07:59
05/04/2025
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Կարեն Ղազարյան

2014-06-16 10:53

                                  «Դե Ֆակտո» N 96  (2014թ.)

Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանը  2012-ի նոյեմբերի 12-ից ղեկավարում է Արարատ գյուղական համայնքը։ Այս ընթացքում գյուղում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, որոնց մասինԴե ֆակտոամսագիրը զրուցեց Արարատի գյուղապետ Կարեն Ղազարյանի հետ։

-Պարոն Ղազարյան, նախ խնդրում եմ Ձեր գնահատականը նախորդ տարվան։ Ըստ Ձեզ, ինչպիսին էր 2013 թվականը Արարատ գյուղի համար։

- Արարատ գյուղի համար 2013 թվականը բավականին հաջող տարի էր թե’ գյուղատնտեսության ոլորտում, թե’ իրականացված այլ աշխատանքների առումով։ Կարող եմ վստահորեն ասել, որ նախատեսված աշխատանքները կարողացանք ամբողջությամբ կատարել։

-Իսկ ինչպե՞ս եք գնահատում 2014-ի առաջին եռամսյակը։

- 2014-ը  սկսել էինք բավականին լավ, գյուղատնտեսության համար խոստումնալից տարի էր թվում, սակայն մարտի 29-30-ին  բնության մատուցած դաժան անակնկալը` խիստ ցրտահարությունը, շատ լուրջ վնասներ հասցրեց մասնավորապես` այգեգործությանը։   Իսկ ապրիլի 22-ի կարկուտը, որը հիմնականում  տեղաց մեր համայնքի տարածքում, հսկայական վնասներ հասցրեց արդեն նաև բանջարաբոստանային մշակաբույսերին։ Պետք է նշեմ, որ այս կարկտահարությամբ մենք ևս մեկ անգամ զգացինք հակակարկտային կայանների թվի ավելացման անհրաժեշտությունը։ Գյուղում կար  4 գործող կայան, իսկ ապրիլի սկզբին տեղադրվեցին  ևս 3 նոր կայան, որոնք,  ցավոք, դեռ չէինք հասցրել գործարկել։ Հուսամ` հաջորդ տարի 7 կայանով կկարողանանք հակազդել բնության այդպիսի տարերքին։

-Իսկ ինչպիսի՞ն են հասցված վնասների ծավալները, պարոն Ղազարյան։

-Վնասվել է սպասվող բերքի մեծ մասը՝ պտղատու այգիների, հիմնականում կորիզավորների,  մոտ 90 %-ը,  վաղահաս և որոշակի սորտերի  խաղողի  այգիների գրեթե  60%-ը, կարկուտից տուժեցին  նաև բանջար-բոստանային   մշակաբույսերի ցանքատարածքների 30%-ը։ Համայնքի ավագանու կողմից կազմվել և հաստատվել է տուժած և փոխհատուցման կարիք ունեցող գյուղացիական տնտեսությունների ցանկը։ ՀՀ կառավարությունը   մարզպետարանի  միջոցով, որպես փոխհատուցում,  տրամադրել է  ձմերուկի, լոլիկի  և վարունգի  սերմանյութ, որը տրամադրել ենք  տուժած տնտեսություններին, ինչպես նաև նրանք 100%-ով կազատվեն  2014թ -ի հողի հարկից, իսկ ջրի վարձավճարից` 50%-ով։

-Բացի գյուղատնտեսական  աշխատաքներից, ի՞նչ ծրագրեր են իրականացվել գյուղում այս տարվա ընթացքում և ի՞նչ անելիքներ ունեք մինչև տարեվերջ։

-Համայնքի զարգացման քառամյա ծրագրով   2014թ համար նախատեսված  աշխատանքների մեծ մասն ընթացքի մեջ են՝ որոշ  աշխատանքներ  կատարման, որոշները  նախագծման  փուլում են։ Ավարտին է մոտենում 2013-ին սկսած Արարատ գյուղի մանկապարտեզի հիմնանորոգման  ծրագիրը և առավելագույնը  1 կամ 2 ամսից  կշահագործենք այն։  Մինչ վերանորոգումը մանկապարտեզը գործում էր իր հնարավորությունների 30 տոկոսի չափով, չունեինք սենյակներ տարբեր տարիքային խբերի համար։ Վերանորոգումից հետո առաջին մասնաշենքում կունենանք  2 խումբ` նախկին մեկի փոխարեն, իսկ նոր` երկրորդ մասնաշենքում կգործի ևս 4-ը,   այլևս  չենք ունենա խմբասենյակների սղության խնդիր և գյուղի մանուկները լիարժեք հնարավորություն կունենան հաճախելու բարեկարգ, գեղեցիկ ու ջեռուցվող նոր մանկապարտեզ։

