19:08
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Մարիամ Նուշիկյան

2014-07-21 11:16

                                      «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի Արարատ տեղամասը սպասարկում է Արարատ քաղաքի ու ԶՈԴ թաղամասի 3555 բաժանորդի։

Ներկայացնում ենք  Դե ֆակտո  ամսագրի հարցազրույցը  Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի Արարատ տեղամասի կոմերցիոն ծառայության պետ Մարիամ Նուշիկյանի հետ։

-Տիկի՛ն Նուշիկյանխնդրում եմ ներկայացրեք, թե ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ի Արարատ տեղամասում։

-Նշեմ, որ 2012 թվականին ԶՈԴ թաղամասում ներքին խողովակաշարը՝ շուրջ 7000 կմ, ամբողջությամբ փոխվեց, իսկ օրեր անց ավարտին կհասվի Արարատ քաղաքի ներքին խողովակաշարերի փոփոխության գործընթացը։ Բոլոր այս ծրագրերն իրականացվել են Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։

-Ինչպիսի՞ն է բաժանորդների հետ փոխհարաբերությունը։ Արդյո՞ք հաճախ են գրանցվում սպառված ջրի վարձի դիմաց մուծումների ուշացման դեպքեր։

-Մեր բաժանորդների հետ փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։ Երբեմն վարձերի մուծման ուշացումներ լինում են, ինչը պայմանավորված է բնակիչների աշխատավարձերի ուշացման հետ։ Նշեմ, որ Արարատ քաղաքի բնակչության մոտավորապես 80 տոկոսի զբաղվածությունն ապահովում է Արարատի ցեմենտի գործարանը։ Երբեմն վարձերի մուծման մասով խնդիրներ են առաջանում նաև ԶՈԴ թաղամասի բնակիչների հետ, ովքեր հիմնականում այնտեղ բնակվում են վարձակալության հիմունքներով։

-Արդյո՞ք հաճախ են գրանցվում ջրագողության դեպքեր։

-Նման դեպքեր գրանցվում էին նախկինում, երբ դեռևս ներքին ցանցը չէր փոփոխվել, իսկ այժմ ապօրինի ջրագծերը հեռացվել են և ջրագողության դեպքերը, կարելի է ասել, բացառված են։

-Որքա՞ն է կազմում ջրամատակարարման տևողությունը։

-Նախկինում՝ մինչև ջրագծերի փոփոխությունը, իրականացվում էր 3-ժամյա ջրամատակարարում, իսկ այժմ ջրամատակարարման տևողությունը 6-ժամյա է։

Պետք է նաև նշեմ, որ մենք արագ արձագանքում ենք վթարներին՝ անգամ ոչ աշխատանքային ժամերին։

 

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...