12:19
04/18/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Խոսք գործըկերոջ մասին

2013-11-19 13:26

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)              

Ֆելիքս Ցոլակյանը պետական այն գործիչներից է, ով իրեն  վստահված բոլոր պաշտոններում մեծ նվիրումի ու բարձր պատասխանատվության շնորհիվ կարողացել է իր որոշակի ներդրումն ունենալ տվյալ ոլորտի, ինչու ոչ` նաև մեր երկրի ընդհանուր առաջընթացի ապահովման գործում։

Այս ամենում առավել համոզվեցի, երբ մեր աշխատանքները փոխկապակցվեցին։ Ինձ համար հաճելի է արձանագրել, որ, որպես Շիրակի մարզպետ, Ֆելիքս Ցոլակյանը ձգտում է ամեն կերպ աջակցել առողջապահական մարզային ծրագրերին, նպաստել Շիրակում բժշկական սպասարկման որակի բարձրացմանն ուղղված նախարարության քայլերին։

Վստահ եմ, որ գեներալ-լեյտենանտ Ֆելիքս Ցոլակյանն իր անցած ճանապարհով, հարուստ կենսափորձով, իրեն բնորոշ ընդգծված սկզբունքայնությամբ, պետական մտածելակերպով և  հմուտ կառավարումով որպես մարզպետ ևս պատվախնդրորեն կիրականացնի երկրի բարձրագույն իշխանության կողմից իր առջև դրված խնդիրները։

Գործընկերոջս մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ անձնական կյանքում և աշխատանքում։

ՀՀ առողջապահության նախարար,

պրոֆեսոր Դերենիկ Դումանյան



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...