07:32
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Հայաստանի ռազմական և անվտանգության քաղաքականություն. վերականգնելով ռազմավարական հավասարակշռությունը

2014-03-17 10:57

«Դե Ֆակտո» N 93 (2014թ.)

Ռիչարդ Գիրագոսյան` Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն www.regional-studies.org

Ի հեճուկս 2013թ. սեպտեմբերին Հայաստանի նախագահի կողմից քաղաքականության անսպասելի փոփոխությանը, որի արդյունքում Հայաստանը Եվրոպական միության (ԵՄ)  հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու փոխարեն Ռուսաստանի Մաքսային միությանն անդամակցելու հանձնառություն ստանձնեց, Հայաստանը զարմացրեց շատ դիտորդների` էականորեն խորացնելով ռազմական և անվտանգության կապերն Արևմուտքի հետ։ Թեպետ Հայաստանը երկար ժամանակ համարվում է Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցը Հարավկովկասյան տարածաշրջանում, այնուամենայնիվ, այն կայուն կերպով պահպանել է բարդ հավասարակշռությունը արևմտյան անվտանգության կառույցների ու կազմակերպությունների հետ։ Այս կողմնորոշումը հիմնվում է ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ և ակտիվ հարաբերությունների, ինչպես նաև Արևմտյան առանցքային պետությունների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի հետ երկկողմ ռազմական համագործակցության էական ընդլայնման վրա։

Այս համատեքստում Հայաստանը աստիճանաբար և վստահորեն վերականգնել է ռազմավարական հավասարակշռությունը անվտանգության ոլորտում` որպես Արևմտյան անվտանգության` մասնավորապես Կոսովոյում, Իրաքում ու Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների եռանդուն աջակից։ Այնուամենայնիվ, Հայաստանը մշտապես ցուցադրել է իր դերը` որպես անվտանգության հավատարիմ և վստահելի գործընկեր Ռուսաստանի համար և որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առանցքային անդամ։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանը էականորեն խորացրել է պաշտպանական բարեփոխումները, բարձրացրել է մարտական պատրաստվածությունը, բարելավել է պաշտպանողական հնարավորությունները` մեծացնելով քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերում։  Միաժամանակ, Հայաստանի պաշտպանական բարեփոխումները շահեցին ինչպես ներքին զինվորական կրթությունից, այնպես էլ արտերկրում իրականացվող խաղաղապահ առաքելություններից։ Այդ բարեփոխումների անմիջական արդյունքում և Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անձնական առաջնորդության ներքո  Հայաստանն “անվտանգության սպառողից” այժմ վերածվել է “տարածաշրջանային անվտանգությանն աջակցողի”։

Ռազմավարական հնարավորությունների ավելի մեծ ընտրություն

Պաշտպանության ոլորտի բարեփոխումների տեսանկյունից Հայաստանը շարունակում է խորացնել իր կապերն Արևմուտքի հետ, որն արտահայտվում է երկու հիմնական մակարդակներում։ Առաջինը` երկկողմ հարաբերությունների մակարդակն է։ Հայաստանը մեծապես ընդլայնել է իր տարբերակները, կնքելով երկկողմ համաձայնագրեր մի շարք Արևմտյան պետությունների հետ, որոնց աշխարհագրությունը անգամ դուրս է գալիս Արևմուտքի սահմաններից և հասնում Չինաստան։ Երկրորդը` բազմակողմ հարաբերությունների մակարդակն է։ Հայաստանն ամրապնդել է իր ինստիտուցիոնալ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, հատկապես “Գործընկերություն հանուն խաղաղության” ծրագրի շրջանակներում։ Հայաստանի համար, սակայն, որպես Հարավային Կովկասում ՀԱՊԿ անդամ միակ պետություն, ինչպես նաև միակ պետություն, որն իր տարածքում ընդունում է օտարերկրյա (ռուսական) ռազմաբազա, հավասարապես կարևոր է այն, որ Հայաստանը ամրապնդել է նաև ռազմավարական նշանակություն ունեցող անվտանգության և ռազմական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Այս միտումը ռազմական և անվտանգության ոլորտների բարեփոխումներում խթանել է “փոխլրացման” որոշակի մակարդակի ձևավորում, որը հիմնված է Ռուսաստանի հետ “ռազմավարական դաշինքի” և Արևմտամետ կողմնորոշման հակասական ազդակների միջև հավասարակշռության քաղաքականության վրա, որն իր հերթին նպաստել է Հայաստանի ռազմավարական կարևորության մեծացմանը Արևմուտքի համար, ինչպես նաև նրա դերի բարձրացմանը` որպես Ռուսաստանի վստահելի տարածաշրջանային դաշնակից։ Թեպետ Հայաստանը դեռևս կախվածության մեջ է ռուսական զինամթերքից և զեղչված գներով զենքի պաշարներից, որոնք ձեռք են բերվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, սակայն գործառնական պատրաստվածության, դոկտրինի և արդիականացման տեսանկյունից Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումները ձեռք են բերել խիստ արևմտամետ հեռանկար։

