15:34
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Այժմ հաճախորդների հետ աշխատանքը զգալիորեն հեշտացել է

2014-07-24 11:17

             «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Հայջրմուղկոյուղի  ՓԲԸ-ի Արտաշատի տեղամասը սպասարկում է Արտաշատ քաղաքն ու հարակից 33 համայնքները։ Սիմոն Սաֆարյանը Արտաշատի տեղամասի կոմերցիոն բաժնի պետ է արդեն հինգ տարի։ Ներկայացնում ենք Դե ֆակտո  ամսագրի հարցազրույցը Սիմոն Սաֆարյանի հետ։

 -Պարո՛ն Սաֆարյան,  ի՞նչ աշխատանքներ են իրականացվել “Հայջրմուղկոյուղի”  ՓԲԸ-ի Արտաշատի տեղամասում։

-Նշեմ, որ Արտաշատ քաղաքում  ամբողջությամբ փոխվել են ներքին ջրագծերը  և այժմ քաղաքում ջրամատակարարում է իրականացվում առավոտյան  8։00-ից մինչև 23։00-ը։ Այս պահին ներքին ջրագծերի փոփոխություն է իրականացվում Շահումյան, Դիմիտրով, Մշավան և Մասիս համայնքներում։ Բացի խողովակաշարերի ներքին ցանցի փոփոխությունից, իրականացվում են նաև դիտահորերում ջրաչափերի տեղադրման աշխատանքներ։ Այս ամենի արդյունքում ջրի կորուստներն էականորեն նվազում են։ Բացի այդ, դիտահորերում ջրաչափերի տեղադրումից հետո բաժանորդների կողմից իրականացվող խախտումները գրեթե բացառվում են։

-Միջինում որքա՞ն է կազմում ջրամատակարարման տևողությունը։

-Ջրամատակարարման տևողությունը միջինում կազմում է 18 ժամ։ Նշեմ, որ այժմ 24-ժամյա ջրամատակարարմամբ ապահոված են Լանջազարդ, Կանաչուտ գյուղերը, որտեղ ներքին ջրագծերն ամբողջությամբ փոխվել են։

Ինչ վերաբերում է մատակարարվող ջրի որակին, ապա ջուրն ամեն օր անցնում է լաբորատոր ստուգում և համապատասխանում է բոլոր չափորոշիչներին։

-Ինչպե՞ս են իրականացվում սպառված ջրի դիմաց վճարումները։ Արդյո՞ք բաժանորդները պատշաճ կերպով կատարում են վճարումներ։

-Այո, պետք է նշեմ, որ այժմ բաժանորդների հետ աշխատանքը զգալիորեն հեշտացել է։ Եթե տարիներ առաջ նրանք տեղյակ չէին անգամ ջրի սակագնից, ապա այժմ վճարումներ են կատարում բանկերում։

-Արդյո՞ք հաճախ են գրանցվում ջրագողության դեպքեր։

-Ջրագողության դեպքեր երբեմն գրանցվում են՝ ավելի հաճախ ջրաչափից դուրս շրջանցող գծերի տեսքով, սակայն կարող եմ ասել, որ մեր տեղամասում նման դեպքերը շատ չեն։

Հարցազրույցը՝ Լուսինե Հովհաննիսյանի





Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...