19:58
03/28/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
“Պատարագը`բեմից” նշանակում է ընծա՝ խորանից

2014-09-19 11:21

                               «Դե Ֆակտո» N 99  (2014թ.)

 

Հարցազրույց        “Զվարթնոց Վերածննդի”  հիմնադրամի հիմնադիր և “Պատարագը՝ բեմից” ծրագրի հեղինակ՝ Սուսաննա Բաղդասարյանի հետ։

 

-”Զվարթնոց Վերածննդիհիմնադրամը պատրաստվում է  “Պատարագը՝ բեմից ծրագրով ելույթ  ունենալ Հայաստանից դուրս 100 քաղաքներում`տարբեր ազգերի, տարբեր հավատքի տեր մարդկանց, ինչպես նաև հայկական համայնքների համար։ Հիմնադրամը հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցի մասին խոսելու է այս ծրագրի միջոցով։

Այսօր արդեն համայն աշխարհն է խոսում Հայոց ցեղասպանության մասին։ Սա, ոչ միայն  մարդկության առջև դրված մի խնդիր է, որը մեկ դար շարունակ լուծում չի գտելսա չարի ու բարու, ատելության և սիրո խնդիր է։

Շատ լսարաններից կխոսենք, պատմություններ կպատմենք ցեղասպանության մասին, կքննադատենք ու նորովի կարծարծենք ցեղասպանության թեման։ Հիմնադրամն իր ծրագրով  առաջարկում է այդ ահռելի ու մարդկությանն անծանոթ բարբարոսության մասին խոսել աղոթքով՝ ևս մեկ անգամ ցույց տալով համայն մարդկությանը, թե ինչպիսի մշակույթ ունի հայ ազգը, և այսօր երիտասարդներն ու պատանիները ինչպիսի անաղարտությամբ են պահպանում դարեր ապրած հայ մշակույթը։ Մենք առաջարկում ենք կոմիտասյան երգով, նարեկյան ու մաշտոցյան տաղերով խոսել այն մշակույթի մասին, որտեղ ճարտար լեզուն ու երկրային երաժշտությունը կարող են միաձուլվել, դառնալ մշակութային անքաքտելի մի արժեք։ Ցեղասպանության, նույնիսկ գազաններին անծանոթ բարբարոսության մասին կխոսենք Սուրբ Պատարագում դարերով հնչած երգերի լեզվով։ Աշխարհին այդ ձևով կպատմենք հայ մշակույթի մասինայն ամեն հայի էությունն է։ Թող գիտենան ու տեսնեն՝ նման էությամբ մարդը, ժողովուրդը, ազգը այնքան սեր ունի, որին վերացնել երկրի երեսից երբևէ հնարավոր չէ։

 

-Ցեղասպանության մասին խոսել աղոթքով։ Ի՞նչ եք կարծում, հասարակությունը կհասկանա Ձեր դիրքորոշումը։

-Երբ խոսում ենք վատ երևույթի մասին, մենք ինքներս արդեն վատ ինֆորմացիա ենք տարածում։ Մենք կարող ենք ցեղասպանության մասին խոսելու փոխարեն համայն աշխարհին առաջարկել հոտնկայս աղոթել ցեղասպանության զոհերի անմեղ հոգիների հիշատակին։ Համայն աշխարհին առաջարկ անենք կոմիտասյան, նարեկյան, մաշտոցյան տաղերի ու շարականների ներքո մի պահ վեր բարձրանալ կենցաղային ու նյութական, քաղաքական ու տարածքային խնդիրներից ու զգալ այն ցավը, որը զգում ենք մենք արդեն 100 տարի։ Ու աղոթենք  անմարդկային ոճրագործության պատճառով զոհված մարդկանց հիշատակի համար։

-Ո՞րն է խնդրի լուծման ճանապարհը՝ աղո՞թքը, թե՞ գաղափարախոսությունը։

-Հայ առաքելական եկեղեցու աղոթքը պահպանվում է դարերով ու անփոփոխ, մեր աղոթքով ենք անցել այսքան քարքարոտ ու երկար ճանապարհ ու մահմեդականների հարևանությամբ մնացել հայ քրիստոնյա. միշտ են ձգտել հային որպես ազգ վերացնել, բայց չի ստացվել, և չի էլ ստացվի, քանզի մի մեծ գաղտնիք կա մեր աղոթքի մեջ։

-Ծրագրի մասին խոսում եք այդքան հաստատուն և իրատեսական։ Ի՞նչը կարող է խոչընդոտել ծրագրի իրականացմանը։