Պաշտպանության քաղաքականության զգուշավորություն

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, սակայն,  բավականին զգուշավոր էր, որպեսզի Ռուսաստանի մոտ չհարուցի որևէ մտահոգություն Հայաստանի ակնհայտ արևմտյան կողմնորոշման վերաբերյալ, և նա բազմիցս հերքել է ՆԱՏՕ-ի անդամակցության ցանկացած ձգտում և հետևողականորեն վերահաստատել է Հայաստանի վճռական հանձնառությունը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները ամրապնդելու, ինչպես նաև ՀԱՊԿ-ում Հայաստանի ակտիվ մասնակցությունը խորացնելու հարցերում։ Թեպետ թվում է, թե Մոսկվան վստահություն ունի  Երևանի նվիրվածության ու հուսալիության հարցում, սակայն ռուսական արձագանքը վտանգավոր կլինի երբ և եթե այն զգա իր ազդեցության հնարավոր թուլացում։ Առնվազն այժմ Հայաստանը շարունակում է վճռական մնալ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հավասարակշռության պահպանման հարցում և նվիրված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների ջանքերին։

Պաշտպանության բարեփոխումների ավելի լայն ոլորտում ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայումս մոտենում է մի կարևոր սահմանագծի, քանի որ ռազմական բարեփոխումներն այժմ պետք է առաջ բերեն “երրորդ սերնդի” բարեփոխումներ։ Ավելի կոնկրետ, “առաջին սերնդի” բարեփոխումների նախնական փուլում կարևորվում էր հիմնականում արդիական և մարտունակ զինված ուժերի ստեղծումը, որը նշանավորվեց Ղարաբաղյան պատերազմի հաղթանակով։ Մարտական պատրաստականության բարձրացման և ավելի ակնառու ռազմական գերակայության հաստատման  հետպատերազմյան շրջանին բնորոշ է պաշտպանական բարեփոխումների “երկրորդ սերունդը”։ “Երկրորդ սերնդի” պաշտպանական բարեփոխումների ընթացքում ՀՀ զինված ուժերը ավելի ամրապնդվեցին որպես կառույց` ժողովրդավարական բարեփոխումների իրականացման արդյունքում։ Այս փուլում զինված ուժերի քաղաքացիական վերահսկողությունը լուրջ և հիմնարար ձեռքբերում է հանդիսանում։

Երրորդ սերնդիռազմական բարեփոխումների անհրաժեշտությունը

Այս պարագայում, սակայն, ռազմական առավելությունն ու ուժի գերակայությունն ամրապնդելու նպատակով, ժամանակն է, որ Հայաստանը սկսի նոր` “երրորդ սերնդի” բարեփոխումների իրականացումը։

 Բարեփոխումների հաջորդ մակարդակի այս հրամայականը պետք է կենտրոնանա զինված ուժերի ներքին խնդիրների, հատկապես խաղաղ պայմաններում գրանցվող մահվան դեպքերի և զինված ուժերում ստորացումների վերացման վրա։ Այս իրավիճակն անընդունելի է, իսկ առկա մարտահրավերը կարգուկանոնի վերականգնումն է և զինվորական շարքերում “զրո հանդուժողականության” նոր քաղաքականության կիրառումը։ Չնայած ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և նրա թիմը մի շարք քայլեր են ձեռնարկել իրավիճակը հարթելու և զինվորների նվաստացումների, ֆիզիկական բռնության ու մահվան անընդունելի դեպքերի համար պատասխանատու որոշ սպաներին հեռացնելու նպատակով, այնուամենայնիվ դեռևս անելու շատ բան կա։ Օրինակ, պաշտպանության նախարարության ռազմական կրթության առաջնահերթությունները և ենթասպայական կազմի կորպուսների ընդլյանումը պետք է զարգացվեն և արագացվեն։