Գյուղն ունի երեք դպրոց։ Ասեմ, որ 2013-2014 թթ-ի ընթացքում դպրոցներին պարբերաբար տրամադրվել է դրամական օգնություն, աջակցել ենք նրանց  թե’ դպրոցներում մասնակի վերանորոգումներ իրականացնելու, թե’ կրթական ծրագրերի իրականացման մեջ մեր ներդրումն  ունենալու հարցում։ Մեր պարտքն ենք համարում մեր մշտական ուշադրության կենտրոնում պահել թե’ երեխաներին, թե’ մեզ  կրթած և մեր ապագա սերնդի  կրթության և դաստիարակության  դժվար գործը ստանձնած մեր մանկավարժներին։ Թիվ 2 դպրոցում 2013թ հոկտեմբերի մեկից գործում է դպրոցահենք նախակրթարան։ Երեխաները հիանալի արդյունքներ են ցուցաբերում։ Վերջերս նույնիսկ Համաշխարհային բանկի Կրթական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչները դասալսում անցկացրեցին նախակրթարանում և հիացած էին մեր փոքրիկների գիտելիքներով։

Նախորդ տարվանից սկսել ենք խմելու ջրի ջրագծերի թարմացման ծրագիրը։ Այս պահին աշխատանքները տարվում են, խողովակներ են փոխվում և նախատեսում ենք մինչև տարեվերջ փոխել 13,5կմ երկարությամբ ջրագիծ։

Այս տարի Արարատի գինու գործարանի կողմից նվեր ենք ստացել աղբատար մեքենա, ինչը շատ կարևոր է մեր գյուղի կանոնավոր աղբահանությունն իրականացնելու համար, մեր գյուղում աղբահանության և շրջակա միջավայրի մաքրության հարցը շատ խիստ է դրված, ուստի հավելյալ մեքենայի պարագայում ընդհանրապես չենք ունենա  աղբահանության խնդիր։  Գյուղում ունենք մոտ 200 տարվա պատմություն ունեցող եկեղեցի՝ Սբ Հակոբ եկեղեցին։

Ինչպես գիտենք Սպարապետ Վազգեն Սարգսյանը մեր համագյուղացին է, և գյուղում կա  նրա տուն թանգարանը։ Ավելացնեմ, որ իմ հեռակա ծրագրերից  մեկն է նաև  Արարատ գյուղի թանգարանի հիմնումը։  Համոզված եմ, որ մի քանի տարի հետո Արարատ գյուղը  կլինի  մեր հանրապետության զբոսաշրջության համար ցանկալի և  հետաքրքիր  վայրերի ցանկում։

-Պարոն Ղազարյան, ինչպես հասցրեցինք նկատել, գյուղի փողոցները բավականին բարեկարգ տեսք ունեն, գյուղն ունի այգի, շատրվաններՈրքանո՞վ է այս ամենն օգնում գյուղացու մշակութային, ժամանցային առօրյան կազմակերպելու հարցում։

-Ճիշտ նկատեցիք` մենք ունենք ժամանցի գեղեցիկ վայր՝ կանաչապատ հանգստի գոտի, որտեղ պարբերաբար կազմակերպում ենք մշակութային ծրագրեր, ժամանցային միջոցառումներ, հիշատակի օրեր` Անդրանիկ Զորավարի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան, մայիսյան եռատոնի առթիվ։ Շուրջ 19մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնանորոգվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր-կոթողը` ձեր տեսած գեղեցիկ շատրվաններով, բարեկարգ այգիով, որտեղ մեր գյուղացիները հաճույքով անցկացնում են իրենց առօրյա ժամանցը, երեկոյան հանգիստը. հավաքվում են մեծ միջոցառումների ժամանակ, միասին տոնում և ուրախանում։ Ասեմ, որ այս այգին  80-ականներին եղել է Արարատի  շրջանում  հանգստի  և ժամանցի  լավագույն վայրերից մեկը, որը սակայն հիմնովին ավերվել և անմխիթար տեսք ուներ։ Այս այգին վերականգնելու և այն գյուղացիներին վերադարձնելու խնդիր էի դրել իմ առջև։ Այգում դեռևս անելիքներ ունենք, կարծում եմ այն վերջնական բարեկարգումից հետո էլ ավելի գեղեցիկ և հանրապետության շատ քաղաքային այգիների հետ մրցունակ վայր կդառնա։

-Պարոն Ղազարյան, կխնդրեի խոսել նաև արդեն նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանի  մասին։

-Պարոն Գրիգորյանն իր գործի գիտակ, իր խոսքի տեր մարզպետ էր, ում հետ աշխատելը բավականին հետաքրքիր էր   և արդյունավետ։ Համոզված կարող եմ ասել, որ նա բնապահպանության նախարարի պաշտոնում ևս կաշխատի նույն եռանդով և մեծ հաջողություններ ու ձեռքբերումներ կարձանագրվեն   մեր  երկրի բնապահպանության ոլորտում։

-Իսկ ի՞նչ անելիքներ ունեք առաջիկայի համար։

-Պարզապես շարունակելու եմ աշխատել նույն նվիրվածությամբ։ /Ժպտում է/։

Հարցազրույցը` Թ. Արզումանյանի



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...