19:07
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Սերգո Կարապետյանի այցը մարզեր

2014-09-17 10:50

                                   «Դե Ֆակտո» N 99  (2014թ.)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ամռան ամիսներին շարունակել է իր մարզային այցելությունները, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ հուլիսի 18-ին սկսվել է Այգեձոր համայնքից, ուր մարզպետ Հովիկ Աբովյանի հետ ծանոթացել է ‚Էկոգարդեն արտադրական կորպորացիաե ՍՊԸ-ի գործունեությանը։

Այցելությունը շարունակվել է Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքներում, ուր նախարարը հանդիպել է գյուղացիներին, լսել նրանց հուզող հարցերը՝ կապված հիմնականում պետական աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունների հետ։ Բարձրացված հարցերին նախարարը խոստացել է ընթացք տալ՝վերջիններիս լուծման հնարավորություններին հանգամանորեն ծանոթանալուց հետո։

Այցելության ընթացքում նախարարը եղել է նաև սահմանամերձ այլ գյուղերում, հավաստիացել, որ մթնոլորտն այստեղ հանգիստ է և աշխատանքային, հանգամանորեն զրուցել գյուղացիների հետ, դրվատանքի խոսք ասել նրանց ոչ միայն դժվարին, այլև վտանգավոր աշխատանքի վերաբերյալ, և խոստացել ըստ ամենայնի ու հնարավորինս օժանդակել նրանց գյուղատնտեսությանն առնչվող բոլոր հարցերում։

Հուլիսի 25-ին նախարարն այցելել է Կոտայքի մարզ։ Իր այցը մարզ նա սկսվել է Ձորաղբյուր համայնքում գտնվող ‚Բիո Գրուպե ՍՊԸ-ից։ Նախարարը մարզպետ Արամ Հարությունյանի ուղեկցությամբ ծանոթացել է լոլիկի մշակության պայմաններին, ինչպես նաև արտադրության ընդլայնման համար իրականացվող աշխատանքներին։ Այնուհետև նախարարը ծանոթացել է Ձորաղբյուր համայնքի հացահատիկի բերքահավաքի ընթացքին։ Գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար Ձորաղբյուր համայնքին պետական աջակցության ծրագրի շրջանակներում հատկացվել է սերմացու, պարարտանյութ և դիզելային վառելանյութ։ Այցի վերջին կանգառը Գողթ համայնքում է եղել, որտեղ նախարարը ծանոթացել է ‚Էկոտոմատոե ՓԲԸ գործունեության հետ։

Հուլիսի 29-ին Սերգո Կարապետյանը մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ մի շարք համայնքներում ծանոթացել է սկսված բերքահավաքի ընթացքին։ ‚Այս տարի առատ բերք է սպասվում. մարզում 3 000 հեկտար լրացուցիչ հող է մշակվել և մշակովի հողերի ծավալները հասել են 78 տոկոսի, որից՝ 640 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր , 120 հեկտար կարտոֆիլ, 200 հեկտար բոստանային մշակաբույսեր, ինչն աննախադեպ երևույթ է մեր հանրապետության համար։ Մարզում ավարտվել է հացահատիկի բերքահավաքը, ցորենի միջին բերքատվությունը մեկ հեկտարից կազմել է 45 ցենտներ և լրացուցիչ մշակվել է 1000 հեկտար հացահատիկային մշակաբույսերե, – ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը՝ ամփոփելով Արմավիրի մարզ կատարած այցի արդյունքները։

Օգոստոսի 1-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարն այցելել է Սյունիքի մարզ, որը հացահատիկային մշակաբույսերի արտադրության առումով հանրապետությունում առաջատարն է։ Մարզպետ Վահե Հակոբյանի, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրենի և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետի ուղեկցությամբ ծանոթացել է ցորենի և գարու բերքահավաքի ընթացքին։ Սյունիքի մարզ այցի ընթացքում նախարարը հանդիպումներ է ունեցել համայնքապետերի, տեղի ֆերմերային, գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ և քննարկել գյուղատնտեսության ոլորտին առնչվող մի շարք առաջնահերթ խնդիրներ։ Օգոստոսի 12-ին նախարարն ու վարչապետն այցելել են Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով։

Օգոստոսի 13-ին Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի մի շարք համայնքներ, որտեղ մարզպետի տեղակալներ Սեյրան Պետրոսյանի և Հարություն Արշակյանի ուղեկցությամբ ծանոթացել է արոտների ջրարբիացման ծրագրի ընթացքին և դիտարկել գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերը։

Չնայած տեղացած կարկուտին` Շիրակի մարզում հացահատիկի լավ բերք է սպասվում, քանզի այս տարի 3000 հեկտար ավել ցանք է կատարվել, որից միայն 2200 հեկտարը հացահատիկային մշակաբույսերն են կազմում։ Պետության կողմից մատչելի պայմաններով տրամադրվող բարձրորակ սերմերն ունեն բարձր վերարտադրողականություն և դա նպաստել է նաև հեկտարից ստացվող միջին բերքատվության աճին։ Եվ դա մեզ հույս է ներշնչում, որ կգերազանցվեն նախորդ տարվա ցուցանիշներըե, – ամփոփելով այցը` նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարը։




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...