22:01
04/23/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Golden Palace Hotel Tsakhkadzor. արքաներին վայել հանգիստ

2014-09-19 12:12

                           «Դե Ֆակտո» N 99  (2014թ.)

Կյանքի ռիթմին համընթաց քայլելու ամենօրյա մրցավազքի պայմաններում լիակատար հանգիստը երազանք է թվում և մղում լավագույն հանգստավայրի փնտրտուքին։ Գեղատեսիլ Ծաղկաձորում գտնվող ՀայաստանումԳոլդեն Փելիս Ռեսորտ և Սպա”-ն միակ GL դասի շքեղագույն  հյուրանոցն է իր ծառայությունների   հարուստ  առաջարկով, գերհարմարավետ պայմաններով, որը կգոհացնի, կզարմացնի և կիմաստավորի այնտեղ անցկացրած յուրաքանչյուր պահը` ապահովելով իդեալական հանգիստ։

 

Արտաշես Ավետիսյան, “Գոլդեն Փելիս Ռեսորթ և Սպա”-ի հիմնադիր տնօրեն

-Պարո՛ն Ավետիսյան, “Գոլդեն Փելիսհյուրանոցային բրենդը կարծես թե ցանցային կարգավիճակ է ստանում։ Երևանում երկար ժամանակ միակ հինգ աստղանի  Գոլդեն Փելիսհյուրանոցից հետո այսօր Ծաղկաձոր-հանգստավայրը  զարդարում էԳոլդեն Փելիս Ռեսորթ և Սպաշքեղագույն հյուրանոցային համալիրը, զբոսաշրջիկներին առաջարկելով հանգստի և ժամանցի որակապես նոր մակարդակ։ Հետաքրքիր է` ինչպե՞ս ծնվեց հյուրանոցի կառուցման գաղափարը։

-Պետք է խոստովանեմ, որ իմ տեսլականում  Ծաղկաձորում նման հյուրանոցի կառուցման գաղափարը վաղուց էր առաջացել եվրոպական նմանատիպ հանգստավայրեր այցելելուց հետո, հատկապես  հանրահայտ շվեյցարական “Ցերմետ”, որն իր լանդշաֆտային կառուցվածքով ամենևին չի գերազանցում մեր Ծաղկաձորին։ Ինքս լիակատար հանգստի սիրահար եմ, կարևորում եմ հյուրանոցային ծառայությունների բարձր որակն ու հարմարավետ պայմանները։

2005թ. Երևանում “Գոլդեն Փելիսի” բացվելուց հետո մեծ ցանկություն ունեի` որպես բիզնես ծրագրի հեռանկարային  շարունակություն, դրախտավայր Ծաղկաձորում կառուցել այնպիսի հյուրանոց, որը կզարդարեր մեր հանգստի լավագույն գոտին` հայաստանյան “Շվեյցարիան”։ Սակայն միայն ցանկությունը բիզնեսի համար բավարար չէ, անհրաժեշտ է նաև բիզնեսի շահավետության պայմաններ։ Երբ  վերջին մոնիթորինգի արդյունքները արձանագրեցին  զբոսաշրջիկության համաչափ աճ և պահանջարկ ավելի բարձրակարգ ծառայություններով հագեցած հյուրանոցի, հասկացա, որ ժամանակը եկել է ցանկությունս կյանքի կոչելու և ձեռնամուխ եղա այդ աշխատանքների մեկնարկին` օտարերկրյա վարկային միջոցների ներգրավմամբ։

-Հյուրանոցը գտնվում է բարձրադիր գոտում, եթե չեմ սխալվում, 2100 մ. բարձրության վրա, որը, բնականաբար, ավելի բարդացրել է կառուցապատման աշխատանքները։ Ի՞նչն էր պատճառը նման ընտրության։

-Գրեթե չեք սխալվում, ընդամենը 1 մետր։  “Գոլդեն Փելիսի”-ը գտնվում է ծովի մակերևույթից 2099մ. բարձրության վրա։ Հյուրանոցի կառուցման մտահղացման մեջ դրված է GL կարգը, ասել կուզի` հյուրերի համար առավելագույնս հարմարավետ պայմաններ։ Հյուրանոցի հեռավորությունը սահուղուց  ընդամենը 10 մ. է։ Այսինքն` հյուրը կարող է անմիջապես հայտնվել սահուղու վրա` վայելելով լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորի ձմեռային հրաշքը։ Այս հանգամանքը  դահուկասպորտի սիրահարների համար մեծ առավելություն է։

