22:57
04/19/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Ամեն ինչում պետք է լինի սեր, եթե սեր չկա, երջանկություն էլ չի կարող լինել։

2014-04-17 10:56

                                                                                                                                        «Դե Ֆակտո» N 94 (2014թ.)  

 

Սեր, ազնվություն, նվիրվածություն. անսահման բարություն...կարելի է երկար թվել Վարսենիկ Գրիգորյանին բնորոշ վեհ արժեքների շարքը։ Նա ավելի քան 10 տարի ղեկավարում է “Աշտարակյան գինիներ” ՓԲԸ-ն ու “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամը։ Իր կամեցողությամբ, անձնազոհությամբ, պատրաստակամությամբ Վարսենիկ Գրիգորյանը մշտապես արել է անգամ անհնարինը՝ դիմացինին օգնելու և ժպիտ պարգևելու համար։ Այսօր նրա ղեկավարած ընկերությունը համերաշխ ընտանիքի պես Վարսենիկ Գրիգորյանի ղեկավարությամբ իրենն է դարձրել ամեն աշխատակցի հոգսն ու խնդիրը։ Այսօր Վարսենիկ Գրիգորյանի ծավալած մեծամասշտաբ աշխատանքի արդյունքում հայ գինեգործությունն ու կոնյակագործությունը պատվով է ներկայանում աշխարհին, իսկ նրա ղեկավարած “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամը լուրջ աջակցություն է ցուցաբերում հազարավոր ընտանիքների՝ ապահովում աշխատանքով, իրագործում բազմաթիվ մարդասիրական նախաձեռնություններ, բարեկարգում ու բարենորոգում բազմաթիվ կրթական ու մշակութային օջախներ։ Հաջողակ գործարար, անձնվեր մայր, սիրող ու հոգատար տատիկ.  ահա Վարսենիկ Գրիգորյանին բնորոշ լավագույն հատկանիշները։

Պատվով ու ոգևորությամբ եմ  գործունեությունս իրականացնում, քանի որ իմ աշխատանքը գնահատվում է ժողովրդի կողմից։

-Տիկին Գրիգորյան, արդեն երկար տարիներ է՝ ակտիվ գործունեություն եք իրականացնում ինչպեսԱշտարակյան գինիներՓԲԸ-ն, այնպես էլՏիգրան Արզաքանցյանբարեգործական հիմնադրամում։ Արդյո՞ք դժվար չէ լինել կին գործարար։

-Ինձ համար դժվար չէ լինել կին գործարար։ Ես ունեմ հիսուն տարվա աշխատանքային փորձ և կարող եմ ասել, որ իմ գործը միշտ սիրով եմ արել, վայելել եմ աշխատանքիս յուրաքանչյուր պահը և երբեք չեմ դժվարացել ու չեմ տրտնջացել  իմ աշխատանքից։
Իսկապես, ետադարձ հայացք գցելով՝ կարող եմ ասել, որ իմ աշխատանքային տարիները վերհիշում եմ հպարտությամբ ու սիրով, քանի որ  կատարածս աշխատանքից միայն հաճույք եմ ստանում։ Արդեն 14 տարի է՝ “Աշտարակյան գինիներ” ՓԲԸ-ն տնօրինելուց բացի, հանդիսանում եմ  “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամի տնօրենը, և յուրաքանչյուր օր պատվով ու ոգևորությամբ եմ  գործունեությունս իրականացնում, քանի որ իմ աշխատանքը գնահատվում է ժողովրդի կողմից։

-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում համատեղել և հասցնել այդ ամենը։

-Կինը պետք է կազմի իր աշխատանքային գրաֆիկը, որպեսզի ճիշտ կազմակերպի իր գործերը։ Ես ինքս այդպես եմ վարվում. պարտադիր կազմում եմ իմ աշխատանքային գրաֆիկը, և եթե օրվա գործս կիսատ է մնում՝ հետևողականորեն այն իրականացնում եմ հաջորդ օրը։

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի երջանիկ ու հարգանք վայելող կինը։

-Իսկական կինը պետք է ցանկացած գործ սիրով իրականացնի, նա չպետք է տրտնջա ու ինչ-որ բանից բողոքի։ Կանայք կան, ովքեր այս կամ այն պատճառով չեն աշխատում, սակայն պետք է բավարարվեն նրանով, որ կարողանում են դաստիարակել իրենց զավակներին, զբաղվել տնային գործերով։ Թեպետ երկար տարիներ է աշխատում եմ, սակայն միշտ ինքս եմ ընդունում հյուրերիս, ամեն անգամ կարողանում եմ օգտակար լինել իմ բարեկամներին՝ տխրության և ուրախության օրերին։

Երբեք չեմ թերագնահատել դիմացինիս աշխատանքը, փորձել եմ դասեր քաղել ու սովորել դիմացինիցս։