Ավելի կոնկրետ երեք կարևոր բարեփոխումներ պետք է իրականացվեն։ Առաջին. պետք է իրականացվի ռազմական կրթության ոլորտի բարեփոխում, որպեսզի ուսումնառության և նախապատրաստության սկզբից բարձրացվի տեղեկացվածության մակարդակը նվաստացումների և անպատժելիության անընդունելի բնույթի վերաբերյալ։ Երկրորդ.  կոչումների բարձրացման համակարգի համակողմանի բարեփոխումներ պետք է իրականացվեն, որպիսի ավագ սպաները ստանան կոչման բարձրացում հիմնված իրենց արժանիքների, կատարողականության, ձեռքբերումների ու հաջողությունների հիման վրա, այլ ոչ թե անցյալ գործողությունների պատվին։ Երրորդ բարեփոխումը ֆիզիկական և հոգեբանական արդիական թեստերի կիրառումն է, որոնք անհրաժեշտության դեպքում կօգտագործվեն հրամանատարական կազմի համար։

Հստակ է, որ խաղաղ պայմաններում գրանցված մահվան դեպքերի և նվաստացումների մարտահրավերները փորձության կենթարկեն և կկանխորոշեն “երրորդ սերնդի” ռազմական բարեփոխումները։ Դրանք կարող են դառնալ նաև մարտահրավեր նախարար Սեյրան Օհանյանի և պաշտպանության նախարարությունում բարեփոխումները նախաձեռնող թիմի համար, բայց վերջիններս կարող են հաղթահարել այս փորձությունը, հատկապես եթե շարունակվի նախարարի կողմից զինվորական ոլորտի խնդիրների հարցում թափանցիկության և բաց համակարգի կիրառումը` որպես պաշտպանության ոլորտի բարեփոխումների ծրագրի կարևոր մաս։ Ավելին, խաղաղ պայմաններում զոհերի թիվն ու անպատժելիությամբ պայմանավորված դեպքերը զինված ուժերում թվային առումով ներկայումս ավելի քիչ են, քան անցած տարիներին։ Սակայն խնդիրները չեն թաքցվում հասարակությունից կամ քողարկվում։

Այսպիսով, Հայաստանը կայուն կերպով վերահաստատել է իր ռազմական և անվտանգության ոլորտի ռազմավարական հավասարակաշռությունը։ Այն նաև առաջ է անցել տարածաշրջանային և միջազգային անվտանգության և կայունության սպառողի իր նախկին դերից` դառնալով վերջիններիս դինամիկ աջակցող։ Այս հավասարակշռությունը ու աճող նշանակությունը, արտաքին ուժն ու հզորությունը պահպանելու նպատակով, սակայն, Հայաստանը պետք է այժմ կենտրոնանա ներքին մարտահրավերների վրա և իրականացնի նոր` “երրորդ սերնդի” ռազմական բարեփոխումներ։

 

ARMENIAN MILITARY & SECURITY POLICY։
REGAINING A STRATEGIC BALANCE

Richard Giragosian*

Richard Giragosian - director of the Regional Studies Center (RSC), www.regional-studies.org

Despite the Armenian president’s September 2013 sudden shift in policy, deciding to commit Armenia to Russia’s “Custom Union” instead of concluding an Association Agreement with the European Union (EU), Armenia has surprised many observers by significantly deepening military and security ties with the West.  While Armenia has long served as an important Russian ally in the South Caucasus region, the country has steadily followed a sophisticated alignment with Western security structures and organizations.  This orientation has been based on a much closer, and more active relationship between Armenia and NATO, as well as a broad expansion of bilateral military cooperation with key Western countries, including the United States, France, Germany and Italy. 

In this context, Armenia has gradually and steadily restored much more of a strategic balance in the military security sector, as an energetic contributor to Western security and peacekeeping operations in Kosovo, Iraq and Afghanistan.  At the same time, however, Armenia has only continued to demonstrate its role as a loyal and reliable security partner for Russia, and as a key member of the Collective security treat Organizations (CSTO).  Over the past several years, Armenia has significantly strengthened defense reform, and has bolstered combat readiness, improved its defense capabilities, while deepening civilian oversight of the armed forces.  At the same time, Armenian defense reform has also benefited from both internal military education and expanding its peacekeeping deployments abroad.  As a direct result of such reforms, and under the personal leadership of Armenian Defense Minister Seyran Ohanian, Armenia is no longer a “consumer of security,” but is now a “contributor to regional security.”

