18:26
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Պատրիկ Լորենը հիանալի ղեկավար է, պատրաստ աջակցելու յուրաքանչյուր խնդրի դեպքում

2014-07-22 11:47

                                     «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Հարություն  Արմենակյան, “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի “Թալին” տեղամասի պետ

-Պարո՛ն Արմենակյան, որքա՞ն ժամանակ է, որ զբաղեցնում եքՀայջրմուղկոյուղիՓԲԸ-իԹալինտեղամասի պետի պաշտոնը, ո՞ր համայնքներին է սպասարկում տեղամասը։

-Շուրջ ինը տարի է` աշխատում եմ այս պաշտոնում։ “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ-ի “Թալին” տեղամասը ջրամատակարարման ծառայություններ է մատուցում Թալին քաղաքի և հարակից 16 գյուղական համայնքներին։

-Ի՞նչ վիճակում է ջրագծերի ներքին ցանցը, օրական քանի՞ ժամով է ջուր տրվում համայնքներին։

-Գաղտնիք չէ, որ ջրագծերի ներքին ցանցն արդեն լուրջ վերանորոգման կարիք ունի, քանի որ հին է, մաշված։ Այնուամենայնիվ, մեր սպսարկման ներքո գտնվող համայնքները կանոնավոր կերպով ստանում են ջրամատակարարում. Թալին քաղաքն ապահովված է 12-ժամյա, իսկ հարակից գյուղերը` 24-ժամյա ջրամատակարարմամբ։ Այժմ  նախագծեր են կազմվում մեծ ներդրումային ծրագիր իրականացնել այս տարածաշրջանում. մոտ մեկ միլիոն երկու հարյուր հազար ԱՄՆ դոլարի չափով Ասիական բանկը պետք է ներդրում կատարի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։  

-Ո՞ր աղբյուրներից եք ջուր ստանում։

-Թալին քաղաքը սնվում է Կենտաղբյուր, Ութ հարյուր ինը աղբյուրներից, իսկ հարակից համայնքները` Զովասար ջրատարից։

-Ջրի կորուստներ ունենո՞ւմ եք, կարողանո՞ւմ եք վերահսկել իրավիճակը։

-Ջրի կորուստներ ունենում ենք ինչպես ջրագծերի մաշվածության, այնպես էլ  ջրագողության հետևանքով, սակայն ոչ մեծ ծավալի, իսկ վերը նշված ներդրումայի ծրագրերի իրականացումից հետո այլևս նման խնդիր չենք ունենա։

-Կոյուղու վիճակն ինչպիսի՞ն է։

-Միայն  Թալին քաղաքն ունի  կոյուղի, որը նորմալ վիճակում է։ Պետք է նշեմ, որ Թալին քաղաքում ավելի հեշտ է վերահսկողություն իրականացնել, քանի որ բոլոր ջրաչափերը դրսում են  տեղադրված։

-Ինչպե՞ս կբնութագրեք Պատրիկ Լորենի հետ  աշխատանքը։

-Պատրիկ Լորենը հիանալի անձնավորություն է, լավ ղեկավար։ Նրա անձի մասին միայն դրական բնութագրումներ կարող եմ տալ։ Նա մեզ ապահովել է աշխատանքի համար անհրաժեշտ տեխնիկայով, ինչը ավելի դյուրին և արդյունավետ է դարձնում մեր աշխատանքը։

Նա պատրաստ է ամեն հարցում աջակցել մեզ, անմիջապես արձագանքում է մեր յուրաքանչյուր խնդրին։ Մենք շատ գոհ ենք նրանից։

Հարցազրույցը` Ս. Թ.



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...