-Վստահ եմ, որ այսքան ձեռքբերումների և նվաճումների ճանապարհը Ձեզ համար հարթ չի ընթացել։ Ինչպե՞ս եք կարողացել հաղթահարել դրանք։ 

-Դժվարություններ միշտ էլ կան, սակայն դրանք պետք է հաղթահարել։ Կինը պետք է համարձակ լինի, որպեսզի կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։ Եթե աշխատանքը կարողանաս համարձակությամբ իրականանցել, ապա այն պարտադիր հաջողությամբ կպսակվի։ Բարեբախտաբար, ես կարողացել եմ թե՛ ընտանիքում և թե՛ աշխանքում հաղթահարել բոլոր խոչընդոտները։ Երբեք չեմ թերագնահատել դիմացինիս աշխատանքը, փորձել եմ դասեր քաղել ու սովորել դիմացինիցս։

 Ես պարբերաբար մասնակցում եմ տարբեր միջոցառումների, լինում բազմաթիվ վայրերում, և կարողանում եմ քաղել ամեն օգտակարը։ Եթե մարդ գրագետ է, ունի բարձրագույն կրթություն, դեռ չի նշանակում, որ ամեն ինչ գիտի։  Խելացի մարդը կարող է չունենալ բարձրագույն կրթություն, սակայն խելացի վարվել ու ունենալ ճիշտ նիստուկաց։

-”Տիգրան Արզաքանցյանբարեգործական հիմնադրամի գործունեությունը շատերը կապում էին պարոն Արզաքանցյանի՝ պատգամավոր լինելու հանգամանքով։ Արդյո՞ք մարդկանց մեջ կոտրվել է այդ կարծրատիպը։

-Այո, իրավամբ, երկար ժամանակ բարեգործական հիմնադրամը տարբեր մարդկանց կողմից դարձել էր շահարկման առարկա, սակայն բոլորը համոզվեցին, որ մեր բարեգործությունն անշահախնդիր է։ Այժմ որդիս պատգամավոր չէ, սակայն մեր բարեգործությունը շարունակվում է նույն ոգով,  քանի որ բարի գործեր կատարելը  մեր հոգու պահանջն է, որը մենք բավարարում ենք մեր ամենօրյա աշխատանքով։

Մեր բարեգործության շրջանակը շատ ծավալուն և բազմաբնույթ է։ Աժ  պատգամավոր լինելու տարիներին Տիգրանի ընտրատարածքն ընդգրկում էր Գեղարքունիքի մարզի 17 համայնք՝ Գավառ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ, Լճափ, Հայրավանք, Երանոս, Վարդաձոր, Կարմիր, Արծվաքար, Նորադուզ, Ծաղկաշեն, Գանձակ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք։ Այսօր նա Աժ պատգամավոր չէ, բայց մենք շարունակում ենք մեր բարեգործական ծրագրերն իրականացնել  այդ բոլոր համայնքներում՝ չանտեսելով նաև Արագածոտնի մարզի Օշական գյուղը, որտեղ գտնվում է “Աշտարակյան գինիներ” ՓԲԸ-ն։ Մենք բոլոր տոները նշում ենք միասին՝ երեխաների պաշտպանության օր, սեպտեմբերի 1, ուսուցչի տոն, Նոր տարի, մարտի 8, ապրիլի 7, Հայրենկան մեծ պատերազմի հաղթանակի օր։ Մենք  հաճախակի ենք այցելում նաև մանկատուն, ծերանոց։ Ամեն ամիս մենք ծրագիր ունենք, որը իրականացնում ենք։ 

Հիմնադրման օրվանից սկսած “Տիգրան Արզաքանցյան” բարեգործական հիմնադրամը օգնել և սատարել է շատ-շատ ընտանիքների, կազմակերպությունների, իրականացրել է ծավալուն աշխատանք՝ հովանավորելով մի շարք ոլորտներ՝ սպորտ, մշակույթ,  արվեստ։ Շատ եմ կարևորում ներդրումը կրթության գործում։ Մեծ ուշադրություն է հատկացվում նաև Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմի վետերաններին, անապահով, ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքներին, որոնց տրվում է ֆինանսական, նյութական և բարոյական օգնություն։ Բացի այդ, աջակցություն է ցուցաբերվել Գավառի շուրջ 120 նորաստեղծ ընտանիքների, Գավառի ծննդատանը ծնված երեխաների համար փաթեթեներ են մատուցվել՝ անհրաժեշտ բոլոր պարագաներով։ Ինչպես նաև Տիգրան Արզաքանցյանը մեծ ներդրում ունի փողոցների բարեկարգման, վերանորոգման  գործում։ Այնքան ծավալուն են մեր աշխատանքները, որ դժվար է բոլորի մասին հիշել ու պատմել։  

