02:40
10/10/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
“Շիրակ” ջրօգտագործողների ընկերությունը ՀՀ-ում միակ ընկերությունն է, որ սպասարկում է Շիրակի մարզի ամբողջ ոռոգելի հողատարածքները

2013-11-30 13:13

«Դե Ֆակտո» N 89 (2013թ.)

ՇիրակՋՕԸ գործադիր տնօրեն Մամիկոն Ղազարյան

ՀՀ-ում  ոռոգման  համակարգերի  մասնակցային  կառավարման և  կայացման  նպատակով 2003 և 2004 թվականներին ստեղծեցին  ՋՕԸ-երը` համաձայն  “Ջրօգտագործողների ընկերությունների  և  ջրօգտագործողների  ընկերությունների միությունների  մասին” ՀՀ  օրենքի  պահանջների։

ՋՕԸ  ջրօգտագործողների  կողմից  կամավորության  սկզբունքով  ստեղծված  կազմակերպություն է,  որն  իրականացնում է  սպառողների  ընդհանուր  օգտագործման  ոռոգման  ցանցերի  շահագործումը և  պահպանումը, ոռոգման  ջրի  արդարացի  բաշխումը  ջրօգտագործողների միջև  և կազմակերպում  ջրի  վարձերի  հավաքագրում  իր  սպասարկման  տարածքի ջրօգտագործողներից։ Թե որքանով է  ընկերությունը իր  հիմնական խնդիրներն ու  գործառույթներն իրականացնում  ջրօգտագործողների  պահանջները  բավարարելու,  ոռոգման  մասնակցային  կառավարման  հետագա  կատարելագործումն  ու  դինամիկ  զարգացումը խորացնելու ուղղությամբ, ինչպես  նաև  այն մասին, թե ինչ  ձեռքբերումներ, խնդիրներ  և  դժվարություններ կան  ընկերության գործունեությունում, պարզեցինք  “Շիրակ”  ՋՕԸ-ի  գործադիր  տնօրեն  Մամիկոն  Ղազարյանի  հետ ունեցած  հարցազրույցում։ 

- Պարոն  Ղազարյան, ներկայացրեքխնդրում եմ,  ընկերության  գործունեությունը  Ձեր  ղեկավարման  տարիներին։

- “Շիրակ”  ՋՕԸ-ը  ղեկավարում եմ  2009թ-ի  սեպտեմբեր  ամսից, իսկ  ընկերությունը  հիմնադրվել է  2009թ-ի  մայիսի  2-ին`  մարզում  գործող  “Այգաբացոռոգում”, “Շիրոռոգում”, “Արագածոռոգում”  և  “Աջափնյակոռոգում” ՋՕԸ-երի    վերակազմակերպման և միաձուլման  միջոցով` ՀՀ  ջրօգտագործողների  ընկերությունների և  ջրօգտագործողների  ընկերությունների  միությունների գործունեությունը  կանոնակարգող  խորհրդի  17.02.2009թ-ի  N 64  դրական  եզրակացության  հիման վրա և  համարվում է  հիշյալ  ընկերությունների  իրավահաջորդը։

“Աջափնյակոռոգում” և “Արագածոռոգում”  ՋՕԸ-ի ֆինանսատնտեսական  գործունեությունը մշտապես    անբավարար  է  եղել, աշխատակիցներին  ամիսներով  աշխատավարձ չի  վճարվել, ֆինանսական միջոցների սղության  պատճառով ոռոգման համակարգերի նորոգման և  մաքրման  աշխատանքներ  չեն  իրականացվել, իսկ  ոռոգման  համակարգում  ոռոգման ջրի  կորուստները կազմել է  65-70%։ Նման  վիճակը  նկատի  ունենալով է, որ  կանոնակարգող  խորհուրդը  4  ՋՕԸ-ի  վերակազմակերպման  միջոցով  միաձուլման  որոշում ընդունեց։

Իմ  ղեկավարման  տարիներին  ընկերությունը իր  առջև  դրված պարտականությունները, խնդիրները և  գործառույթները կատարել է  բարձր  արդյունավետությամբ  և  հանրապետությունում  գործող  ՋՕԸ-երի մեջ համարվել և համարվում է  լավագույններից։

