22:06
04/24/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ ՄԵԿ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾՎԱԾ Է

2013-08-14 11:27

«Դե Ֆակտո» 43 էքսկլյուզիվ( 2009թ.)

Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյան

-Պարո՛ն Մուրադյան, որքա՞ն ժամանակ է, որ Դուք զբաղեցնում եք այս պաշտոնը։ Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեզ հաջողվե՞լ է լուծել քաղաքի հինախնդիրները։  

-Ես  2001թ. օգոստոս ամսից զբաղեցնում եմ այս պաշտոնը. արդեն երեք անգամ վերընտրվել եմ։ Ընտրվելուց անմիջապես հետո, ծանոթանալով քաղաքում առկա խնդիրներին, փորձեցի դրանց լուծման ուղիներ փնտրել, ևինձ հաջողվեց  խնդիրների մեծ մասը լուծել։ Իհարկե, խնդիրներ դեռ շատ կան, որոնք, համոզված եմ, մինչև 2011թ. կստանան իրենց լուծումները։ Ես հնարավորն ու անհնարն անելու եմ ազգաբնակչությանը տված իմ խոստումներն իրականացնելու համար։

-Մինչևայսօր ի՞նչ հիմնախնդիրներ են գտել իրենց լուծումները։

-Մինչևայսօր բավական մեծ ծավալով աշխատանքներ են իրականացվել, բայց ես առավել շատ կարևորում եմ խմելու ջրի հարցի լուծումը։ Քաղաքապետ ընտրվելու առաջին օրվանից քաղաքի թիվ մեկ խնդիրն է եղել խմելու ջրի հարցը։ Արտեզյան հորերի ջուրը, որից օգտվում էին Արտաշատ քաղաքի բնակիչները, անգամ կենցաղային խնդիրները հոգալու նպատակով հնարավոր չէր օգտագործել։ Հետևողական աշխատանքների շնորհիվ` Արտաշատ քաղաքի բնակչությանը խմելու ջրով ապահովելու խնդիրը լուրջ ուշադրության արժանացավ  ՀՀ կառավարության և«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից։ 2008թ. մեր քաղաքում շուրջ 30 կմ երկարությամբ ջրագիծ է փոխվել, մինչև2010թ. ապրիլ-մայիս ամիսները նախատեսվում է ևս 20կմ երկարությամբ ջրագծի փոփոխություն, այսինքն` քաղաքի ջրագծերի 95-96 տոկոս  հիմնովին փոխվելու են։ Կառուցվել է նաևջրավազան, որտեղ ջուրը կուտակվելուց հետո վերամշակման է ենթարկվում։

Իրականացված աշխատանքները մեզ հնարավորություն կտան քաղաքն ապահովել Գառնիի բարձրորակ, քաղցրահամ ջրով ևնախկին չորսժամյա ջրամատակարարման փոխարեն, քաղաքի` Գառնիի ջրով ջրամատակարարում ունեցող հատվածներին վեցժամյա ջրամատակարմամբ ապահովել։ Այդ ժամերը գնալով ավելանալու են, մինչևջրամատակարարումը դառնա շուրջօրյա։

2001-2009թթ. քաղաքում բավականին մեծ աշխատանքներ են իրականացվել բարեկարգման, ասֆալտապատման ուղղությամբ։ Քաղաքի կենտրոնական փողոցերի մեծ մասը հիմնականում ասֆալտապատված է, այդ աշխատանքները շարունակվում են նաևայսօր։ Կատարվել են նաևմի շարք շինարարական աշխատանքներ, ինչպես նաևբազմաբնակարան շենքերի տանիքների, նկուղների, մուտքերի վերանորոգման աշխատանքներ։ Այդ աշխատանքները հիմնականում իրականացվել են համայնքի միջոցներով։ 

Լուրջ ձեռքբերումներից է մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների, մարզադպրոցների, մանկապարտեզների վերանորոգումը։ Հիմնովին վերանորոգվել են Արտաշատի մարզադպրոցի երկու դահլիճները։ Այս նախաձեռնությունը շուրջ 1200 պատանիների հնարավորություն տվեց անվճար զբաղվել սպորտով։ Մեր մարզադպրոցի սաներն արդեն լուրջ հաջողություններ ունեն, մասնավորապես` ունենք ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի չեմպիոններ։  Վերանորոգվել են նաևմի քանի մանկապարտեզներ. աշխատանքներն ընթացքի մեջ են։

Իմ աշխատանքային տարիների ընթացքում ՀՀ կառավարության աջակցությամբ մենք վերակառուցեցինք ևշահագործման հանձնեցինք մեկ բազմաբնակարան շենք, և2008թ. 40 ընտանիք  կարողացան բնակարանամուտ տոնել։ Եթե ֆինանսական միջոցները ներեն, ապա այդ աշխատանքները կշարունակվեն։ 

Աշխատանքներ են տարվել նաևքաղաքի լուսավորության խնդիրը լուծելու ուղղությամբ։ Այս աշխատանքները նույնպես շարունակական բնույթ են ունենալու ևընդգրկելու են ամբողջ քաղաքը։

-Արտաշատ քաղաքի բնակչության թիվը որքա՞ն է, ևո՞րն է նրանց հիմնական զբաղմունքը։

-Արտաշատ քաղաքն ունի 25.200 բնակիչ։ Քաղաքն ունի արդյունաբերական ևգյուղատնտեսական ուղղվածություն։ Ունենք արդյունաբերական խոշոր գործարաններ` պահածոների, գինու, քարի վերամշակման, կղմինդրի, որտեղ աշխատում է մեր ազգաբնակչության մի մասը։ Բնակչության մի մասն էլ զբաղվում է գյուղատնտեսությամբ. ունենք շուրջ 1700 հա գյուղատնտեսական նշանակության հողեր։

Գյուղատնտեսության բնագավառում մենք կարողացել ենք լուծել ոռոգման ջրի խնդիրը։ Իմ աշխատանքային տարիների ընթացքում քաղաքում հորատվել են արդեն երեք արտեզյան հորեր, որոնց շնորհիվ հիմնովին լուծվել է գյուղնշանակության հողերի ոռոգման հարցը։

-Քաղաքում կրթամշակութային կյանքն ինչպիսի՞ն է։

-Քաղաքում գործում են վեց միջնակարգ դպրոց, ութ մանկապարտեզ, մշակույթի տուն, երաժշտական դպրոց, կերպարվեստի դպրոց, որտեղ սովորելն անվճար է, ևբոլոր այն երեխաները, ովքեր հետաքրքրված են կերպարվեստով, հնարավորություն ունեն իրենց տաղանդը բացահայտել ևզարգացնել այնտեղ։ Մեծ հաջողություններ ունի Արտաշատի թատրոնը,  որը 2500 տարուց ավելի պատմություն ունի։ Նույնիսկ այն ցուրտ ու խավարի տարիներին   թատրոնի դռները երբեք չեն փակվել, ավելին` նոր ներկայացումներ, պրեմիերաներ են բեմադրվել, իսկ այսօր արդեն տաք պայմաններում գործող թատրոնը հասել է լուրջ հաջողությունների։ Քաղաքում գործում է նաևարտադպրոցական աշխատանքների կենտրոնն իր տարբեր խմբակներով, որտեղ ուսանում են 600 երեխաներ։ Քաղաքում շատ են կազմակերպվում միջոցառումներ, որոնք ապահովում են քաղաքի բուռն մշակութային կյանքը։

-Ինչպիսի՞ն է քաղաքապետ-քաղաքացի փոխհարաբերությունը։  

-Ես ընդունելության հատուկ օրեր չունեմ։ Թեևպաշտոնապես հինգշաբթի օրն է նշանակված` որպես ընդունելության օր, բայց  ես ցանկացած օր ընդունում եմ  իմ քաղաքացիներին։ Աշխատում եմ նրանց յուրաքանչյուր խնդրին լուծում տալ ևհարկ եղած դեպքում անձամբ գնալ, տեսնել, թե ինչ խնդիր է առաջացել։

-Տեղյակ եմ, որ Արտաշատ քաղաքը սերտ շփումներ ունի աշխարհի տարբեր երկրների քաղաքների հետ։ Ի՞նչ ձեքբերումներ ունեք։   

-Այո՛, մենք սերտ շփումներ ունենք աշխարհի տարբեր քաղաքների հետ։ 2003թ. բարեկամական կապեր ենք հաստատել Ֆրանսիայի Քլամար քաղաքի ևՀունգարիայի Բուդապեշտ քաղաքի 18-րդ թաղամասի հետ։ Մեր համագործակությունները տվել են իրենց արդյունքը։ Արտաշատն ու Քլամարը դարձել են քույր քաղաքներ, ստեղծվել են մշակութային ևտնտեսական կապեր։ Համագործակցության շրջանակներում կազմակերպվել են համերգներ, երիտասարդական խմբերի փոխանակում։ Մենք ֆրանսիացի երիտասարդներին ընդունել ենք մեր քաղաքում, շփումներ ենք կազմակերպել մեր երիտասարդների հետ։ Նույնը կազմակերպվել է Քլամար քաղաքում։ Սա ամենամյա միջոցառում է։  2008թ. հոկտեմբեր ամսին մեր քաղաքի պատվիրակությունը ֆրանսիացիների հրավերով  մեկնել է Քլամար։ Այնտեղ մեզ համար շատ հաճելի միջոցառում կազմակերպվեց. Քլամարի հրապարակներից մեկը անվանակոչվեց  Արտաշատ անունով, ևտեղադրվեց տուֆ քարից քանդակած հուշակոթող, որը խորհրդանշում է և՛ Արտաշատը, և՛ Հայաստանը, և՛ հայ-ֆրանսիական բարեկամությունը։ Իսկ այս տարի մեր հյուրն էր Քլամարի պատվիրակությունը` քաղաքապետի գլխավորությամբ։ Վերջինիս այցը հիշարժան դարձավ մեր պուրակներից մեկի` Քլամարի անվան պուրակի անվանակոչմամբ, որտեղ տեղադրվել է Ֆրանսիայից բերված հուշաքարը։

Արտադպրոցական աշխատանքների կենտրոնում մենք ունենք նաևֆրանսախոսների ակումբ, որի տեխնիկական հագեցվածությունն ապահովել են մեր ֆրանսիացի բարեկամները։ Ֆրանսիացիները մեր քաղաքին նվիրել են աղբահանման մեքենա, խոստացել են նվիրել ևս մեկը, ինչպես նաևմեկ ջրցան մեքենա։

Համագործակցություններ ունենք նաևԲուդապեշտ քաղաքի հետ։ Այդ քաղաքի հետ համագործակցության արդյունքում ևս ունենք հաջողություններ։

-Քաղաք մտնելուց վեր է խոյանում նոր կառուցվող եկեղեցին։ Ե՞րբ է նախատեսվում ավարտել եկեղեցու կառուցման աշխատանքները։

-Տարիներ շարունակ մենք մեր քաղաքում եկեղեցի չենք ունեցել, ևի պատիվ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ով նաև եղել է մեր քաղաքի քաղաքապետը, շուտով եկեղեցի կունենանք։ Նրա բարձր հովանու ներքո 2003-2004թթ սկսվեցին եկեղեցու շինարարության աշխատանքները։ 2010թ.  նախատեսում է ավարտել դրանք։

-2009թ. բյուջեն որքանո՞վ եք կատարել։

-Մինչևտարեվերջ, բյուջեն հարյուր տոկոսով կկատարենք։  

-2010թ. ինչպիսի՞ն է խոստանում լինել։

-Արդեն սկսել ենք զբաղվել 2010թ. բյուջեի ձևավորման աշխատանքներով։ Մեծ ծավալով աշխատանքներ ենք նախատեսում 2010թ., կան լուրջ խնդիրներ, որոնք անպայմանորեն պետք է գտնեն իրենց լուծումները։ Մեզ համար թիվ մեկ խնդիր է շարունակում մնալ բազմաբնակարան շենքերի վերանորոգման հարցը, ինչպես նաևքաղաքի բարեկարգման, բնակիչներին նոր աշխատատեղերով ապահովելու խնդիրները։

-Ո՞րն եք համարում Ձեր աշխատանքային ևանձնական ամենամեծ հաջողությունը։ 

-Աշխատանքային իմ ամենամեծ հաջողությունը խմելու ջրի խնդրի լուծումն եմ համարում։ Կյանքում ամենամեծ ձեռքբերումը համարում եմ ընտանիքս, այն, որ կարողացել եմ նման լավ ընտանիք կազմել։ Ես ինձ երջանիկ եմ համարում, որ ունեմ երկու զավակ, որոնց կարողացել եմ օգտակար լինել իրենց նպատակներն իրականացնելու հարցում։ Մեծ որդիս ավարտել է բուհը, ամուսնացնել, իսկ փոքրը դեռ սովորում է։

-Ինչպիսի՞ն եք Դուք աշխատանքից դուրս։

-Սովորական մարդ` և՛ պահանջկոտ, և՛ ներողամիտ, և՛ նաևբարեհամբույր։

-Ժամանակ ունենո՞ւմ եք ընտանիքին հատկացնելու համար։

-Վաղ առավոտյան արդեն աշխատանքի վայրում եմ լինում ևուշ երեկոյան վերադառնում տուն։ Ազատ  ժամանակ ունենալու դեպքում անպայման այն նվիրում եմ ընտանիքիս։

-Կյանքում ինչո՞վ եք ուրախանում, ևի՞նչն է Ձեզ տխրեցնում։

-Կյանքում ուրախանում եմ ոչ միայն իմ, այլ նաևիմ շրջապատի մարդկանց ձեռքբերումներով ևհաջողություններով։ Շատ եմ տխրում, երբ չեմ կարողանում ծրագրերս մինչևվերջ իրականացնել, երբ ինչ-որ բան թերի է մնում։ Շատ եմ տխրում նաև, երբ ինձ խաբված եմ զգում։

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը։

-Ես մեր հայ ժողովրդին մաղթում եմ առաջին հերթին խաղաղություն, բարեկեցիկ կյանք, երջանկություն, անամպ, կապույտ երկինք։ Թող որ եկող տարին բոլորի ընտանիքներին ուրախության շատ պահեր նվիրի, ևթող որ Նոր տարում մեր երկիրն ունենա այնպիսի ձեռքբերումներ, որոնք անմիջականորեն կազդեն բոլորիս կյանքի որակի բարելավման վրա։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...