More Strategic Options

Moreover, in terms of defense reform, Armenia continues to deepen ties with the West, expressed through two main directions.  First, on a bilateral level, Armenia has greatly expanded its options, forging bilateral agreements with a wide range of Western countries, but even going beyond the West by engaging China as well.  On a second, more multilateral level, Armenia has also bolstered its institutional cooperation with NATO and its Partnership for Peace (PfP) program.  But equally vital for Armenia, as the only member of the Collective Security Treaty Organization (CSTO) in the South Caucasus and as the only country in the region to host a foreign (Russian) military base, Armenia has simultaneously maintained its strategic military and security relationship with Russia. 

This trend in military and security reform has fostered a degree of “complementarity,” modeled on a policy of balancing the inherent contradictory impulses of a “strategic alliance” with Russia with a pro-Western orientation, which has helped to enhance Armenia’s strategic significance to the West while also elevating its value as Russia’s reliable regional ally.  Although Armenia remains reliant on Russian arms and discounted weapons stocks obtained through the CSTO, in terms of operational training, doctrine and modernization, Armenian defense reforms have adopted a firmly pro-Western perspective.  

Defense Policy Prudence

For his part, Armenian Defense Minister Seyran Ohanian has been careful not to trigger Russian concern over Armenia’s apparent Westward shift, however, and has repeatedly ruled out any aspirations for full NATO membership and consistently reiterated the country’s firm commitment to maintaining the Armenian-Russian strategic relationship while maintaining active participation within the CSTO.  Although Moscow seems confident of Yerevan’s overall commitment and reliability, there is a danger of a Russian reaction when and if it perceived a lessening of Russian influence.  But at least for now, Armenia remains determined to cement its balance between Russia and the West.  And Armenia is also clearly committed to furthering its defense reform effort. 

In the broader area of defense reform, Armenian Ministry of Defense is now approaching an important threshold, as military reform now needs to initiate a “third generation” of reform.  More specifically, the initial period of “first generation” of reform focused on building a modern and capable armed forces, and succeeded in winning the Karabagh war.  The post-war period of improving combat readiness and building an even bolder military superiority then constituted a “second generation” or military reform.  During the “second generation” of defense reform, as an institution, the Armenian armed forces were additionally strengthened by the introduction of democratic reform as well, with civilian oversight of the military representing a crucial fundamental achievement.

The Need for a “Third Generation” of Military Reform

But at this point, in order for Armenia to sustain its military advantages and superiority of force, it is time for a new, “third generation” of reform.  This imperative for a next stage of reform must center on tackling and overcoming internal problems within the armed forces, namely the issue of non-combat deaths and hazing abuse within the military.  For this unacceptable situation, the challenge is to restore discipline and to impose a new “zero tolerance” policy within the ranks.  Although Defense Minister Ohanian and his team have initiated efforts to remedy the situation and root out the specific officers responsible for the unacceptable abuse, injury and deaths of conscripts, more needs to be done.  For example, the defense ministry’s priorities of military education and the expansion of the non-commissioned officer (NCO) corps need to be expanded and accelerated. 

And, more specifically, three relevant policy reforms should be adopted.  First, there should be a reform of military education, in order to forge a new awareness of the unacceptable nature of hazing and abuse from the very start of officer training and preparation.  Second, a comprehensive reform of the promotion system is necessary, so that senior officers will be promoted based on merit, performance, achievement and accomplishment, rather than as a reward for past performance.  Third, the adoption of a modern series of physical and psychological tests for serving command officers is necessary.   

Clearly, the challenge of non-combat deaths and hazing-style abuse will test and determine the effectiveness of this “third generation” of military reform.  It may also become more of a direct challenge to the personal leadership of Defense Minister Ohanian and his team of reformers within the ministry of defense.  But Defense Minister Ohanian and his reform team can pass such a test, especially as the transparency and openness that exposed the problems within the military were introduced by Ohanian himself, as an important part of the country defense reform program.  Moreover, the overall number of non-combat deaths and instances of hazing-related abuse within the armed forces is actually less than in previous years.  But the problems are no longer hidden from public view or covered up.

Thus, as Armenia has steadily regained a strategic balance in its military and security sector, it has also graduated from a past role as a simple consumer, to a dynamic contributor to both regional and international security and stability.  But in order to maintain this balance and sustain its enhanced significance, external power and strength, the imperative for Armenia now is to focus on internal challenges, and to embark on a new “third generation” of military reform.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...