-Անտարբերությունը։

Ծրագրի հիմնական նպատակն է՝ կոչ անել և մեր ցավոտ խնդրի շուրջ համախմբել  սփյուռքում գտնվող հայկական համայնքներին, հոգևոր թեմերին, Հայաստանում և Հայաստանից դուրս գործող այլ տարբեր կազմակերպություններին, ոչ հայկական կազմակերպություններին, մի բռունցք դառնալ ու մեր հարգանքի տուրքը մատուցել անմեղ զոհերի հիշատակին։

Այս ծրագիրը չի կայանա մեկի կամ երկուսի համագործակցությամբ։ Սա բոլորիս խնդիրն է ու կիրականանա միայն բոլորիս համախմբվածության արդյունքում ։

-Մեր կառավարությունն օգնե՞ց  Զվարթնոց հայ երգի  մրցույթ-փառատոնի իրականացմանը։

-Իհարկե՛, և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Լեռնային Ղարաբաղի կառավարությունը օգնել է իր հնարավորության սահմաններում։ 

Մենք շնորհակալ ենք ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ մշակույթի   նախարարություններից, ՀՀ մարզպետներից, քաղաքապետերից, համայնքի ղեկավարներից։ Նրանք են մեզ ոգևորել ու ընթացք տվել ծրագրին՝ իրենց  ջերմ ընդունելությամբ ու կազմակերպչական հարցերով։

-Ո՞րն է հիմնադրամի գլխավոր նպատակը։

-Հայ ազգն ունի այնպիսի մշակույթ, որով կարող է  հպարտանալ։  Աշխարհն ինքն է ընդունում, որ հայ մշակույթից հինն ու գեղեցիկը դեռ չի հայտնաբերվել, կան շատ ապացույցներ, վառ օրինակներ, որոնք չնկատելն արդեն կուրության նշան է։ Մենք շատ քիչ ենք խոսում ու հրապարակում մեր մշակույթը։ Կարծես ունենանք մի թանկագին քար ու դրա արժեքը չգիտակցելով՝ դեն նետենք։ Այսպես ենք վերաբերվում այսօր մեր մշակույթին։

 Մեր հիմնադրամի գլխավոր նպատակն է՝ չքննադատել այսօրվա   երիտասարդությանը՝ հնարավորություն տալով ծանութանալու մեր մշակույթին և հոգևոր արժեքներին։

-Այսինքն,  “Զվարթնոց”  հայ երգի  մրցույթ-փառատոնը միտված է երիտասարդությանը ծանոթացնելո՞ւ հայ մշակույթին։

-Այո՛, իհարկե, բայց  ծանոթացնելուց, ուղղություն ցույց տալուց հարկավոր է գիտակցել պատասխանատվության չափը։ Դրա համար օգնության խնդրանքով դիմեցինք Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներին։

-Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներն այցելո՞ւմ են ՀՀ գյուղեր, քաղաքներ՝ հայ երգը պրոպագանդելու։

-Այո՛, մեր վաստակաշատ մասնագետներն ավելի համեստ են, քան  կարծում ենք։ Բայց հարկ չեղավ այցելել, պրոպագանդել  “Զվարթնոց” հայ երգի մրցույթ- փառատոնի մասին, բավական եղավ մարզերում միայն հայտարարել։  Ուրախությամբ  ու հպարտությամբ  եմ  ասում, որ մեր երիտասարդներն ակտիվ արձագանքեցին ու մասնակցություն ունեցան՝  3000 երիտասարդ ու պատանի  միացան  հայ երգի կոչին։ Հիշենք, որ  2012թ.-ին մեր հիմնադրամը դեռ նման ճանաչում չուներ։

-Շնորհավորում եմ Ձեզ վերջերս Բուլղարիայում կայացած  “World Folk  2013” ֆոլկլորի համաշխարհային 3-րդ մրցույթին Զվարթնոցհայ երգի մենակատարների խումբը աշխարհի չեմպիոնի տիտղոսին, Ոսկե մեդալ, “Ոսկե Քնարմրցանակներին, ինչպես նաև  “Հորովելև հարսանեկան ծիսական երգերի համար` “Ամենապատվավոր ներկայացում”, “Հայտնություն”  ևԱզգային մշակույթը պահպանելուդիպլոմներին արժանանալու համար։

-Շնորհակալ եմ, դա միայն հիմնադրամի ձեռքբերումը չէ, այս հարցում էլ մեզ օգնեցին ՀՀ մարզպետներն ու քաղաքապետերը, նրանք սատար կանգնեցին իրենց երիտասարդներին։

Իհարկե՛, մեծ պատիվ է համաշխարհային մրցույթ-փառատոնում ամենից   վեր բարձրացնել հայկական դրոշը։ 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...