Հյուրանոցի դիրքը մեզ հնարավորություն է տալիս զարգացնել էկոտուրիզմը։ Այժմ վերաձևավորվում են  20, 26 և 32 կմ երկարությամբ ճանապարհներ, որոնցով հնարավոր կլինի ամենագնացներով, ձնագնացներով, ձիերով և ոտքով ուղևորվել Ծաղկաձորի գեղատեսիլ բնության խորքերը, ինչպես նաև  դեպի հայտնի “Թթու ջուր”   աղբյուրը։

-Նշեցիք, որ հյուրանոցը կառուցվել է 5 աստղ GL չափանիշ հիմունքներով։ Կխնդրեմ, մանրամասնեք` ի՞նչ ասել է 5-աստղանի GL դասի հյուրանոց։

-Հինգ աստղ GL կարգը հյուրանոցային բնագավառում ամենաբարձրն է համարվում։ Անգամ մինչև վերջերս Հայաստանում չկային նման որակավորման համար սահմանված չափանիշներ և հպարտորեն պետք է նշեմ, որ դրանք ներդրվեցին այս հյուրանոցը կառուցելուց հետո։ 

Հինգ աստղ  GL դասը ենթադրում է հյուրերի համար իդեալական պայմաններ և սպասարկում, յուրաքանչյուր հյուրին անհատական մոտեցում, հյուրանոցի ծառայություններից դուրս նրա պահանջների հնարավորինս բավարարում։ Ավելի մատչելի ասած` “չէ բառը չկա” մոտեցում, իհարկե, խելամիտ սահմաններում։

-Հյուրանոցն աչքի է ընկնում ճարտարապետական և դիզայներական հետաքրքիր լուծումներով։  Մտահղացումներն ու դրանց  իրականացումն ո՞ւմ են պատկանում։

-Ճարտարապետական, դիզայներական նախագծերը օտարերկրյա և հայաստանյան լավագույն մասնագետների  միասնական աշխատանքի արդյունք են։ Քննարկումներին անգամ ներգրավվել են անձիք, ովքեր բազմիցս իրենց հանգիստն անցկացրել են նմանատիպ բարձրակարգ հյուրանոցներում և հաշվի են առնվել իրենց կողմից նշված թերությունները, առավելությունները, ցանկություններն ու առաջարկությունները. չէ՞ որ մեր ամենակարևոր գնահատականը հյուրի կարծիքն է։ Քննարկումները շատ բուռն էին ընթանում, երբեմն կարծիքներն արմատապես հակադիր էին լինում և պատկերացրեք որքան դժվար էր գտնել ցանկալի միջինը։ Սակայն այդ դժվարություններն արդարացված են։ Այդպիսի մի քննարկման արդյունքում ծագեց մեր լոբբի բարի գաղափարը, որի իրագործումը հսկայական ջանքեր և միջոցներ պահանջեց, սակայն այժմ այն մեր հպարտությունն է և հավատացնում եմ, որ չկա մեկը, որ իր զարմանքը և հիացմուքը չարտահայտի ընդամենը 6 սյուների վրա հիմնված 1470 քմ. տարածքի ճարտարապետական լուծման, դիզայնի և տարածաշրջանում գործող ամենամեծ բուխարու վերաբերյալ։ Երբ տեսնում եմ ցրտաշունչ ձմեռային երեկոներին այդ բուխարու կողքին  հավաքված անձանց տաքանալիս, ներքին հրճվանք եմ ապրում և արդեն ժպիտով եմ հիշում այդ բուռն քննարկումները։

-Հավաստում եմ Ձեր ասածը և նույնպես ցանկանում եմ իմ հիացմունքը հայտնել։ Կխնդրեմ` մի փոքր էքսկուրս կատարել հյուրանոցի հնարավորություններով և ծառայություններով։

-Հյուրանոցն ունի 9 տարբեր  կարգի 120 սենյակ, ինչը հնարավորություն է ընձեռում հյուրին լայն ընտրություն կատարել` իր նախասիրություններին և հնարավորություններին համապատասխան։ Հյուրանոցում գործում է սենյակների սպասարկման շուրջօրյա ծառայություն, երկու ռեստորան` բազմազան ճաշացանկով, սիգար, բիլլիարդ և շուրջօրյա լոբբի բարեր, որոնցում հյուրերը շաբաթ և կիրակի օրերին ըմբոշխնում են մելոդիկ երաժշտություն` կենդանի կատարմամբ։ Հյուրանոցում առկա են խորհրդակցությունների և հանդիպումների 4 սրահներ` 3 լեզուներով սինխրոն թարգմանության հնարավորությամբ, իսկ մոտ ժամանակներս կավարտվի շուրջ 500 անձի համար նախատեսված բազմաֆունկցիոնալ սրահի կահավորումը։ Հյուրանոցն ունի նաև երկկողմ ուղեկցման ծառայություն օդանավակայանից։