-Տեղյակ եմ, որ Մարտի 8-ը Ձեր ամենասիրելի տոներից է և ամեն տարի մեծ ոգևորությամբ եք սպասում այդ օրվան։ Ինչպե՞ս նշեցիք Կանանց միջազգային տոնը և ո՞վ Ձեզ առաջինը շնորհավորեց։

-Առաջինն ինձ շնորհավորեց  որդիս, որին հաջորդեցին թոռնիկներիս և մյուսների շնորհավորանքները։ Մարտի 8-ին ես լինում եմ Գավառում՝ ժողովրդի կողքին։ Այս տարի էլ կանանց մասնակցությամբ գեղեցիկ միջոցառում էինք կազմակերել։  Հիրավի, Մարտի 8-ն ինձ համար յուրահատուկ տոն է, ասես գարնան գալուն պես կյանքը, մարդկանց ուրախությունն ու երջանկությունը նորովի է սկսվում։  Սիրում եմ շնորհավորանքներ ստանալ և ինքս շնորհավորել կանանց։ Ինձ համար կարևոր չէ նվերի արժեքը,  կարող եմ մի փոքրիկ ծաղիկ ստանալ, սակայն դա մատուցվի սիրով և ամենաթանկ նվերը դառնա ինձ համար։

-Իսկ ինչպե՞ս եք շնորհավորում ձեր գործարանում աշխատող կանանց։

-Մեր գործարանում աշխատող կանայք միշտ ուշադրության կենտրոնում են։ Ցանկացած տոնի՝ լինի Ամանոր, Մարտի 8, Սուրբ Զատիկ և այլն, նրանք պարտադիր ուշադրության են արժանանում։ Կազմակերպում ենք միջոցառումներ և նվիրում ինչպես մեր արտադրանքից, այնպես էլ կողմնակի այլ նվերներ։
Ամեն ինչում պետք է լինի սեր, եթե սերը չկա, երջանկություն էլ չի կարող լինելե։

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր հայ կանանց ու մայրերին։

-Խորհուրդ եմ տալիս լինել ուժեղ, յուրաքանչյուր գործ անել սիրով ու ժպիտով, դիմացինի մասին միայն լավը խոսել, լինել լավատես։ Ինքս այդպիսին եմ՝ երբեք դիմացինիս մասին վատը չեմ խոսում, չարություն չեմ նկատում։ Տղամարդիկ հարգում են այն կանանց, ովքեր սիրով են վարվում իրենց հետ։ Ամեն ինչում պետք է լինի սեր, եթե սերը չկա, երջանկություն էլ չի կարող լինել։

-Տեղյակ եմ, որ մի շարք մրցանակների եք արժանացել, կպատմե՞ք դրանց մասին։

-Ինչ խոսք, շատ մրցանակների եմ արժանացել, շուրջ 300 պարգևների՝ գրան պրիների, սուպեր գավաթների, մեդալների ու շնորհակալագրերի։ Ինձ համար մեծ հպարտություն էր արժանանալ “Ասպետ մոր” կոչման, որը ստացել եմ 2013 թվականին, քանի որ եղել եմ զինվորների, նրանց մայրերի կողքին, այցելել եմ զորամասեր, ծանոթացել զինվորների առօրյային, օգնություն ցուցաբերել նրանց։  Շնորհակալ եմ կառավարությանն իմ աշխատանքը գնահատելու համար։

-Ձեր կարծիքով ինչպե՞ս մայրերը պետք է ճիշտ դաստիարակեն իրենց զավակներին։

-Զավակներին պիտի այնպես դաստիարակեն, որ նրանք գիտակցեն՝ իրենց հայրենիքից քաղցր բան չկա։ Մեր հայրենիքի խաղաղությունն ու երջանկությունը կախված է մայրերից, քանզի հենց նրանք են իրենց զավակներին՝ ապագա զինվորներին, հայրենասիրություն սերմանում։ Եթե մեր զավակները չպաշտպանեն հայրենիքը, ինչպե՞ս պետք է թշնամուն հեռու պահեն երկրից։ Շատ կցանկանամ, որ յուրաքանչյուր մարդ սիրի իր հայրենիքը։

-Ինքներդ մեծ հաջողությունների եք հասել, երջանիկ կին, մայր ու գործարար եք։ Ձեր կյանքում ինչի՞ պակաս ունեք։

-Մարդ միշտ էլ ինչ-որ բանի պակաս է զգում,  սակայն դա պետք է լրացնել բարությամբ։ Եթե կարողանում ես քո ունեցածը կիսել մեկ ուրիշի հետ ու բարություն արարել, ապա արդեն իսկ պետք է քեզ երջանիկ զգաս։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք նախատեսում իրագործել։

-Անհամբեր սպասում եմ Մայիսի 9-ին, քանի որ ինչպես ամեն տարի, այս տարի էլ  պիտի այցելենք  պատերազմի վետերաններին ու նրանց նվերներ մատուցենք՝  շարունակելով մեր բարեգործությունը։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի      



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...