23:05
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Միշել Ռիվասի

2014-09-09 15:05

                                       «Դե Ֆակտո» N 99  (2014թ.)


Հարգելի՛ պարոն Շատվորյան

Ինձ պարոն Նիկոլաս Թավիթյանը տեղեկացրել է, որ Ուկրիանայի հայերի միությունը ցանկանում է կանոնավոր կերպով աշխատել Եվրամիության հետ, և Դուք շուտով այցելելու եք եվրոպական հաստատություններ։

Միայն կարող եմ ողջունել ԵՄ մակարդակով աշխատելու Ձեր հետաքրքրվածությունը, և կարծում եմ, որ դա կարող է նպաստել Ձեր երկրի և Եվրամիության միջև կապերի ամրացմանը, Ձեր աշխատանքին, ինչպես նաև Ուկրաինայում հասարակական ու քաղաքական բարեփոխումներին։ Ինչպես գիտեք, ես երկար տարիներ բարձրացրել եմ հայկական հարցը Ֆրանսիայում։ Հատկապես  կարևոր է այն կազմակերպությունների զարգացումը, որոնք խթանում են հայկական մշակույթն ու կրթությունը, ինչպես նաև աջակցում են փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը։ Ուկրաինայում, ինչպես և այլ տեղերում, եվրոպական մակարդակով փոխանակումների մասնակցելը կարևոր է այս տեսանկյունից։

Ես վերջերս Ուկրաինայում մասնակցում էի Չերնոբիլի աղետից տուժածների համար ստեղծված կենտրոնի բացմանը։ Տեղյակ կլինեք, որ ես հատկապես մտահոգված եմ հասարակության առողջության և շրջակա միջավայրի հարցերով։

Այսպիսով, ես անհամբեր սպասում եմ հնարավորության` մոտ ապագայում Ձեզ հետ քննարկելու փոխադարձ հետաքրքրության այս հարցերը։ Ուրախ կլինեմ հանդիպել Ձեզ։ Նշեմ, որ Ձեր այցի ընթացքում ես կլինեմ Բրյուսելում և սպասում եմ այդ հնարավորությանը։

 

Հարգանքներով`

Միշել Ռիվասի

Եվրոպական խորհրդարանի անդամ




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...