22:54
04/25/2024
Այսօր 7...2
am en ru

Նորություններ
Աշխարհը ոտքիդ տակ

2014-09-23 11:40

                                «Դե Ֆակտո» N 99  (2014թ.)

-Իտալիան  մինչև  հիմա  էլ  կաթոլիկ  երկիր  է  և  նրա  քաղաքացի  լինելը  շատ  իրավիճակներում  այնքան  էլ  հեշտ  չէ։

 Ամուսնալուծության  խնդրից  բացի  չեն  դադարում  վեճերը  նաև  հակաբեղմնավորիչ  միջոցների  մասին։ Պապը  դրանք  միայն 2010-ին  է  թույլատրել։ Բայց  ո՛չ  բոլոր  տեսակները  և  ո՛չ  բոլորին։ Իսկ  կիրակնօրյա  առևտուրն  արգելված  էր  բոլորի  համար… մինչև  իննսունականների  կեսերը։ Հիմա  էլ, եկեղեցական  տոների  ժամանակ  խանութները  փակ  են։ Նրանք  քեզ  քարոզում  են  համեստ  ապրել, իսկ  իրենք  իրենց  ոչնչից  չեն  զրկում. ամեն  ինչ  ունեն։ Սովորական  մարդիկ  նորմալ  ապրելու  համար  պետք  է  աշխատեն, որպեսզի  վճարեն  բնակարանի  և  մնացածի  համար։ Իտալացիները  բողոքում  են  եկեղեցու  օրենքներից, լսում   Պապին  և  մնում  իրենց  կարծիքին։ Նրանք  կարողացել  են  ձեռք  բերել  ամուսնալուծվելու  իրավունքը։ Սրանով  հանդերձ  երկրի  բնակչության  ութսունութ  տոկոսը  կաթոլիկներ  են։ Բոլորն  էլ  իրենց  հոժար  կամքով։ Ամեն  տարի, դեկտեմբերի  երեսունմեկին,   Իտալիայի  նախագահը  Կվիրինալյան  պալատից  դիմում  է  ժողովրդին։ Դահլիճը, որտեղ  նա  նստում  է, մի  քանի  հարյուրամյակներ  պապերի  ննջարանն  է  եղել։ Դա  զվարճալի  է, խորհրդանշական և  շատ  “տնավարի”։ Եկեղեցին  իտալացու  համար  ընտանիք  է, որից  անհնար  է  բաժանվել։  Սա  էլ  հո  կին  չէ, սա  “պապն” է։ Այսինքն  պապերը  շատ  են  եղել։ Գրեգորի  Մեծն  ապրում  էր  վանականի  նման, իսկ  եկեղեցական  գանձարանից  կերակրում  էր  քաղաքի  բնակիչներին  և  վճարում` բարբարոսներին  հեռու  պահելու  համար։ Պիոս  Տասներկուերորդը  ֆաշիզմի  ժամանակ  հրեաների  առաջ  բացեց  բոլոր  վանքերի  դռները, Հովհաննես  Քսաներեքերոդն  առաջինը  եպիսկոպոս  ձեռնադրեց   սևամորթ   եկեղեցականին, դատապարտեց  կոմունիզմը, բայց  հանդուրժողականության  օրինակ  ցուցաբերելով  հանդիպեց  խորհրդային  ղեկավարության  հետ։ Հովհաննես Պողոս  Երկրորդն  առաջինն  էր, ով  հրաժարվեց  երկրային  իշխանության  խորհրդանիշ  հանդիսացող  տիարայից /խույր/  և  ապրեց  այնպիսի  անբասիր  կյանքով,  որ  մահից  քիչ  անց  նրան  սրբերի  շարքը  դասեցին։ Նրան  հարգում  էին  դեմոկրատներն  ու  բռնակալները, սիրում  էր  ժողովուրդը, իսկ  օպերային  աստղերը  նրա բանաստեղծությունների  վրա  գրված  երգեր  էին  երգում։ Նա  սրբազան  գահը  զբաղեցրեց  նույնքան  երկար, որքան  Պիոս  Իններորդը, բայց  այդ  ժամանակն  օգտագործեց  ոչ  թե  կռիվների, այլ  խաղաղության  համար։ Նա  մտել  է  սինագոգ  և  մզկիթ, մեկնել  է  Կուբա  և  Իրան, ներողություն  է  խնդրել այլադավաններից`  խաչակրաց  արշավանքների  ընթացքում  կաթոլիկ  եկեղեցու  պատճառած  չարիքների  համար, դատարանում  մեղանչել  է  Գալիլեյին  դատապարտելու  և  Կոպերնիկոսի  ուսմունքն  արգելելու  համար։ Նա  օգնեց  Լեհաստանին`  առանց  արյունահեղության  հրաժեշտ  տալ  կոմունիզմին  և  ներեց  իր  վրա  կրակողին։ Նա  փրկվում  էր  աղոթքներով  և  ոչ  թե  կրակով  ու  սրով։ Իր  բոլոր     տիտղոսներից  նախընտրում  էր  մեկը. “Աստծո  ստրուկների  ստրուկը”։  Հովհաննես  Պողոս  Երկրորդը  լսում  էր  աշխարհին, իսկ  աշխարհը  լսում  էր  նրա՛ն։ Այս ձայնասկավառակը  տարածվեց  միլիոնների  հասնող  տպաքանակով։  Այստեղ  ձայնագրված  են  Պապի  աղոթքները`  աֆրիկյան  թմբուկների  և  կելտական  սրինգների  նվագակցության  ներքո։

Իտալիայում  Եկեղեցին  զինվոր  էր  և  ֆեոդալ…գիտնական  և  բարեգործ…Նա  բացասական  և  դրական  դեր  էր  խաղում… բայց  աստիճանաբար  վերադարձավ  այնտեղ, որտեղից   ամեն  բան  սկսվել  էր… Նա  բույն  դրեց  Հռոմի  սրտում  և  այստեղից  աղոթում  է  ամբողջ  աշխարհի  համար…մաքուր  իտալերենով։



Վերադառնալ








Խմբագրական
СЕДА ГАСПАРЯН

2020-12-31 13:59

Главный редактор общественно-политического журнала...

Ավելի


Պահոց
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ

2020-01-08 11:18
ՍԵԴԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ «Դե Ֆակտո» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնակատար...