23:45
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այսօր՝ 20 տարի անց, Շուշին վերագտնում է իր երբեմնի գեղեցկությունն ու վեհությունը

2012-06-07 11:44

Մայիս ամիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մայիսի 9-ը պաշտոնապես հայտարարված է ՙՇուշիի ազատագրման և հաղթանակի՚ օր: 20 տարի առաջ, շնորհիվ ազգային միասնության և աննախադեպ սխրագործությունների, հայերը  ազատագրեցին  ոչ միայն Շուշին, այլ նաև ստեղծեցին կանոնավոր բանակ:

2012թ. մայիսի 9-ը հոբելյանական էր, քանի որ տոնեցինք Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակը: Այսօր՝ 20 տարի անց,  Շուշին վերագտնում է իր երբեմնի գեղեցկությունն ու վեհությունը, իր մշակութային ու կրթական կենտրոն  լինելու իրավունքն ու առաքելությունը, իսկ հայոց բանակը շարժվում է  դեռևս 20 տարի առաջ  որդեգրած զարգացման և հզորացման  իր ուղով:

ՙԴե Ֆակտո՚ ամսագրի այս համարը նվիրվում է Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակին: Այդ առիթով մեր ստեղծագործական խումբը մեկնեց Արցախ և վերադարձավ Հայաստան՝  հիացած Արցախ աշխարհի գեղեցկությամբ, ԼՂՀ ողջ տարածքով տարվող ակտիվ աշխատանքներով, արցախցու հպարտ կեցվածքով ու հայրենասերի անօրինակ կերպարով:

Ցավոք, այսօր քիչ է խոսվում արցախյան պատերազմում իրենց ներդրումն ունեցած իրական հերոսների մասին: Նրանցից է  ԼՂՀ պաշտպանության փոխնախարար, Ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, ով, ինչպես ինքն է ասում, երբևէ չէր մտածել զինվորական դառնալու մասին, մանավանդ գեներալական ուսադիրներ կրելու մասին, բայց ստիպված էր որդեգրել  այդ ճանապարհը, քանի որ հարցը վերաբերում էր հայրենիքի լինել-չլինելուն:

Շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի ստեղծման 20-ամյակի առթիվ:

Վերջում ուզում եմ ավելացնել` մենք չպետք է մոռանանք, որ պատերազմը դեռ չի ավարտվել: Մենք  պետք է զգոն լինենք և պատրաստ՝ հասնելու մեր վերջնական հաղթանակին: 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...