   երեխա, ինչը  վերջին  տարիների  հաճախումների  ցուցանիշների  համեմատությամբ  ամենաբարձրն  է։

Ակնկալիքները  մեծ  են, Ագարակի  մշակույթի  պալատի  վերանորոգման  աշխատանքներից  հետո  երիտասարդությունն  էլ  ավելի  կակտիվանա` չնայած  այն  հանգամանքին, որ  Ագարակը   երբևէ  ուրախ   միջոցառումների  պակաս  չի  զգացել։ Մայրաքաղաքից  հաճախակի  հրավիրվել  են  երգիչ-երգչուհիներ, դերասաններ, տիկնիկային  թատրոնի  դերակատարներ,  պատշաճ  մակարդակով  նշվել  են  պետական  և  ազգային  տոները։

  Այսօրվա  սերնդի  կրթության  զարգացումը  կարևորվում  է։ Մենք   միջոցառումներ  ենք  իրականացնում այդ ուղղությամբ։ Ժամանակ  առ  ժամանակ այցելելով   Ագարակի  միջնակարգ  դպրոց`  աշակերտներին   իրազեկում  ենք  համայնքի, համայնքային  աշխատանքների  իրականացման  և  այլ  թեմաների  մասին։

 -Որո՞նք   են  Ձեր  քառամյա  ծրագրի  այն  դրույթները, որոնք   պետք  է  ի  կատար  ածվեն  2010  թվականին։ Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր  առաջիկա  ծրագրերը։

-       Ագարակի  առաջիկա  զարգացման   հիմնախնդիրների  լուծման  ուղղությամբ  առաջադրվել  են մի  շարք  կարևոր   ծրագրեր, որոնցից  են    Ագարակի  ներհամայնքային  փողոցների  ասֆալտապատումը, կանաչ  տարածքների  ավելացումը,  գազաֆիկացումը,  բակային  տարածքներում     

    պուրակների  կառուցումը, մարզադպրոցի  կառուցումը, որով  զարկ  կտրվի  Ագարակի  երիտասարդների  ֆիզիկական  պատրաստվածության  զարգացմանը։   

 Տարիներ  շարունակ  Ագարակում  բավականին  մեծ  ֆինանսական  շրջանառություն  է  կատարվել, բայց   անհասկանալի  պատճառներով  քաղաքում  բացակայել  է  բանկային  ծառայությունը։ Այսօր  մենք  աշխատանք ենք  իրականացրել  բանկային  ծառայության  գործունեության  առկայության  ուղղությամբ`  «Յունիբանկ» ՓԲԸ-ին  հատկացնելով  տարածքը։  Ի  դեպ,  շնորհակալություն  եմ  հայտնում   «Յունիբանկ» ՓԲԸ-ին, որ  վստահեց  ու  հավատաց  մեր  երկուսի  փոխշահավետ  գործունեությանը։             

  Ցանկանում   եմ նշել, որ  այս  բոլոր  ծրագրերի  իրականացման  գործում  զգալիորեն  մեծ  է Սյունիքի  մարզի  ղեկավարության աջակցությունը` հանձին մարզպետ  Սուրեն  Խաչատրյանի։ Սա  թող  չհնչի  որպես   ղեկավարության գովաբանություն, այլ որպես  զուտ  իրականություն։

 -Հաճա՞խ   եք  հանդիպումներ  ունենում  Ագարակի  ազգաբնակչության  հետ։ Ի՞նչ  հարցերով են  հիմնականում  նրանք  Ձեզ դիմում։     

Ագարակի  ազգաբնակչության  հետ  հանդիպումներ  լինում  են, ճիշտ  է,  շատ  ժամանակ  ոչ  պաշտոնական, բայց  հաճախակի։ Նույնիսկ  քաղաքապետ  դառնալուց  հետո  ժամանակ  եմ  գտնում  լինել  քաղաքի  մեջ, տեսնել  և  լսել  մեր 

քաղաքացիներին, ավելի  մոտիկից  հասկանալ  նրանց  դժգոհություններն  ու  հուզող  խնդիրները։Դա  ավելի  մատչելի  է   դարձնում  հարցերի  լուծման տարբեր  ճանապարհներ  ու  լուծումներ  գտնելու  առումով։ 

-Դուք  Ձեզ  գնահատված  զգու՞մ  եք։

 -       Բավականին  բարդ  հարց  է, դժվար  է  պատասխանել գոնե  առայժմ, բայց  ամենակարևորն  այն  է, որ  ինքս  եմ  բավականություն եմ ստանում  իմ  աշխատանքից։

-Ի՞նչ  սկզբունքով  եք  առաջնորդվում։

-       Աշխատա’նք…Առա’ջ  Ագարակ, առա’ջ  Հայաստան։ Քաղաքը  պետք  է  դառնա  ժողովրդավարության, զարգացած  տնտեսության  և  սոցիալական  սկզբունքների  վրա   հիմնված  քաղաք։ Շտապել  պետք  չէ, համբերել  և  ճիշտ  աշխատել, արդյունքներ  անպայման  կունենանք։



Վերադառնալ








Խմբագրական
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2019-10-01 12:20

«Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար

Ավելի


Պահոց