Առանձնակի ցանկանում եմ նշել հյուրանոցում գործող ՍՊԱ ծառայության մասին, քանի որ այն միակն է Հայաստանում` իր լայնամասշտաբ պրոցեդուրաների տեսականիով։ Բոլոր տեսակի պրոցեդուրաները կատարվում են միայն հանրահայտ “ISHI” բրենդի արտադրանքով, որը առաջատարներից է համարվում, և որի ներկայացուցիչը Հայաստանում հանդիսանում է “Գոլդեն Փելիս” հյուրանոցը։ 

Զբոսաշրջիկներին կհետաքրքրի նաև հյուրանոցի հարևանությամբ գտնվող բերդը, որը, ըստ մասնագետների, կառուցվել է դեռևս 10-րդ դարում։ Մենք սկսել ենք պեղումները, և արդեն որոշակի հնածոներ հայտնաբերվել են։

-Տեղյակ ենք, որ հյուրանոցն ունի  նաև թագավորական թանկարժեք համար։

-Այո՛, կարծում եմ կհամաձայնեք, որ թագավորական և թանկարժեք բառերը համադրելի են և այդ 650քմ. տարածք զբաղեցնեղ համարը կառուցված է արքայական ոճով,  որտեղ կարելի է անցկացնել արքաներին վայել հանգիստ։

-Հիմնականում ովքե՞ր են Ձեր հյուրերը։  

-Ինչպես նշեցի վերը, հյուրանոցը ընտրության լայն հնարավորություն է ստեղծում, հետևաբար` հյուրերի շրջանակն էլ բազմապիսի է։ Իհարկե, մենք մտադրություն չունենք մեզ առանձնացնել մեր երկրի իրականությունից, ուստի` հնարավորություն ենք գտնում հյուրեր ընդունել նաև սոցիալական փաթեթների շրջանակներում։ ԱՊՀ և այլ երկրներից ժամանած հյուրերը, ընդհանուր առմամբ, շուրջ 30 տոկոս են կազմում, որը, կարծում եմ, մեկ և կես տարի գործող հյուրանոցի համար լավ ցուցանիշ է։

-Ո՞րն է այն սկզբունքը, որով ղեկավարվում եք աշխատանքում։

-Այն թելադրում և պարտադրում է 5 աստղ GL կարգավիճակը։ Մեզ համար կարևոր սկզբունք է որակյալ աշխատանքը, մասնավորապես` սպասարկման արագություն` պահպանելով բարձր որակը, շփման կուլտուրա։ Մենք մեր յուրաքանչյուր հյուրի խնդիրը համարում ենք մերը։ Մենք իսկապես ջանք չենք խնայում  հյուրին գոհացնելու համար։ 

-Ինչպե՞ս եք ընտրում աշխատակիցներին, արդյո՞ք նրանք հատուկ վերապատրաստում են անցնում։

-Մենք ունենք աշխատակիցներին վերապատրաստելու փորձ, նրանք հատուկ թրեյնինգներ էին անցնում, սակայն հետագայում ես ինքս հմտացա սպասարկման ոլորտի թրեյնինգներ անցկացնելու գործում և սկսեցի ինքս զբաղվել դրանով։ Այնպես որ, մեր աշխատակիցների հետ աշխատում եմ ինքս` անձամբ հետևելով իրենց աշխատանքի որակին։   Ինչպես սպասարկման բոլոր ոլորտի կազմակերպությունները, մենք նույնպես ունենք որակյալ կադրերի պահանջարկ։

-Խոսենք նաև հյուրանոցի գնային քաղաքականության մասին։

-Այս հարցում նույնպես գերիշխողը մեր իրականությունն է։ Հյուրանոցն իր ունեցած կարգի համեմատ` առաջարկում է բավականին մատչելի ծառայություններ, թեև  աշխարհում ձմեռային հանգստավայր հանդիսացող տարածքներում հյուրանոցների գները անհամեմատ թանկ են։

-Այսօր Դուք հասել եք այնպիսի արդյունքի, որն, անշուշտ, կարելի է գոհացուցիչ համարել։ Արդյո՞ք նորություններ դեռ սպասվում են։

-Այո՛,   աշխատանքը տվել է ակնկալվող արդյունքը, սակայն գոհ կարգավիճակը ցանկացած բիզնեսում կործանարար է։ Իհարկե, կան նոր մտահաղացումներ և ծրագրեր, որոնց շուրջ դեռ աշխատանքային քննարկումներ են ընթանում։

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի

 

 

 




Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...