05:36
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ

2013-08-13 12:43

«Դե Ֆակտո» N 85 (2013թ.)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԵՐԳԻՉՆԵՐ`

Աշխարհը ճանաչում է Հայաստանը նրանց միջոցով. ստեղծենք փոքրիկների համար զարգացման նոր հնարավորություններ

2012 թվականին լրացավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբի ստեղծման 20-ամյակը, և«Դե Ֆակտո» ամսագրին հետաքրքրեց, թե առաջիկայում ինչ համերգներ ևմիջոցառումներ է ծրագրում իրականացնել երգչախումբը։

Ինչպես նշեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի տնօրեն Տաթևիկ Հարությունյանը. «Ծրագրերը շատ են, ցանկությունը շատ մեծ, սակայն ամեն ինչ կախված է ֆինանսական հնարավորություններից։ Այդ պատճառով ստեղծվել է հիմնադրամ, որի առաջին աջակիցներից է Վիվասել ՄՏՍ-ը, ի դեմս տնօրեն Ռալֆ Յիրիկյանի։ Նա արդեն որոշակի գումար փոխանցել է հիմնադրամի հաշվին ևմենք մեծ հույսեր ունենք, որ նրա օրինակին կհետևեն տարբեր կազմակերպություններ, բարերարներ ևգործարարներ։ Երգչախումբը մեր երկրի զարդն է ևմեր պարտքն է ամեն կերպ աջակցել նրա հետագա բուռն գործունեությանը»։

Այս տարի մայիսին «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիան ստեղծել է նոր խումբ, որտեղ երեխաները նվագում են Presbyterian եկեղեցու ևամերիկացի դիրիժոր, շեփորահար, Azusa Pacific համալսարանի պրոֆեսոր Դոնավըն Գրեյի ջանքերով նվիրած զանգերով։ Ընդամենը տասը փորձերի ընթացքում երեխաները պատրաստեցին տասնհինգ ստեղծագործություն։ Դոնավըն Գրեյը, որը մոտ 30 տարի ԱՄՆ-ում ղեկավարել է տարբեր զանգերի երգչախմբեր, հիացած էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի սաների՝ ծրագիրն այդքան արագ յուրացնելու կարողությամբ։

 «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը ստեղծվել է 1992 թվականին։ Այն բազմիցս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, նվաճել մրցանակային տեղեր՝ բարձր պահելով երկրի վարկանիշը։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը աշխարհի տարբեր երկրներում համերգներով պարբերաբար հանդես է գալիս հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ, մասնակցում է միջազգային ամենատարբեր փառատոների, համաշխարհային գիտաժողովների, ցուցահանդեսների, մեծ նշանակություն ունեցող պետական ծրագրերի ևբարեգործական համերգների։

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը 2001 թվականին արժանացել է «Եվրոպայի մշակույթի դեսպան» պատվավոր տիտղոսին, իսկ 2002 թվականին` Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն երգչախմբերից մեկը։

Երգչախմբի մրցանակակիր խտասկավառակներից են` «Բարսեղ Կանաչյանի ստեղծագործությունների լիակատար ժողովածուն», «V-XX դարերի հոգևոր երաժշտությունը»։ 2009 թվականին լույս տեսավ «Եղիցի Լույս» 3 խտասալիկներից բաղկացած հավաքածուն։ Այս տարի նախատեսվում է «Մոգական 20 տարի» խտասալիկը՝ նվիրված երգչախմբի 20-ամյա հոբելյանին։

Երգչախմբի երգացանկի մեջ ընդգրկված են հին, միջնադարյան, Վերածննդի, ինչպես նաևդասական, ժամանակակից, ժողովրդական ևհանրամատչելի ստեղծագործություններ։

Միջազգային ճանաչում ունեցող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը մայիսի 28-ին հանդես եկավ հերթական ելույթով։ Այս յուրօրինակ հրաժեշտ-համերգը նվիրված էր երգչախմբի բարեկամ, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն ևիր հիասքանչ ընտանիքին, որոնք շուտով հրաժեշտ են տալու մեր երկրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Թե՛ երգչախմբի, թե՛ զանգերի խմբի կատարումները մինչևհոգու խորքը հուզեցին ներկաներին ևդեսպանի ընտանիքի անդամներին։ Համերգի ավարտից հետո Օբոլենսկի ընտանիքի զավակները վարդեր նվիրեցին երգչախմբի բոլոր անդամներին, դաշնակահար Մարինե Մարգարյանին ևգեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանին։ Դեսպանի կինը՝ Աննետ Օբոլենսկին, խոստովանեց, որ հազիվ էր զսպում արցունքները ևլսում էր փշաքաղվելով։ Իսկ պարոն Օբոլենսկին իր շնորհակալական խոսքում ընդգծեց ծրագրի հոյակապ ընտրությունը ևերգչախմբի արտակարգ կատարումները։ Նա առանձնացրեց Հայաստանի «փոքրիկ քաղաքացիների» առանձնահատուկ ջերմ վերաբերմունքն իր ընտանիքի անդամերի հանդեպ ևնշեց, որ նույն ոգևորությամբ ևհիացմունքով ներկա կգտնվի երգչախմբի Շվեյցարիայում սպասվող համերգներին։

Կարծիքներ` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» նվագախմբի վերաբերյալ

«Ես հավատացած եմ, որ «Հայաստանի փոքրիկ երգիչները» աշխարհի լավագույն մանկական երգչախմբերից մեկն է։ Իրապես հիասքանչ էր նրանց ելույթը, կատարողական ոճը, բեմական կեցվածքը, հայ ևհամաշխարհային կոմպոզիտորների գործերի հոյակապ կատարումները։ Հուսով եմ նրանք համերգներ կունենան ողջ աշխարհում, որպեսզի բոլորը հնարավորություն ստանան լսելու այս երգչախմբի անզուգական կատարումները»։

Նյու Յորքի երիտասարդական երգչախմբի հիմնադիր

և գեղարվեստական ղեկավար Ֆրանցիսկո Նունես (ԱՄՆ).

«Այն, ինչ ներկայացրեց Տիգրան Հեքեքյանի երգչախումբը բեմում, անհնար է կատարել երկրի վրա, դա հնարավոր է միայն երկնքում»։

Գիդո Կոկարս

Ave Sol երգչախմբի հիմնադիր և

գեղարվեստական ղեկավար

«Ես ուղղակի հիացած եմ։ Այս մակարդակի մանկական ևերիտասարդական երգչախմբի  կատարումներ դեռ չեմ լսել։ Երանի Վրաստանում էլ նմանն ունենայինք։ Տիգրան Հեքեքյանը ոչ միայն լավ մասնագետ է, այլև հիասքանչ դաստիարակ»։

Շալվա Մոսիձե

Գորիի Աղջիկների երգչախմբի հիմնադիր, գեղարվեստական

ղեկավար, Թբիլիսիի կոնսերվատորիայի խմբավարական ամբիոնի

վարիչ, Վրաստանի ժողովրդական արտիստ

 Հուսանք, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադրամին կհաջողվի ձեռք բերել համապատասխան ներդրումներ, որպեսզի մեր փոքրիկների տաղանդը փայլի նորանոր բեմերում ևբարձր պահի հայ երգարվեստի անունը աշխարհում։

 Պատրաստեց Թեհմինա Արզումանյանը



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...