13:54
03/29/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհը ոտքի սակ Գևորգ Ասատրյանի հետ

2014-07-29 12:25

                                «Դե Ֆակտո» N 97  (2014թ.)

Ութ  ամիս Միքելանջելոն  քարի  հանքերում  ապրեց`  նրա  շքեղ դամբարանի  մարմարի  ընտրությունը  կատարելու  համար։
  Հռոմում  նրան  ուրախ  տեսարան  էր  սպասում։  Սուրբ  Պետրոսի հրապարակն  ամբողջովին  լցված  է  իր մարմարով,  իսկ  տխուր  նորությունն  այն  էր, որ  Հուլիոս  պապը  նրան  այլևս  չէր  ուզում ընդունել։  Մինչ  երկրի  գլխավոր քանդակագործն   աշխատում  էր  քարի  հանքում,  վերածննդի  մեկ  ուրիշ,  ավելի  ճարպիկ  հանճարներից   մեկը  համոզել  էր  Պապին,  որ  կենդանության  օրոք  կառուցված  դամբարանը  վատ  նշան  է։  Ավելի  լավ  է   գումարը  ներդնել  իր  կողմից  կառուցվող  Սուրբ  Պետրոսի բազիլիկի  շինարարության  մեջ։ Ճարպիկի  անունը  Բրամանտե  էր։  Բացի   նրանից, Պապի  բյուջեի  համար  պայքարում  էր  նաև… Ռաֆայելը։  Ի  տարբերություն  մրցակիցների` Միքելանջելոն  փող  մուրալ  չէր  սիրում։ Նա  այնքան  հպարտորեն  հեռացավ  Հռոմից,  որ  Պապը  ստիպված  էր    անձամբ  գնալ  նրան  վերադարձնելու։  Բայց  Բրամանտեն դիրքերը  չզիջեց։ Նա  խորհուրդ  տվեց  պապին` Միքելանջելոյին  պատվիրել  Սիքստինյան  կապելլայի  նկարազարդումը,  հույս ունենալով, որ  Միքելանջելոն  կարող  է  միայն  քարերի  հետ աշխատել։ Նրա  հույսերն  իզուր  էին։  Չորս  տարի  շարունակ Միքելանջելոն  պառկեց  տախտակների  վրա,  վեց  հարյուր   քառակուսի  մետրը  Աստվածաշնչից  վերցված   տեսարաններով   նկարազարդելու  համար  և  երբեք  չդադարեց  վիճել  Պապի հետ։ Երբ  Հուլիոս  Երկրորդը  փորձում  էր  բարձրանալ  նրա մոտ,  Միքելանջելոն  նրա  վրա  փոքրիկ  տախտակներ  էր շպրտում`  հրաժարվելով  ոսկեզօծել  որմնանկարները, որպեսզի   վերջիններն  ավելի  հարուստ  տեսք  ունենան։
    Առանց  ոսկու  էլ պարզ  էր։ Գլուխգործոց  էր  ստացվել։ Դրա համար  էլ հաջորդ  պապերն, ովքեր  Միքելանջելոյին       աշխատանք  էին  առաջարկում, գնալով  ավելի  էին  վստահում  նրա  գեղարվեստական  լուծումներին։  Բայց  պապերից բացի  ուրիշ  կարևոր  անձիք  էլ  կային։ Օրինակ, արարողակարգի  պետ  Բիաջո  դե  Չիզենան` “Ահեղ դատաստանը”  որմնանկարից։  Իր  կողմից  Միքելանջելոն  միայն ավանակի  ականջներն  էր  ավելացրել։ Մնացածը կատարելապես  նման  էր  բնօրինակին։ Ասում  են,  Բիաջոն  Հռոմում  հայտնի  էր  իր  արատավոր  կապերով  և  չնայած դրան  վիրավորվել  էր  ու  բողոքել  Պողոս  Երրոդին։ Պապն ասել  էր. “Իմ  իշխանությունը  երկնքում  է  և երկրի  վրա։ Դժողքում  քեզ  ոչնչով  օգնել  չեմ  կարող”։
    Պատվիրատուների  հարցում  Միքելանջելոյի  բախտը  բերել  էր,  պատվիրատուներն  էլ  բախտավոր  էին  Միքելանջելոյի հարցում։
     Հուլիոս  Երկրորդի  դամբարանի  աշխատանքը  շարունակվեց  նաև  պապի  մահից  հետո։
     Քանդակագործի  մահից  հետո  քանդակների  մի  մասը  նրա աշակերտներն  են  ավարտել։  Եվ  եթե  չլիներ  Մովսեսի  անմահ քանդակը,  Հուլիոս  Երկրորդ  պապին  կհիշեին  միայն պատմաբանները։  Լավ  է, որ  մարմարից  թնդանոթներ  չեն պատրաստում։  Միքելանջելոյի  Մովսեսը  փոքրիկ  գաղտնիք ունի։ Մարգարեն  կոտոշավոր  է։ Դա  Ելից  գրքի  սխալ թարգմանության  հետևանքն  է։ Աստվածաշնչում  ասված  էր. “Մովսեսի  դեքին  դժվար  է  նայել, որովհետև  այն  շողարձակում  է” ։ Բայց  թարգմանիչը  որոշել  է, որ  պետք  է  լինի  “որովհետև  այն  կոտոշներ  ունի”։ Եբրայերենով  միևնույն  խոսքը նշանակում  է  և՛  կոտոշ,  և՛  շող։  Այնպես  որ  Մովսեսի  արձանը  նվիրված  է  ոչ  միայն  եկեղեցու  վեհությանն,  այլև  նրա սխալներին։
Ամեն  դեպքում  եկեղեցին  իր  ամենամեծ  սխալները  թույլ  է տվել  ոչ  թե  սուրբ  գրքերում, այլ  քաղաքային  հրապարակներում։ Ամենահանրահայտ   դեպքը  Կամպո  դե Ֆիորի  հրապարակի  խարույկն  է։  Այստեղ, 1600 թվականին, խարույկի  վրա  այրեցին  Ջորդանո  Բրունոյին, ով  պնդում  էր, որ  տիեզերքն  անծայրածիր  է, իսկ  մեր  երկիրն  այնտեղ միակը  չէ։ Կոլումբոսն  արդեն  հայտնաբերել  էր  Ամերիկան, Մագելլանը  կատարել  էր  իր  շուրջերկրյա ճանապարհորդությունը, իսկ  եկեղեցին  համակերպվել  էր  այն մտքի  հետ, որ  երկրագունդը  կլոր  է։  Բայց  երկինքը հանձնելու համար  նա  դեռ  պատրաստ  չէր։ Բրունոյի  մահապատժից  ընդամենը  ինը  տարի  հետո  նրա հայրենակից  Գալիլեյը  ստեղծեց  առաջին  աստղադիտակը Ֆլորենցիայի  ամբողջ  ազնվականությունը  գալիս  էր  այդ խողովակից  աստղերին  նայելու։ Ֆրանսիայի  թագավորը  խնդրել  էր, որ  որևէ  լուսատու  իր  անունով  կոչեն։ Գալիլեյը մեծ  փառքի  արժանացավ։
   Մի  քանի  հետազոտություններից  հետո  պարզվեց, որ  “Ծիրկաթին”-ը  բաղկացած  է  միլիարդավոր  առանձին  աստղերից, որ  Յուպիտերը  արբանյակներ  ունի, իսկ  արևի  վրա  բծեր  կան։ Եկեղեցին  նույնպես  ուշադիր  ուսումնասիրեց  բացված  տեսարանը։  Ճիզվիտների  մեջ  լավ  գիտնականներ  էլ  կային, նրանք  տեսնում  էին  և՛  բծերը, և՛  մոլորակները  և՛ գիսաստղերը։ Գիսաստղերի  պատճառով  նույնիսկ  գիտական բանավեճ  ծագեց։
    Գրքում  Գալիլեյը  պնդում  է, որ  գիսաստղերը  օպտիկական երևույթ  են  և  ծաղրում  է  ճիզվիտներին, ովքեր  դրանք  ոչ  երկրային  օբյեկտներ  են  համարում։ Գալիլեյի  վաղեմի  ընկեր Ուրբան  Ութերորդ  պապը  նվեր  ստացավ  գիրքը, գովեց  գիտնականին  և  ճիզվիտներին  արգելեց  վիճել  նրա  հետ։
    Իսկ    մեկ  ուրիշ   գիրք   արդեն  վերջ  դրեց  Գալիլեյի  ու  Պապի  ընկերությանը։ Այստեղ  ոչինչ  չի  գրված գիսաստղերի  սխալ  տեսության  մասին։ Դրա  փոխարեն  կա Կոպերնիկոսի  ճշմարիտ  տեսությունը։ Երկխոսությունը  վեճ  է  երեք  մարդկանց  միջև. երկու  խելացիների  և  մեկ` ոչ  այնքան։ Նա, ով  այնքան  էլ  խելացի  չէ, պնդում  է  աշխարհի արիստոտելյան  պատկերացումը… և  այնտեղ  Ուրբան Ութերորդը  ճանաչեց…իրեն։ Երևի  ճիզվիտնե՛րն  օգնեցին։ Գիրքը  երկու  հարյուր  տարի  արգելվածների  ցուցակում  էր,  իսկ  հեղինակը  մինչև  կյանքի  վերջը  հայտնվեց  տնային  կալանքի  տակ։
    Բայց  նա  նախ  ստիպված  եղավ  ծնկի  իջնել  նախկին  ընկերոջ  առաջ… և  ընդունել, որ  Արեգակը  Երկրի  շուրջ  է  պտտվում։ Կարևոր  չէ, թե  աստղադիտակից  ի՛նչ  ես  տեսել, երբ  քեզ  այս գործիքների  հետ  են  ծանոթացնում։
    Բարեբախտաբար, մեր  օրերում  եկեղեցին նորից  վերադարձավ  աստղադիտակին։

 



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...