Ընկերությունը  յուրաքանչյուր  տարի  հիմնականում  կատարում է  տարեկան  բյուջեով  նախատեսված  համախառն  եկամուտների  և  ծախսային  հոդվածների  ցուցանիշերը, էականորեն  բարձրացնում ընկերության  ծախսածածկման  մակարդակը։

Չնայած  Շիրակի  մարզում  բնակլիմայական  պայմանների  խիստ  անբավարար  լինելուն,  ընկերությունը  հնարավոր և  անհնարինը  անում է  ջրօգտագործողներին  ոռոգման  ջրի  պահանջված  ծավալը  և  ժամանակին  ջրամատակարարումը  ապահովելու, բարձրորակ  ծառայություններ  մատուցելու  և  վճարների  նախատեսված  գանձումները  ապահովելու  և  պարտքեր  չկուտակելու  ուղղությամբ։

Աճել է  ջրօգտագործողների  վստահությունը  ընկերության  նկատմամբ և  նրանք  գոհ են  ոռոգման ջրի  մատակարարման  աշխատանքներից և  դժգոհություններ  հազվադեպ են  արձանագրվում։

Ես  հպարտությամբ  կարող եմ  նշել, որ  ջրօգտագործողներին    պահանջված  ծավալի  և  ժամանակին ոռոգման ջրի  մատակարարման վերաբերյալ  խնդիր  Շիրակի  մարզը չի ունեցել և այսօր էլ  չունի։

- Պարոն  Ղազարյան, փաստորենՇիրակ”  ՋՕԸ-ն մի  քանի  ՋՕԸ-երի միաձուլում է  և  որքանով է  աշխատանքի  այս  տարբերակը  արդյունավետ  և  ի՞նչ  առավելություններ  ունի  առանձին  գործող  ՋՕԸ-երի  նկատմամաբ։

- “Շիրակ”  ՋՕԸ-ն   Հայաստանի Հանրապետությունում  միակն է, որ  սպասարկում է  ամբողջ  մարզի  ջրօգտագործողներին, իսկ  ինչպես  գիտեք  մարզը  իր  տարածքով  մեծ  մարզ է  համարվում։

Ջրօգտագործողներին  ոռոգման ջրով  ապահովելու  ջրաղբյուրներ են  Ախույան գետը, որը  սկիզբ է  առնում  “Արփի”  ջրամբարից,  “Կառնուտի”, “Սառնաղբյուրի”, “Վարդաքարի”, “Ջաջուռի”, “Մարալիկի”, “Արթիկի” և “Մանթաշի” ջրամբարները։ Բացի  “Արփի” և  “Մանթաշի” ջրամբարներից, մյուս  ջրամբարները  25  տարի  ժամկետով  անհատույց  օգտագորոծման  իրավունքով  հանձնվել են  ընկերությանը։

Նման  քայլը  մեծ խթան  հանդիսացավ ոռոգման  ջրի  ստացման,  բաշխման, հաշվառման   և  վճարների  գանձման  աշխատանքների  արդյունավետության  բարձրացման  գործում։

“Շիրակ”  ՋՕԸ-ն  իր  գործունեությամբ  արդարացրեց  նման  որոշումների  ընդունումը և  օրինակ է  ծառայելու  հանրապետության մյուս  մարզերոմ նույնպես  նման  գործընթաց  սկսելու  համար։

- Պարոն  Ղազարյան, բնական է, որ բոլոր  ոլորտներում էլ  կատարված  աշխատանքների  հետ  մեկտեղլինում են  նաև  բազմաթիվ  խնդիրներ և  խոչընդոտներ, իսկ ի՞նչ խնդիրներ  կան  այսօրՇիրակ”  ՋՕԸ-ում և Շիրակի  մարզում  ոռոգմաներկրագործության  հետագա  զարգացման բնագավառում։

- Ինչպես  գիտեք, ՋՕԸ-ն  շահույթ  չհետապնդող  կազմակերպություն է, որի  հիմնական  խնդիրն է  սպասարկման  տարածքի  ոռոգման համակարգի  շահագործումն ու   պահպանումը, ինչպես  նաև  ոռոգման ջրի  բաշխումը  ընկերության  անդամ և  ոչ  անդամ  ջրօգտագործողներին։

Ընկերությունը  իր  խնդիրները  իրականցնելու  համար  կատարում է  մի  շարք  գործառույթներ։ Այդ  թվում,  սպասարկման  տարածքում  գտնվող  բոլոր  ջրօգտագործողների  ոռոգման ջրի  պահանջի  գնահատումը, նրանց  ոռոգման  ջրով  ապահովելու  պայմանների  բարելավումը /ոռոգման  համակարգի վերանորոգման և մաքրման աշխատանքներ/,  ոռոգման ջրի  օգտագործման  տարեկան  պլան-ժամանակացույցի  կազմումը  և  իրականացումը, ինչպես  նաև  իրականացված  ծառայությունների  դիմաց  գումարների  գանձումը։

Իսկ  այս  աշխատանքները  կատարելու  համար  խիստ  անհրաժեշտ է  որակյալ  մասնագետներ  ունենալ, նրանց  արժանավայել վարձատրել և  արդյունավետ  աշխատանք  պահանջել։

Դրա  համար  անհրաժեշտ է  ոռոգման ջրի  վարձերի և  անդամավճարների մաքսիմում  գանձումներ  ապահովել, ինչպես  նաև  տարեցտարի  ավելացնել  ընկերության  եկամուտները։

ՀՀ կառավարության որդեգրված տնտեսական  քաղաքականության  համաձայն յուրաքանչյուր  տարի  նախատեսվում և  տրվում  է  սուբսիդիոն  գումարներ, որոնք  ըստ նախատեսված կարգի, հետագա տարիներին  աստիճանաբար նվազում են /կրճատվում/, այսինքն  հետագա  տարիներին  ընկերությունը  պետք է  բարձրացնի իր ծախսածածկման  մակարդակը։

Այդ  նպատակով  ընկերությունը  մշակել է  հետագա տարիների  գործունեության համատեղ  ծրագիրը, որի առաջնային  խնդիրները  հետևյալն են.

  • Ոռոգելի  հողերի  48% փաստացի  ոռոգումից  հասցնել  75-85%։
  • Վերականգնել  ոռոգման  ամբողջ  համակարգը  և  ջրի  կորուստները  հասցնել  միջինը  25-30%։
  • Զգալի  ծավալներով  ավելացնել հացահատիկային մշակաբույսերի, միամյա և  բազմամյա  խոտաբույսերի  ցանքսերը։
  • Զարգացնել  մասնակցային  կառավարման  ձևերը  և  մեթոդները, ապահովել  ջրօգտագործողների իրազեկությունը և  մասնակցությունը  ՋՕԸ-ի  մասնակցային  կառավարման գործում։
  • Ինչ  վերաբերում է գլոբալ  համակարգային խնդիրներին, ապա,  ինչպես  ողջ  հանրապետությունում, Շիրակի  մարզում ևս  համակարգի արդիականացման  խնդիր կա։ Տարբեր  ներդրումային  ծրագրերով  հսկայածավալ աշխատանքներ  արդեն իսկ  իրականացվել են։ Պետբյուջեի  հատկացումներով, Համաշխարային  բանկի  ծրագրերով, “Հազարամյակի  մարտահրավերներ”  ծրագրով  համապատասխան  ներդրումներ են կատարել, մեծածավալ  աշխատանքներ են  տարվել  ոռոգման ջրի մատակարարման  որակի  բարձրացման, ջրի  տեղափոխման  ընթացքում  կորուստներից  խուսափելու  նպատակով  ջրանցքների և   ջրամբարների   վերանորոգման ուղղությամբ  և  այսօր  էլ  շարունակվում են։ Այսուհանդերձ  անելիքներ  դեռ  շատ  կան, կարիք  ունենք  նաև  նոր   ջրամբարների  կառուցման, որի  ուղղությամբ  ևս  տարվում են համապատասխան աշխատանքներ։ 

                                                                            ՀարցազրույցըԹ.Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...